Անդրեյ Մալիշկոյի հուշարձան (Կիև)

Անդրեյ Մալիշկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Малышко), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ Անդրեյ Սամոյլովիչի Մալիշկոյի (1912-1970) հուշարձանը Կիևում։ Տեղադրվել է 2016 թվականի հունիսի 17-ին Դնիպրովսկի շրջանի Անդրեյ Մալիշկո փողոցի վրա գտնվող համանուն զբոսայգում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ռոման Զախարչուկը և ճարտարապետ Լեոնիդ Մալիյը[1]։

Անդրեյ Մալիշկոյի հուշարձան (Կիև)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2016
Բարձրություն3,5 մետր
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրԿիև
Նյութբրոնզ և գրանիտ
 Monument to Andriy Malyshko, Kyiv Վիքիպահեստում

Ստեղծում խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 14-ին, բանաստեղծ Անդրեյ Սամոյլովիչ Մալիշկոյի (1912-1970) ծննդյան 102-րդ տարեդարձի օրը, մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը, Կիևի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Ցելովալնիկը, ուկրաինացի բանաստեղծ Դմիտրի Պավլիչկոն, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան` գրող Ալեքսանդր Բոժկոն, Անդրեյ Մալիշկոյի ծանոթները և մի շարք գրական գործիչներ հավաքվել են Անդրեյ Մալիշկոյի անվան զբոսայգում (մետրոյի «Դարնիցա» կայարանի հարևանությամբ) մետաղյա կոթող տեղադրելու՝ ի նշան այդ վայրում ապագայում հուշարձանի տեղադրման[2].:

Քանդակի գիպսե մոդելը պատրաստ է եղել և 2015 թվականի ամռանը նախատեսվել է բացել 3,5 մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանը[2]։ Կիևի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Ցելովալնիկը նշել է, որ դեռ անհրաժեշտ կլինի միջոցներ գտնել հարակից տարածքի, պատվանդանի և կանաչապատման համար[2]։ Հուշարձանը կանգնեցնելու գաղափարը ոգևորել է նաև Անդրեյ Մալիշկոյի անվան Ուկրաինական բանասիրության ինստիտուտի ուսանողներին, որոնք եկել են շնորհավորելու հեղինակներին[2]։

Հուշարձանի բացում խմբագրել

 «Україна моя,

мені в світі

нічого не треба,

тільки б голос

твій чути

і ніжність твою

 берегти!»

Հուշարձանի հանդիսավոր բացումն ու օծումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 17-ին Կիևի Դնեպրովսկի շրջանում գտնվող Անդրեյ Մալիշկոյի անվան զբոսայգում[3]։ Միջոցառումն անցկացնում էր Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Աննա Ստարոստենկոն, ով հանդես եկավ հանդիսավոր ելույթով[3]։ Հուշարձանի հանդիսավոր բացմանը ներկա էին Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոն, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը, Անդրեյ Մալիշկոյի հիմնադրամի ղեկավար[3] բանաստեղծ Դմիտրի Պավլիչկոն[3], բանաստեղծ Իվան Դրաչը, Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի ռեկտոր Վիկտոր Անդրուշչենկոն, ՈՒԳՓԱ-ի նախագահ Ստանիսլավ Դովգին, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Անատոլի Պալամարենկոն և ուրիշներ[4][5]։ Հուշարձանի օծումը կատարել է Կիևի և Համայն Ռուսիո-Ուկրաինայի Պատրիարք Ֆիլարետը[3]։ Հուշարձանի բացումն ուղեկցում էր Ուկրաինայի Վերյովկայի անվան ազգային վաստակավոր ակադեմիական ժողովրդական երգչախումբը[5]։ Արտիստների կատարմամբ հնչեցին Անդրեյ Մալիշկոյի խոսքերով գրված «Київський вальс», «Рідна мати моя», «Цвітуть осінні тихі небеса» և այլ երգեր[5]։ Գրողի բրոնզե հուշարձանի տեղադրման նախաձեռնողը` Ուկրաինայի հերոս Դմիտրի Պավլիչկոն ներկաներին պատմել է հուշարձանի ստեղծման պատմությունը, միջոցների որոնումը և ծրագրի իրականացման գաղափարը (որը տևել է ավելի քան տաս տարի)[5]։

Քանդակի տեղադրման պատվիրատուն «Կիևկանաչապատում» ԿՄ-ն է, քանդակի տեղադրման աշխատանքների լուսաբանումը իրականացրել է «Կիևքաղխորհուրդ» ԿՁ-ն[6]։ Աշխատանքներն իրականացնելու համար ներգրավվել են արտաբյուջետային միջոցներ, հուշարձանն ու պատվանդանն ամբողջությամբ տեղադրվել են հովանավորների հաշվին[6]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի կոմպոզիցիան գրողի բրոնզե արձանն է (З, 5 մ[2]) գրանիտե պատվանդանի վրա[2]։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ռոման Զախարչուկը և ճարտարապետ Լեոնիդ Մալին։ Մալիշկոյի հուշարձանը պատրաստվել է ռոմանտիկ ոճով։ Ոգեշնչված նկարիչը, կարծես, մտազբաղ անցնում է Դնեպրի ափով, որտեղ էլ ստեղծվել են գրողի շատ գործեր[4]։

Պոետի պատվանդանին ուկրաիներեն փորագրված են բանաստեղծի հետևյալ խոսքերը.

  «Իմ Ուկրաինա, ես աշխարհում ոչ մի բանի կարիք չունեմ, պարզապես ուզում եմ քո ձայնը լսել և քո քնքշությունը պահպանել»[1]։  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В Днепровском районе Киева открыли памятник поэту Андрею Малышко». 112.ua (ռուսերեն). 112 Украина. 17.06.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «В Киеве установят памятник Андрею Малышко» (ռուսերեն). Сегодня. 14 ноября 2014, 17:53. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Пам'ятник відомому українському поету Андрію Малишку відкрили сьогодні в парку його імені». kyivcity.gov.ua (ուկրաիներեն). КГГА. 17.06.2016. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  4. 4,0 4,1 «В КИЕВЕ ОТКРЫЛИ ПАМЯТНИК АНДРЕЮ МАЛЫШКО. Президент МАН — один из инициаторов» (ռուսերեն). Малая академия наук Украины. 21.06.2016 г. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Перс-служба університету (21.06.2016 г.). «ДРАГОМАНІВЦІ ВЗЯЛИ УЧАСТЬ У ВІДКРИТТІ ПАМ'ЯТНИКА СВОЄМУ ВИПУСКНИКУ АНДРІЮ МАЛИШКУ» (ուկրաիներեն). Национальный педагогический университет имени М. П. Драгоманова. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  6. 6,0 6,1 «В Киеве установят памятник поэту Малышко». 44.ua (ռուսերեն). 44.ua. 23 декабря 2016 г. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել