Անդրեա Պրևիտալի
Անդրեա Պրևիտալի (իտալ.՝ Andrea Previtali, ոչ վաղ քան 1470 և ոչ ուշ քան 1480, Բերբեննո, Բերգամո, Լոմբարդիա - նոյեմբերի 7, 1528[1], Բերգամո, Լոմբարդիա[1]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ[2]։
Անդրեա Պրևիտալի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1470 և ոչ ուշ քան 1480 |
Ծննդավայր | Բերբեննո, Բերգամո, Լոմբարդիա |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 1528[1] |
Մահվան վայր | Բերգամո, Լոմբարդիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Holy family with Saint Jerome? |
Ուսուցիչ | Ջովանի Բելլինի |
Աշակերտներ | Յակոպո Պալմա Ավագ |
Andrea Previtali Վիքիպահեստում |
Եղել է Ջովաննի Բելլինիի աշակերտը։
Կենսագրություն
խմբագրելԱնդրեա Պրևիտալին ծնվել է Բերգամո գավառի մի փոքրիկ գյուղում։ Նկարչի բնածին տաղանդը երիտասարդ տարիքում նրան տարել է Վենետիկ՝ ժամանակի հիմնական գեղանկարչական կենտրոններից մեկը։
Նկարչի վաղ նկարներում, մասնավորապես դիմանկարներում և բնապատկերներում, կարելի է նկատել այնպիսի նկարիչների աշխատանքի ազդեցությանը, ինչպիսիք են Վիտտորե Կարպաչչոն, Ջորջոնեն, Յակոպո Պալմա Ավագը, որոնց նա հանդիպել է Վենետիկում գտնվելու ընթացքում։
1511 թվականին Պրևիտալին վերադառրձել է Բերգամո՝ իր ծննդավայրը, որտեղ սկսել է ստեղծագործել՝ Լորենցո Լոտտոյի գործերի ազդեցության ներքո։
Հիմնական աշխատանքներ
խմբագրել- «Տիրամայրը նորածնի և նվիրատուների հետ» (1502 թվական, հանրային թանգարաններ, Պադովա),
- «Սուրբ Եկատերինայի խորհրդավոր ամուսնությունը քրիստոնեական եկեղեցու հետ» (Սան Ջոբբեի եկեղեցի, Վենետիկ),
- «Ավետում» (Սանտա Մարիա Անունցիատայի սրբավայր, Վիտորիո Վենետո),
- «Տիրամայրը սրբերի հետ» (Կարարայի ակադեմիա, Բերգամո),
- «Սուրբ Բենեդիկտը իր աթոռին սրբերի հետ» (Բերգամոյի տաճար),
- «Կույս Մարիամի թագադրումը» (Բրերի ակադեմիա, Միլան),
- «Տիրամայրը նորածնի և երկու հրեշտակների հետ»(Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- «Տիրամայրն ու նորածինը սուրբ Հովհաննես Մկրտչի և Եկատերինայի հետ» (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- «Մադոննան և նորածինը վանականի հետ, որը աղոթում է և Սուրբ Եկատերինան» (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- Տիրամայրն ու նորածինը ձիթենու ճյուղով (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- Աշխարհի Փրկիչ (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- Քրիստոսի օրհնությունը (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- «Անծանոթի դիմանկարը» (Պոլդի Պեցցոլիի թանգարան, Միլան),
- «Հանիստ Եգիպտոսի ճանապարհին» (Ֆարինգդոնի հավաքածու, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա),
- «Փարավոնի բանակի կործանումը Կարմիր ծովում» (Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ),
- «Սուրբ Ծնունդ» (Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ),
- «Սուրբ ընտանիքը սուրբ Հիերոնիմոսի հետ» (1525 թվական, Եպիսկոպոսի պալատ, Բրեշիա)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.) — 2018.
- ↑ Rodeschini Galati Maria Cristina, Andrea Previtali. La «Madonna Baglioni» e «Madonna con il bambino leggente tra san Domenico e santa Marta di Betania», Lubrina Editore, 2011, ISBN 978-88-7766-425-9.
Գրականություն
խմբագրել- Farquhar, Maria (1855). Ralph Nicholson Wornum (ed.). Biographical catalogue of the principal Italian painters. Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London; Digitized by Googlebooks from Oxford University copy on Jun 27, 2006. էջ 134.
- The Giorgione controversy. http://www.nationalgallery.org.uk/paintings/research/scenes-from-tebaldeos-eclogues
- James Stourton: Kenneth Clark: Life, Art and 'Civilization' (London: William Collins, 2016).
- Jane Turner (a cura di), "The Dictionary of Art". 25, pp. 569–570. New York, Grove, 1996. ISBN 1-884446-00-0
- Mauro Zanchi, "Andrea Previtali. Il coloritore prospettico di maniera belliniana", Ferrari Editrice, 2001
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Պրևիտալի» հոդվածին։ |