Անատոլի Բարանովսկի

ուկրաինացի պետական գործիչ, դիվանագետ, Ուկրաինայի ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1952-1954), Ուկրաինայի ԽՍՀ ֆինանսների նախարար (1961-1979)

Անատոլի Մաքսիմի Բարանովսկի (ուկրաիներեն՝ Анатолій Максимович Барановський, փետրվարի 7, 1906(1906-02-07), Կիև, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1987(1987-02-01), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ և դիվանագետ, Ուկրաինայի ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1952-1954), Ուկրաինայի ԽՍՀ ֆինանսների նախարար (1961-1979)։

Անատոլի Բարանովսկի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 7, 1906(1906-02-07)
Ծննդավայր Կիև, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 1, 1987(1987-02-01) (80 տարեկան)
Վախճանի վայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Բայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ուկրաինական ԽՍՀ
 
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բարանովսկին ծնվել է Կիևում։ 1920֊1930֊ական թվականներին աշխատել է Ժիտոմիրշինյան կոմերիտական օրգանների հարկային տեսչությունում։ Ավարտել է Ուկրաինայի ԽՍՀ Խարկովի պլանային ինստիտուտը (1933)։

1933-1940 թվականներին եղել է ավագ տնտեսագետ, ոլորտի ղեկավար, բաժնի վարիչ, նախագահի տեղակալ, Ուկրաինայի ԽՍՀ Պետական պլանավորման հանձնաժողովի նախագահ։ 1941 թվականին եղել է Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Ուկրանիայում հիտլերյան զորքերի ներխուժման պայմաններում էական աշխատանք է կատարել կարևոր ձեռնարկություններն արևելքում վերահաստատելու ուղղությամբ՝ ուղղված ռազմամթերքի զանգվածային արտադրության իրականացմանը։ 1941-1942 թվականներին եղել է Հարավային ռազմաճակատի ռազմական խորհրդի արդյունաբերության ոլորտի աշխատանքային խմբի ղեկավար։

1942-1944 թվականներին Բարանովսկին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով փորձագետ և ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի դաշնակիցների հետ զինադադարի մասին տնտեսական հոդվածների պատրաստմանը։ 1944-1952 թվականներին եղել է Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ, 1946 թվականի փետրվարի 15-ից՝ Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի անդամ։ 1945 թվականի դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի ԽՍՀ կառավարության անունից Բարանովսկին Վաշինգտոնում ստորագրել է համաձայնագիր՝ Պատերազմից տուժածներին աջակցող միջազգային կազմակերպության (UNRRA)՝ Ուկրաինային օգնելու մասին։ «UNRRA»-ի չորրորդ նստաշրջանում (1946 թվականի մարտից մայիս ամիսներին) եղել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը։ Նա ակտիվ մասնակցել է 1946 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովին։ Որպես Ուկրաինայի ներկայացուցիչ՝ նա նախագահել է Ռումինիայի քաղաքական և տարածքային հարցերի հանձնաժողովը, որտեղ ոչ միայն պաշտպանել է Ուկրաինայի շահերը, այլև մերժել Ռումինիայի վերաբերյալ որոշ պետությունների անհատական պահանջները։ Բարանովսկին գլխավորել է հատուկ ստեղծված ենթահանձնաժողովը՝ Բրատիսլավայի մարզում (Սլովակիա) չեխոսլովակ-հունգարական սահմանը որոշելու համար։ 1948 թվականի Բելգրադյան համաժողովում եղել է Ուկրաինայի ԽՍՀ պատվիրակության ղեկավար, որը մշակել է Դանուբ գետում նավարկելու ռեժիմի մասին կոնվենցիան։

1952 թվականի հունիս 10-ից 1954 թվականի մայիսի 10-ը Բարանովսկին եղել է Ուկրանիայի ԽՍՀ արտաքին գործերի նախարար[1]։ 1950-1954 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 5-8-րդ նստաշրջաններում[2]։ ԽՍՀՄ պատվիրակության հարկադրանքի պայմաններում, դրսևորելով սկզբունքայնություն, հակադրվել է դրա ղեկաբար Ա․ Վիշինսկուն։

1954-1957 թվականներին եղել է Ուկրաինայի ԽՍՀ պետական պլանավորման հանձնաժողովի նախագահ, Ուկրաինայի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1957-1961 թվականներին՝ պետական պլանավորման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ուկրաինայի ԽՍՀ նախարար, 1961-1979 թվականներին՝ Ուկրաինայի ԽՍՀ ֆինանսների նախարար, 1952-1981 թվականներին՝ Ուկրաինայի Կոմկուսի կենտկոմի անդամ, 1946-1980 թվականներին՝ Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Foreign ministers S-Z — Rulers
  2. «Ukraine's U.N. Mission celebrates 40th anniversary». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.

Գրականություն խմբագրել

  • Д. В. Табачник. Барановський Анатолій Максимович // Українська дипломатична енциклопедія։ У 2-х т./Редкол.։Л. В. Губерський (голова) та ін. — К։ Знання України, 2004 — Т.1 — 760с. ISBN 966-316-039-X
  • Депутати Верховної Ради УРСР. 9-е скликання — 1975 р.