Ամրիթ Կաուր

հնդիկ կին քաղաքական գործիչ (1889-1964)


Ռայկումարի Բիբիջի Ամրիթ Կաուր Ահլուվալիա (հինդի राजकुमारी अमृत कौर անգլ.՝ Amrit Kaur, փետրվարի 2, 1889(1889-02-02)[1][2], Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան - փետրվարի 6, 1964(1964-02-06)[2], Նյու Դելի, Հնդկաստան),Հնդկաստանի անկախության պայքարի ակտիվ մասնակից,հասարակական,քաղաքական,պետական գործիչ։ Հնդկաստանի առողջապահության առաջին նախարարը(1947—1957).Հնդկաստանի Սպորտի նախարար,ապա Կապի նախարար (1951—1952).

Ամրիթ Կաուր
Amrit Kaur
Mahatma Gandhi with Rajkumari Amrit Kaur at Simla in 1945.jpg
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ակտիվիստ
Ծննդյան օր փետրվարի 2, 1889(1889-02-02)[1][2]
Ծննդավայր Լաքհնաու, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր փետրվարի 6, 1964(1964-02-06)[2] (75 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of Imperial India.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
Հայր Harnam Singh?
 
Պարգևներ

DStJ?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կապուրտհալիի ռաջա Հարնամ Սինգհի ընտանիքում։ Ջասսա Սինգհ Ահլուվալիա տոհմի ներկայացուցիչն է։ Հայրը հեռացել է Կապուրտհալիից գահը ժառանգելու հետ կապված խնդիրների պատճառով,ապա տնօրինել է կալվածքներ Աուդ նահանգում։ Այստեղ էլ Բենգալիայից միսիոներ Գոլակնաթհ Չատերջիի հորդորով ընդունել է քրիստոնեություն։ Ավելի ուշ՝ Սինգհը ամուսնացել է Չատերջիի դստեր՝ Պրիսցիլլայի հետ։ Ամրիթ Կաուրը նրանց տասը զավակներից ամենափոքրն էր և միակ դուստրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Անգլիայում՝ Դորսեթի Շերնբուրյան իգական դպրոցում,ապա ուսանել Օքսֆորդի համալսարանում և 1918 թվականին վերադարձել հայրենիք։

Ազգային-ազատագրական պայքարԽմբագրել

 
Մահաթմա Գանդին և Կաուրը Սիմլայում,1945

Կաուրը եղել է Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Նրա հայրը սերտ կապեր է ունեցել Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդների հետ։Աղջիկը 1919 թվականին Մումբայում ծանոթացել է Մահաթմա Գանդիի հետ և տարվել նրա գաղափարներով։ 16 տարի շարունակ նա եղել է Գանդիի քարտուղարուհին ու խորհրդականը՝ մասնավորապես կանանց հավասարության և ընտրական իրավունքի հարցերի մասով։ Հետագայում նրանց նամակագրությունը լույս է տեսել առանձին ժողովածուի տեսքով՝ «Ռայկումարի Ամրիթ Կաուրի նամակները» վերնագրով։ Կաուրը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկաստանյան կանանց կոմիտեի հիմնադիրը։ Ակտիվ հասարակական -քաղաքական գործունեության պատճառով բազմիցս ձերբակալվել է և ազատազրկվել։ Որպես Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ՝ 1937 թվականին նա բարի կամքի դեսպանի գործառույթով մեկնել է Բաննու,բրիտանական ղեկավարությունը նրան մեղադրել է խժդժություններ հրահրելու մեջ և բանտարկել։

ԳործունեությունԽմբագրել

1927 թվականին հանդես է եկել որպես Համահնդկական կանանց համաժողովի համահիմնադիր[3],իսկ 1930 թվականին դարձել համաժողովի քարտուղար,ապա 1933-ին՝ նախագահ։ Նա դեմ է արտահայտվել մանկական ամուսնություններին,պայքարել է Հնդկաստանում դեվադասի[4] ավանդույթի դեմ[5],ինչպես նաև բարձրացրել է համընդհանուր ընտրական իրավունքի անհարաժեշտության հարցը։

1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո ընտրվել է պատգամավոր Հիմնադիր ժողովում,որտեղ էլ ընդունվել է Հնդկաստանի սահմանադրությունը[6]։ Առաջին կինն է,ով Հնդկաստանում նախարարություն է ղեկավարել։ 1947-1957 թվականներին եղել է առողջապահության նախարար՝ Ջավահարլալ Ներուի իշխանության շրջանում։ Կատարել է մի շարք առողջապահական բարեփոխումներ, ղեկավարել է Հնդկաստանում մալարիայի և թոքախտի վերացման դեմ առողջապահական շարժումը, ինչպես նաև ԲՑԺ պատվաստման խոշորագույն ծրագրերից մեկը աշխարհում։ Կաուրը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի անդամ։ Կաուրը մեծ ներդրում է ունեցել Նյու Դելիի Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի (AIIMS) հիմնադրման գործում[7], դարձել է նրա առաջին նախագահը։

Կաուրը պայքարել է կանանց իրավունքի համար,ինչպես նաև ստեղծել է երեխաների պաշտպանության Հնդկական խորհուրդը[8]։

14 տարի եղել է Հնդկաստանում Կարմիր խաչի ընկերության քարտուղար։

Սպորտի նախարարի պաշտոնում հիմնադրել է Հնդկաստանի ազգային սպորտային ակումբը։

1951—1952 թվականներին եղել է [[Նախարար|Հնդկաստանի կապի նախարար]]։ 1957 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Ռաջյա Սաբհի անդամ,Հնդկաստանի պառլամենտի Վերին պալատի անդամ։

1958-1963 թվականներին եղել է Համահնդկական ավտոմոբիլային կոնգրեսի նախագահ Դելիում։ Մինչև կյանքի վերջը գլխավորել է Բժշկական գիտությունների Համահնդկական ինստիտուտը,Հնդկաստանի թոքախտաբանության ընկերակցությունը,Սբ․ Հովհաննեսի անվան շտապբուժօգնության կորպուսը։

1947 թվականին Time ամսագիրը Կաուրին ճանաչել է որպես տարվա կին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. Rajkumari Amrit Kaur, the princess who was Gandhi’s secretary & India’s first health minister
  4. Դեվադասի ավանդույթի մասին https://ru.wikipedia.org/wiki/էջում
  5. https://indianexpress.com/article/gender/amrit-kaur-the-princess-turned-gandhian-who-fought-nehru-on-womens-political-participation-5037044/
  6. https://www.constitutionofindia.net/
  7. Rajkumari Amrit Kaur: The princess who built AIIMS|The Indian Express. Retrieved 30 August 2020.
  8. Կաուրի մասին https://www.iccw.co.in/dared_dream.html կայքում

ԳրականությունԽմբագրել

Indra Gupta. India’s 50 Most Illustrious Women (англ.). — ISBN 81-88086-19-3.

Արտաքին հղումներԽմբագրել