Անաիս Բեսկոն (ֆր.՝ Anaïs Bescond, մայիսի 15, 1987(1987-05-15)[1][2], Օնե սյուր Օդոն[3][4]), ֆրանսիացիբիաթլոնիստ, խառը էստաֆետի օլիմպիական չեմպիոն (2018), մրցավազքի և էստաֆետի օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր[5], խառը էստաֆետի 2016 թվականի աշխարհի չեմպիոն և վեց անգամյա աշխարհի փոխչեմպիոն։ 2010-ական թվականների առաջատար ֆրանսիացի բիաթլոնիստներից մեկը։
Անաիսն առաջին անգամ սկսել է զբաղվել բիաթլոնով 2003 թվականին, մեկ տարի հետո ֆրանսուհին մասնակցեց Եվրոպայի երիտասարդական գավաթի առաջնությանը, իսկ 2005 թվականին մարզչական կազմը նրան ներգրավում է IBU պաշտոնական մրցումների էստաֆետային վազքում։
Երիտասարդական կարիերան շարունակվում է մինչև 2008 թվականը։ Այդ ժամանակ Բեսկոնը իրեն ամբողջությամբ դրսևորում է նմանատիպ մրցումներում` նվաճելով աշխարհի առաջնության երկու անձնական մեդալներ, պարբերաբար ներգրավվում է էստաֆետային թիմում, որի կազմում նա երեք անգամ բարձրանում է պոդիում աշխարհի առաջնություններում` 2005 թվականին նվաճելով 19 տարեկանների առաջնության ոսկե մեդալը։
2007 թվականին կայացավ ֆրանսուհու առաջին ելույթը աշխարհի մեծահասակների առաջնությունում, սակայն առաջին փորձերը սահմանափակվեցին միայն մի քանի մեկնարկներով` պարբերաբար ընդգրկվելով ազգային հավաքականի թիմում։ Առաջին համանման մակարդակի մրցաշրջանում Անաիսը մի քանի անգամ կարողանում է եզրափակել միավորային գոտում։
Աստիճանաբար առաջընթաց ապահովելով` Բեսկոնը հաջորդ մրցաշրջանում մեկ անգամ հանգրվանում է առաջին տասնյակում, իսկ Աշխարհի գավաթում զբաղեցնում է 25-րդ տեղը ընդհանուր հաշվարկում։
2009/2010 մրցաշրջանից մարզչական շտաբն առաջին փորձերն է կատարում` Անաիսին ընդգրկելով գավաթի էստաֆետային թիմում և աշխարհի առաջնությունում։
Անհտ — Անհատական մրցավազք Մր — Մրցավազք Спр — սպրինտ ՄՍ|| — մաս-ստարտ Էստ — էստաֆետ ՄԽԷ — միայնակ խառը էստաֆետ ԽԷ — խառը էստաֆետ DNS — մարզիկը հայտարարվել է, բայց չի սկսել DNF — մարզիկը սկսել է, բայց չի ավարտել DSQ — մարզիկն ավարտել է, բայց որակազրկվել է LAP — մարզիկը մրցավազքի ընթացքում առաջատարից ետ է մնացել ավելի շատ և հեռացվել է վազքուղուց отм — մրցույթն ընդհատվել կամ չեղյալ է համարվել եղանակային պայմանների պատճառով — — մարզիկը չի մասնակցել այս մրցավազքին