Անամարիա Մարինկա (ռումիներեն՝ Anamaria Marinca, ապրիլի 1, 1978(1978-04-01)[1], Յաշ, Ռումինիա), ռումինացի դերասանուհի, ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «4 ամիս, 3 շաբաթ և 2 օր» ֆիլմի շնորհիվ, որը Կաննի 60-րդ կինոփառատոնում ստացավ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը։

Անամարիա Մարինկա
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1978(1978-04-01)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Յաշ, Ռումինիա
Քաղաքացիություն՝ Ռումինիա
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1671512

Կենսագրություն խմբագրել

Անամարիա Մարինկան ծնվել է ջութակահարի և թատրոնի ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Յասիի Ջորջե Էնեսկուի անվան արվեստի, երաժշտության և դրամայի համալսարանը։ Նրա կինոդեբյուտը « Սեքս թրաֆիկ » հեռուստաֆիլմում գլխավոր դերերից մեկի կատարումն էր ( 2004 ), որը երիտասարդ ռումինուհուն բերեց BAFTA հեռուստատեսային մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ( 2005 )։ 2007 թվականին տեղի ունեցավ Քրիստիան Մունգիուի « 4 ամիս, 3 շաբաթ և 2 օր » ֆիլմի պրեմիերան, որում Անամարիա Մարինկան նույնպես խաղաց գլխավոր դերերից մեկը (այս ֆիլմը հետագայում արժանացավ «Ոսկե արմավենու ճյուղին» Կաննի 60-ամյակի կինոփառատոնում (2007)[2], ինչպես նաև Ֆրանսիայի ազգային կրթական համակարգի կինոմրցանակի և կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակի[3]։ Այս հաղթանակից հետո Անամարիա Մարինկան նկարահանվել է այնպիսի կինոգործիչների ֆիլմերում, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ( Երիտասարդությունն առանց երիտասարդության, 2007) և Ջուլի Դելպին ( Կոմսուհին, 2009 )։

Դերասանուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։ Տիրապետում է ռումիներենին, անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

  • 2007 — 4 ամիս, 3 շաբաթ և 2 օր — Օտիլիա
  • 2007 — Երիտասարդություն՝ առանց երիտասարդության — հյուրանոցի աշխատակցուհի
  • 2008 — Բուգի — Սմարանդա
  • 2009 — Դրախտի հինգ րոպե — Վիկա
  • 2009 — Փոթորիկ — Միրա Արենդտ
  • 2009 — Կոմսուհին — Աննա Դարվուլիա
  • 2010 — Օդագնացուհին Կազբեկից — օդագնացուհի
  • 2013 — Եվրոպա — Ռոզա Դասկե
  • 2014 — Ցասում — Իրմա
  • 2015 — Ֆլորիդա — Իվոնա
  • 2016 — Z նոր դարաշրջանը — դոկտոր Սելկիրկ
  • 2017 — Զրահավորված ուրվականը — դոկտոր Դալին
  • 2017 — Նիկո, 1988 — Սիլվիա
  • 2020 — Անմահ գվարդիան — դոկտոր Մետա Կոզակ
  • 2020 — Հեծանիվներ գողացողը — Ելենա

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2004 - Սեքս-թրաֆիք (հեռուստաֆիլմ) - Ելենա Վիսինեսկու
  • 2006 - Հյուրանոց Բաբելոն (հեռուստասերիալ, դրվագ #1.3) - Նատաշա
  • 2008 - Վերջին թշնամին (հեռուստասերիալ) - Յասիմ Անվար
  • 2009 - Քնիր ինձ հետ (հեռուստաֆիլմ) - Սիլվի
  • 2010 - Հոլբի Սիթի (հեռուստասերիալ, դրվագներ #13.5, 13.9) - մայրիկ
  • 2011 - Հոլբի Սիթի (հեռուստասերիալ, դրվագ #14.11) - Նադյա Տերեշչենկո
  • 2012 - Բժիշկ Հո («Դալեկների ապաստան» դրվագում) - Դարլա
  • 2012 - Վոլանդեր (հեռուստասերիալ, երրորդ սեզոնի 2-րդ դրվագ) - Ինես
  • 2015 - Լուռ վկա (2 դրվագ) - Եվա
  • 2016 - Մարս (1 դրվագ) - Մարթա Սթոուն

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված աշխատանքը Արդյունքը
2005 BAFTA հեռուստատեսային մրցանակ Լավագույն դերասանուհի Սեքս թրաֆիք Հաղթանակ
Մոնտե Կառլոյի հեռուստափառատոնի Ոսկե ջրահարս մրցանակ Կանացի դերի լավագույն կատարում մինիսերիալում Հաղթանակ
Gemini Award Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում մինիսերիալում Առաջադրված
Թագավորական հեռուստատեսային ընկերության մրցանակ / Royal Television Society Award Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2008 Եվրոպական կինոմրցանակ[4] Լավագույն դերասանուհի 4 ամիս, 3 շաբաթ և 2 օր Առաջադրված
Gopo Awards[5] Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում Հաղթանակ
International Cinephile Society Award Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակ[6] Տարվա դերասանուհի Առաջադրված
Լոս Անջելեսի կինոքննադատների ընկերակցության մրցանակ[7] style="background:#CDE; vertical-align:middle; text-align:center; " class="table-draw" |Runner-up
Կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ Լավագույն դերասանուհի Առաջադրված
Փալմ Սփրինգսի միջազգային ԿՓ-ի մրցանակ[8] Լավագույն դերասանուհի (կիսել է Լաուրա Վասիլիուի հետ) Հաղթանակ
Ստոկհոլմի ԿՓ-ի մրցանակ[9] Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Village Voice Film Poll Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Վանկուվերի կինոքննադատների շրջանակի մրցանակ Լավագույն դերասանուհի Առաջադրված
2009 Gopo Awards Լավագույն դերասանուհի Boogie Հաղթանակ
Ռումինիայի կինոգործիչների միության մրցանակ Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Scott, A.O.; Dargis, Manohla (2007 թ․ մայիսի 27). «Romania rules at Cannes Film Festival». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 4-ին.
  3. Levy, Emanuel (2007 թ․ հուլիսի 10). «4 Months, 3 Weeks & 2 Days to be Shown in French Schools». Emanuellevy.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  4. Staff (2007 թ․ նոյեմբերի 5). «European Film Awards nominees». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  5. «Castigatori 2008». Asociaţia pentru Promovarea Filmului Românesc. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  6. Kemp, Stuart (2007 թ․ դեկտեմբերի 15). «London critics like the look of 'Blood'». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  7. «33rd annual Los Angeles Film Critics Association Awards». Los Angeles Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  8. Saperstein, Pat (2008 թ․ հունվարի 13). «Found wins big at Palm Springs». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  9. «VINNARFILM – 4 MÅNADER, 3 VECKOR OCH 2 DAGAR». Stockholm Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անամարիա Մարինկա» հոդվածին։