Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիգեն Հովհաննեսի Ղազարյան (մարտի 16, 1943(1943-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Վիգեն Հովհաննեսի Ղազարյան
Դիմանկար
Ծնվել է1943 մարտի 16
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ առաքելական եկեղեցի
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1965)
Մասնագիտությունարվեստաբան
ԱշխատանքԵԳՊԱ ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հայ կերպարվեստի պատմության և տեսության բաժնի վարիչ
ԱշխատավայրԱրմենպրես, Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
ԱմուսինՍիլվա Սահրադյան
ԾնողներՀովհաննես Ղազարյան, Ամալյա Ղազարյան
Պարգևներ և
մրցանակներ

ՀՀ ԳԱԱ պատվոգիր, 2003 Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, 2006 ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալ, 2008 Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, 2009 ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011 ՀՀ գրողների միության կողմից շնորհվել է մեդալ, 2013 ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2013 «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2013

ՀՀ ԳԱԱ «Վաստակագիր» 2018
ԱնդամությունՀԳՄ և Հայաստանի նկարիչների միություն
ԵրեխաներԱստղիկ Ղազարյան, Ամելիա Ղազարյան

Կենսագրություն խմբագրել

Վիգեն Ղազարյանը ծնվել է Երևանում 1943 թվականի մարտի 16-ին, ավարտել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հայկական միջնակարգ դպրոցը։ 1965 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության և մեթոդիկայի բաժինը, 1965-1966 թվականներին աշխատել է Արմենպրեսում որպես թարգմանիչ և խմբագիր, 1968 թվականին հայկական սովետական հանրագիտարանում որպես խմբագիր, 1969 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում որպես էքսկուրսավար, 1970-1973 թվականներին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սարգիս Պիծակ» թեմայով ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, այնուհետև նույն ինստիտուտում կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, 1988 թվականից նույն ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, 1999 թվականից ԵԳՊԱ (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի Հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 1990-2000-ական թվականներին ՀՀ կառավարությանն առընթեր գիտական թեմաների հաստատման հանձնաժողովի անդամ, 1992 թվականին ՌԴ մշակույթի նախարարությանն առընթեր արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Խորանների մեկնությունները» թեմայով, ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2000 թվականին ստացել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում, 2010 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Անդամ է մի շարք գիտական խորհուրդների՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ԵԳՊԱ, Հայաստանի ազգային պատկերասրահ, ինչպես նաև Հայաստանի գրողների միության և ՀՀ նկարիչների միության անդամ է[1]։ Ամուսնացած է ունի երկու դուստր։

Աշխատություններ խմբագրել

Հրատարակել են հետևյալ աշխատությունները՝

Մենագրություններ՝

  • Վ. Հ. Ղազարյան, Սարգիս Պիծակ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1980, -- էջ, 79 պատկեր։
  • Վ. Ղազարյան, Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIIIդ. վերջ – XIVդ. սկիզբ), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1984, 186 էջ, 64 մանրանկար։
  • Խորանների մեկնություններ, աշխ. Վ. Ղազարյան, Ս. Խաչենց, հրատ., Ե., 1995, 192 էջ, 8 պատկեր։
  • Մեկնութիւնք խորանաց, արվեստի տեսության միջնադարյան բնագրեր, աշխ. Վ. Հ. Ղազարյանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2004, 478 էջ, 56 պատկեր։
  • Ա. Աղասյան, Հր. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Վ. Ղազարյան, Հայ արվեստի պատմություն, "Զանգակ-97", Ե., 2009, էջ 17-34, 47-48, 73-81, 106-218։
  • В.О. Казарян, С.С. Манукян, Матенадаран, Том I, Армянская рукописная книга VI-XIV веков, М., “Книга”, 1991, 282с., 400 илл.

Ալբոմներ

  • Վ. Ղազարյան, Մանրանկարչություն - Էջմիածնի գանձերը, Սբ. Աթոռ, Էջմիածին, 1984։
  • Վ. Ղազարյան, Ներածություն - "Քսանհինգ", Հայաստանի նկարիչների միություն, Աբովյան 1999, էջ 4-14։
  • Վ. Ղազարյան, Խոսք – Կարէն Սմբատեան, 2006, ՙՎան Արեան՚, Ե., 2006, էջ 5-9։
  • Վ. Ղազարյան, Գագիկ Ղազարյանի գծերի ու ձևերի աշխարհը - Գագիկ Ղազարյան. Գծերի ու ձևերի աշխարհը, էջ 7-30։
  • Վ. Ղազարյան, Մետաֆիզիկական մոգական իրականության հայ վարպետը – Վաղարշակ Արամյան (ալբոմ), "Տիգրան Մեծ", էջ 3։
  • Վ. Ղազարյան, Արամ Իսաբեկյանի նկարչությունը - Արամ Իսաբեկյան, Ալբոմ, Հեղ. հրատ., 2010, էջ 7-107։

Գեղարվեստական երկեր և թարգմանություններ

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գյոթե, Վայմարյան քնար, ՙՍովետական գրող՚, Ե., 1985, թարգմ. գերմաներենից, էջ 3-7, 18-20, 22-70, 94-99, 116-122, 133-134, 140-141։
  • Վ. Ղազարյան, Խճանկար, Բանաստեղծություններ, Ե., ՙՆաիրի՚, 1992, 77 էջ։
  • Ներսես Շնորհալի, Հիսուս Որդի, արևելահայերենի վերածեց Վիգեն Ղազարյանը, Ե., ՙԱպոլոն՚, 1991, էջ 5-223։
  • XX դարի հայ պոեզիա, կազմեց Զ. Ավետիսյան, ՀԳՄ., հրատ., Ե., 2005, (Վիգեն Ղազարյան, էջ 463-469)։
  • Գյոթե, Հռոմեական էլեգիաներ (Առաջաբան, թարգմ., ծանոթ. Վ. Ղազարյանի) - ՙԳարուն՚, 7, 1980, էջ 74-78։
  • Վ. Ղազարյան, Բանաստեղծություններ - ՙԳարուն՚, 6, 1987, էջ 88-89։
  • Վ. Ղազարյան, Բանաստեղծություններ - ՙԳարուն՚, 5, 1991, էջ 50-51։
  • Ուիսթն Հյու Օդըն, Բանաստեղծություններ (թարգմ. անգլերենից Վ. Ղազարյանի) - ՙԳարուն՚, 9, 1991, էջ 72-74։
  • Վ. Ղազարյան, Փաթ ընկած մարդը - ՙԳարուն՚, 7, 1995, էջ 36-39։
  • Ռ. Ջ. Քոլլինգվուդ, Արվեստի հիմունքները. թարգմ. անգլերենից և առաջաբանը Վ. Ղազարյանի, Սարգիս Խաչենց. Փրինթինֆո, Ե., 2007, էջ 422։
  • Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն, գրականության տեսություն, թարգմ. անգլերենից և առաջաբանը Վ. Ղազարյանի, համաթարգմանիչ և խմբագիր Հ. Բախչինյան, Ս. Խաչենց. Փրինթինֆո, Ե., 2008, էջ 514։

Պարգևները և կոչումները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին