Ռուփոլդինգ (գերմ.՝ Ruhpolding), կոմունա Գերմանիայում՝ Բավարիա երկրամասում։

Համայնք
Ռուփոլդինգ
Ruhpolding
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանՏրաունշտայն
ՂեկավարԿլաուս Պիխլեր
Մակերես147,83 կմ²
ԲԾՄ625-1961 մ
Բնակչություն6286 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+49 8663
Փոստային ինդեքս83324
Փոստային դասիչ83324
Ավտոմոբիլային կոդTS
Պաշտոնական կայքruhpolding.de
Ռուփոլդինգ (Գերմանիա)##
Ռուփոլդինգ (Գերմանիա)
Ռուփոլդինգ (Բավարիա)##
Ռուփոլդինգ (Բավարիա)

Ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Տրաունշտայն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 6286 մարդ (ըստ 31 դեկտեմբերի 2010 թվականի տվյալով)։ Զբաղեցնում է 147.83 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 1 89 140։

Կոմունան բաժանված է 55 գյուղական շրջանների։

Պատմություն խմբագրել

Առաջին գրավոր հիշատակումը տարածքի մասին թվագրվում է 924 թվական, իսկ Ռուփոլդինգի մասին թվագրվում է 1193 թվական։ 1585 թվականին այն դարձավ վարչական միավոր։ 1895 թվականին Ռուփոլդինգում սկսեցին երկաթուղային գծերի կառուցումը։ 1933 թվականին Կառլ Դենեգերը հիմնեց ձմեռային սպորտի համար նախատեսված առողջարան։ Առողջարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկար չգործեց, բայց 1950-ական թվականներին զբոսաշրջության բումի ժամանակ այստեղ զբոսաշրջիկների ռեկորդ սահմանվեց։ Զբոսաշրջիկների թիվը հասավ 600000-ի, այս ռեկորդը գերազանցվել է 1991 թվականին, երբ զբոսաշրջիկների թիվը հասավ 1122732[1]։

Սպորտ խմբագրել

Ռուփոլդինգում է գտնվում «Chiemgau Arena»-ն, որտեղ անցկացվում է բիատլոն սպորտաձևի մրցումներ (1979, 1985, 1996, 2012 թվականներին)։ Նաև Ռուփոլդինգում անցկացվում է բիատլոն սպորտաձևի աշխարհի առաջնությունը։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gemeinde Ruhpolding — Geschichte». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել