Անդրեյ Լվովի Կուրսանով (ռուս.՝ Андрей Львович Курсанов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1999(1999-09-20), Մոսկվա, Ռուսաստան), բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Անդրեյ Կուրսանով
Андрей Курсанов
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 1999(1999-09-20) (96 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, բուսաբան, ֆիզիոլոգ և ֆիտոֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտԲույսերի ֆիզիոլոգիա[2] և plant biochemistry?[2]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Կոչումmember of the Russian Academy of Agricultural Sciences?
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարM. N. Zaprometov?, Բորիս Վարդապետյան և Guivi Sanadze?
Պարգևներ

1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ)։ 1935-1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1950 թվականից՝ տնօրենի տեղակալ), 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Կ.Ա. Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ «Ֆիզիոլոգիա րաստենիյ» («Физиология растений») ամսագրի հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը (1954 թվականից)։ Կուրսանովը գիտական աշխատանքներով զարգացրել է բուսական բջիջներում ֆերմենտների ազդեցության ուսմունքը, Ալեքսանդր Օպարինի հետ հետազոտել թեյի և այլ բույսերում պարունակվող դաբաղանյութերը՝ տանին և այլն։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով, մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 33