Անդրանիկ Մխիթարյան

հայ նկարիչ

Անդրանիկ Մխիթարյան (փետրվարի 4, 1946(1946-02-04), Սուսեր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ ՀՀ բանակի կապիտան (2000)։

Անդրանիկ Մխիթարյան
Ծնվել էփետրվարի 4, 1946(1946-02-04) (78 տարեկան)
ԾննդավայրՍուսեր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1970)
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, դիմանկար, նատյուրմորտ և գրաֆիկա
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Մխիթարյանը ծնվել է 1946 թվականին Թալինի շրջանի Սուսեր գյուղում։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում։ Անդամակցել է մանկավարժական ինստիտուտում գործող Հայ հայրենասերների միության մասնաճյուղ հանդիսացող խմբակին (Ռուբիկ Հովսեփյանի գլխավորությամբ)։ Թռուցիկներ տարածելու պատճառով կալանավորվել է 1968 թվականի ապրիլի 16-ին։ Մայիսի 28-ին խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատապարտվել է 1 տարի ազատազրկման։ 1970 թվականին ավարտել է ինստիտուտը, տեղափոխվել Աշտարակ և աշխատել է տեղի գեղարվեստի դպրոցում։ 1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը։ Եղել է Աշտարակի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1990-1991 թվականներին զբաղվել է ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմամբ։ 1994-1995 թվականներին եղել է Աշտարակի գեղարվեստի դպրոցի տնօրենը։ 1995 թվականից հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և մինչև 2004 թվականը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության մշակույթի և հասարակական կապերի բաժնի պետի տեղակալը։ ՀՀ բանակի կապիտան է (2000

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Մխիթարյանը նկարել սկսել է մանկության տարիներից։ Ազդվել է հայկական մանրանկարչական արվեստից, որով էլ ձևավորվել են նրա գեղագիտական հայացքները։

1998 թվականից անդամակցում է Հայաստանի նկարիչների միությանը։ Ցուցադրվում է 1974 թվականից. ունեցել է անհատական ցուցահանդեսներ (առաջինը՝ Երևանի ժուռնալիստների տանը՝ 1975 թվականին), մասնակցել մի շարք խմբակային ցուցադրությունների։ Ստեղծագործությունները ցուցադրվել են Երևանի Սպայի տանը (1996), Ճամբարակում (1997), Օշականի դպրատանը (2008), Լիբանանում (2004), Գլենդելում (2012), Հայաստանի նկարիչների միությունում, Երևանի կամերային թատրոնում[1][2], Հայաստանի ռազմական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսներին։

Իր կտավներում Մխիթարյանը պատկերել է Մաշտոցին, Նարեկացուն, Կոմիտասին։ Ստեղծագործում է բնանկարի, դիմանկարի, գրաֆիկայի, նատյուրմորտի ժանրում։

Մրցանակներ խմբագրել

  • Համաբանակային ցուցահանդես-մրցույթների առաջին մրցանակ, 2001-2002։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կամերային ցուցահանդեսներ. կբացվի Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը
  2. LLC, Helix Consulting. «Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու ցուցահանդեսը՝ Երևանի պետական կամերային թատրոնում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.