Ամինա Բուայաչ

մարոկկացի ակտիվիստ

Ամինա Բուայաչ (արաբ. أمينة بوعياش, դեկտեմբերի 10, 1957(1957-12-10), Թետուան, Մարոկկո), մարոկկացի իրավապաշտպան, դիվանագետ։ Բուայաչին առաջին անգամ նկատել են 2006 թվականին, երբ նա դարձել է Մարոկկոյի խոշոր ՀԿ-ի ընտրված առաջին կին նախագահը[1]։

Ամինա Բուայաչ
արաբ․՝ أمينة بوعياش‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1957(1957-12-10) (66 տարեկան)
ԾննդավայրԹետուան, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մայրենի լեզուլիբիա-բերբերական լեզուներ
ԿրթությունՄուհամեդ V-ի անվան համալսարան
Մասնագիտությունակտիվիստ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՇվեդիայի դեսպան Մարոկկոյում և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գահի ասպետ շքանշան և Գահի սպա շքանշան
 Amina Bouayach Վիքիպահեստում

Որպես Մարոկկոյի Մարդու իրավունքների կազմակերպության նախագահ՝ Բուայաչն իր հայրենի երկրում աշխատել է մարդու իրավունքների հիմնախնդիրների վրա, ինչպիսիք են խոշտանգումները, փախստականների և միգրանտների իրավունքները, կանանց իրավունքները, անհատների իրավունքները և մահապատժի վերացում։

Ընտրվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, այնուհետև 2010 և 2013 թվականներին` գլխավոր քարտուղար[2]։ 2016 թվականին Բուայաչն եղել է Շվեդիայում և Լատվիայում Մարոկկոյի դեսպան[3]։

2015 թվականին Ռաբաթում արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ ներգրավվածության համար[2]։

Արաբական գարնան ընթացքում Ամինան հանդես է եկել մահապատժի վերացման օգտին, երբ գտնվել է Թունիսում և Լիբիայում[4]։

Կենսագրություն խմբագրել

Ամինան ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 10-ին, երկրի հյուսիսում գտնվող Տետուան քաղաքում, Էր-Ռիֆցի հայտնի մի ընտանիքում, որը իսպանական օկուպացիայի ժամանակ փախել է այնտեղից։ Նրա հայրը՝ Համմադի Բուայաչը, եղել է իրավաբան, քաղաքական ակտիվիստ, մտածող, իրավագիտության պրոֆեսոր և Ռաբաթի համալսարանի դեկան։ Նա մեկն էր այն քչերից, ում ընտրել է Մոհամեդ Էլ-Մեքկի Նասիրին արտասահմանում (Կահիրե և Փարիզ) միսիոներական կրթությանը մասնակցելու համար։ Նրա պապը եղել է Աբդ ալ-Կրիմի աջ ձեռքը և Ռիֆի պատերազմի ժամանակ ամենահավատարիմ գեներալը[5]։

Ավելի ուշ սովորել է Ռաբատի Մոհամմեդ V-ի համալսարանում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Բուայաչը սկսել է աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ երիտասարդ տարիքում։ Աշխատել է քաղբանտարկյալների ընտանիքների հետ Մարոկկոյում Հասան II թագավորի օրոք քաղաքական բռնաճնշումների ժամանակ։ Այնուհետև նա երկու տարի աշխատել է անվանի սոցիոլոգ Ֆաթիմա Մերնիսիի հետ կանանց, հատկապես մուսուլման կանանց իրավունքների պաշտպանության հարցերում և հրատարակել է բազմաթիվ հոդվածներ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն։ 1993 թվականին հանդես է եկել Մարոկկոյում մահապատժի վերացման օգտին[6]։

1998-2002 թվականներին եղել է վարչապետ Աբդերրահման Յուսուֆիի կաբինետի անդամ։ Արաբական գարնան ընթացքում նա դարձավ Մոհամմեդ VI-ի կողմից հրավիրված սահմանադրական հանձնաժողովի անդամ` նոր սահմանադրություն մշակելու համար։ Մարոկկոյի սահմանադրության ստեղծման գործում ներդրած ավանդի համար Մուհամմեդ VI թագավորը նրան պարգևատրել է գահի շքանշանով։

Ամինան սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, Աֆրիկյան միության և Պաշտպանների իրավունքների և միավորումների ազատության հարցերով Եվրոպական-Միջերկրածովյան ֆորումի հետ։ Ամինան Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում մարդու իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից մեկն է։ Մարդու իրավունքների առաջին պաշտպաններից մեկն է, ով այցելել է Թունիս` նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությունից հետո և Լիբիա` Մուամմար ալ-Կադդաֆիի սպանությունից հետո։ Ակտիվ է նաև Արաբական լիգայի տարածաշրջանային բարեփոխումների խմբում[7]։

Ամինա Բուայաչը Մարդու իրավունքների արաբական կազմակերպության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի գրասենյակի տարածաշրջանի փորձագետների ռազմավարական հետազոտական խմբի անդամ էր[7]։ 2006 թվականին Ամինան դարձել է հասարակական կազմակերպության ղեկավար Մարոկկոյում[8]։ Բուայաչը աշխատել է Մարոկկոյում մարդու իրավունքների այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են փախստականների և միգրանտների խոշտանգումները, կանանց իրավունքների չարաշահումները և հանդես եկել մահապատժի վերացման օգտին։

2010 թվականին դարձավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 2013 թվականին՝ այդ կազմակերպության նախագահը[9]։ 2014 թվական աշխատել է որպես Աֆրիկայի միջազգային հասարակական կազմակերպությունների գլխավոր համակարգող Ադիս Աբեբայում կայացած Աֆրիկայի գագաթնաժողովի ընթացքում։ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին դարձել է Մարոկկոյի դեսպան Շվեդիայում[10] և Լատվիայում[11]։ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը Ամինա Բուայաչին նշանակեց Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ[12][13]։ 2019 թվականին Բուայաչը հայտարարել է, որ Մարոկկոյում «քաղբանտարկյալներ» չկան[14]։ 2019 թվականին՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, նա Մարոկկոյում սկսել է անչափահաս ամուսնությունները վերացնելու ազգային արշավ[15]։

Քննադատություն խմբագրել

2019 թվականին Ամինա Բուայաչը և Մարդու իրավունքների ազգային խորհուրդը քննադատության են ենթարկվել նրա այն հայտարարության համար, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, իսկ Հիրակ Ռիֆ շարժման ընթացքում ձերբակալվածները մարդիկ են, ովքեր ձերբակալվել են արգելված ցույցին մասնակցելու և այդ ցույցերի ընթացքում կատարված հանցագործությունների համար[14]։

Ավելի ուշ, Մարդու իրավունքների ազգային խորհուրդը պատրաստել է զեկույց, որում Ամինա Բուայաչը ձեռնպահ է մնացել կողմերին մեղադրելուց և պնդել, որ Նասեր Զեֆզաֆին օրինական է դատապարտվել։ Այնուամենայնիվ, այդ զեկույցը քննադատվել է մարդու իրավունքների որոշ պաշտպանների կողմից[16]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biography, FIDH.org, Retrieved 17 March 2016
  2. 2,0 2,1 Morocco's Amina Bouayach awarded Legion of Honour, Morocco World News, Retrieved 17 March 2016
  3. National Human Rights Council Biography, CNDH.org, Retrieved 21 March 2019
  4. Tripathi, Salil (2020 թ․ մարտի 12). «Amina Bouayach on Business and Human Rights in Morocco». Institute for Human Rights and Business (IHRB) (Podcast). Institute for Human Rights and Business Ltd. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  5. «Amina BOUAYACH Secrétaire générale Présidente de l'Organisation marocaine des droits de l'Homme (OMDH)» (PDF). FIDH (ֆրանսերեն) — Биография. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  6. «Uniting activists' forces is Amina Bouayach's obsession». World Coalition Against the Death Penalty (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  7. 7,0 7,1 «Amina Bouayach on Business and Human Rights in Morocco». Voices Podcasts (անգլերեն). The Institute for Human Rights and Business. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  8. «Summer Academy». www.schoolofpolitics.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  9. «Author Page». openDemocracy (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  10. «King of Sweden Receives Amina Bouayach at End of her Mission as Moroccan Ambasador in Stockholm». Article19.ma in English (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  11. «The Political Director of the Foreign Ministry welcomes a farewell visit from the Ambassador of Morocco». mfa.gov.lv (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  12. Yabiladi.com. «King Mohammed VI appoints Amina Bouayach chairwoman of CNDH». en.yabiladi.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  13. «HM King Mohammed VI appoints Ms Amina Bouayach new president of the National Human Rights Council». Conseil National des Droits de l'Homme (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  14. 14,0 14,1 Safaa Kasraoui (2019 թ․ հուլիսի 24). «CNDH President: There Are No Political Detainees in Morocco». Morocco World News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  15. «Mariage des mineurs: Amina Bouayach plaide pour l'abolition de "l'exception"». Telquel.ma (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  16. Yahia Hatim (2020 թ․ մարտի 9). «Hirak Rif: CNDH Report Slams Violence, Delayed Intervention». Morocco World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.