Ամեն գնով (ֆիլմ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Ամեն գնով» (անգլ.՝ At Any Price), ռեժիսոր Ռամինա Բահարիի 2012 թվականի ամերիկական դրաման հոր մասին, որը երազում է, որ իր ընտանեկան բիզնեսը կծառայի որդու հետ մտերմացմանը։ Բայց որդին չի ցանկանում միանալ ընտանեկան գործերին, այլ երազում է դառնալ մրցարշավորդ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դենիս Քուեյդը և Զաք Էֆրոնը։
Ֆիլմը ընտրվել է 69-րդ վենետիկյան կինոփառատոնում ցուցադրելու համար 2012 թվականին, նրա համար նախատեսվել էր բարձրագույն պարգև՝ «Ոսկե առյուծի» արձանիկներ։ Ինչպես նաև ֆիլմն ավելացվել է Թայլանդում կայանալիք միջազգային կինոփառատոնին և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։ «Sony Pictures Classics» ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ ֆիլմի վրա[5], սահմանափակված վարձույթով ԱՄՆ-ում թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին։
Ամեն գնով անգլ.՝ At Any Price | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և սպորտային ֆիլմ |
Թվական | 2012 և նոյեմբերի 14, 2013[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռամին Բահրանի |
Պրոդյուսեր | Քրիսթին Վաշոն |
Սցենարի հեղինակ | Ռամին Բահրանի |
Դերակատարներ | Զաք Էֆրոն, Դենիս Քուեյդ, Հիզիր Գրեմ, Չելսի Ռոս, Քլենսի Բրաուն, Քիմ Դիկենս, Ռեդ Ուեսթ և Մայկա Մոնրո |
Երաժշտություն | Դիքոն Հինչքլիֆ |
Մոնտաժ | Աֆոնսո Գոնսալվես |
Պատմվածքի վայր | Այովա |
Կինոընկերություն | Killer Films[2] |
Տևողություն | 105 րոպե |
Շահույթ | 361 418 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԴպրոցի նախկին պաշտպան Հենրի Ուիփլը (Դենիս Քուեյդ) համառորեն աշխատել է, որպեսզի պահպանի իր հայրիկի գյուղական կայսրության եկամուտը։ Նա միշտ երազել է ընտանեկան բիզնեսի մասին, իր մեծ տղայի՝ Հրանտի (Պատրիկ Վ. Սթիվենս) հետ, բայց նա հրաժարվում է։ Նա թողնում է ֆերման և գնում է իր ճանապարհով՝ աշխարհը ճանաչելու նպատակով։ Հենրիին ոչինչ չի մնում, և միակ հույսը դառնում է նրա փոքր որդին՝ Դինը (Զաք Էֆրոն), բայց նա շուտով ցանկանում է մասնակցել ավտոմրցույթների, քան զբաղվել հող մշակելով[6]։
Այդ ընթացքում մեկ ուրիշ ֆերմեր Ջիմ Ջոնսոնը (Քլենսի Բրաուն) Հենրիի գնորդներին գրավում է դեպի իր կողմը, քանի որ նա չի կարողանում միայնակ գլուխ հանել։ Մինչ Հենրին փորձում է վերադարձնել հաճախորդներին, Դինը իր անունը հայտնի է դարձնում մրցավազքի մայրուղիում։ Դինը իսկապես տաղանդավոր օդաչու է, իրականում նրան աջակցում է մայրը՝ Իրենը (Քիմ Դիքենս) և ընկերուհին Քենդենսը (Մայկա Մոնրո)՝ աղջիկ անգործունակ ընտանիքից է։ Երբ գենետիկորեն մոդիֆիկացված ընտանիքի հզոր արտադրողը ստանում է թեյավճար, հայտնի է դառնում, որ Հենրին մասնակցել է մաքրմանը և արտադրանքի վերավաճառմանը, որը հետաքրքրություն է առաջացնում նրա բիզնեսի հետազոտմանը և որպես հնարավորություն նրա փակմանը։ Հենրին ունի սիրուհի՝ Մերեդիթը (Հիզեր Գրեմ), ով սկսում է համակրել Դինին։ Երբ, թվում էր, որ ընտանեկան գործակալությունը ընդլայնում է հետազոտական շրջանակը, Հենրին հույս է ունենում, որ վատագույնն առջևում է, հատկապես, երբ ողբերգական պատահարը կարող է փոխել իրավիճակը...
Դերերում
խմբագրել- Դենիս Քուեյդ — Հենրի Ուիփլ
- Զաք Էֆրոն — Դին Ուիփլ
- Քիմ Դիքենս — Իրեն Ուիփլ
- Հիզեր Գրեմ — Մերեդիթ Քրոու
- Քլենսի Բրաուն — Ջիմ Ջոնսոն
- Պատրիկ Վ. Սթիվենս — Հրանտ Ուիփլ
- Դեն Ուոլլեր — Լարի Բրաուն
- Մայկա Մոնրո — Քենդենս Ֆարոու
- Չելսի Ռոս — Բայրոն
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի կարգախոսն է՝ «Որքա՞ն հեռու դու կգնաս, երազանքիդ հետևելով»
- Ռամին Բահարին գրել է ֆիլմի սցենարը և բեմադրել է այն
- Նկարահանումներն անցկացվել են Իլինոյս նահանգում, ԱՄՆ
- Զաք Էֆրոնի աջ ձեռքի դաջվածքը ֆիլմի ամբողջ ընթացքում ծածկված է հատուկ դիմահարդարումով, քանի որ հերոսի բնութագրության մեջ ոչինի գրված չի եղել դաջվածքի մասին։ Միայն թե, ընտանեկան ընթրիքի տեսարանում կարելի է նկատել այն[7]
- Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի ժամանակ, որն անցկացվել է «Egyptian Theatre» թատրոնում, Զաք Էֆրոնը ներկա չի գտնվել[8]
Քննադատություններ և կարծիքներ
խմբագրելԸնդհանուր առմամբ ֆիլմն ստացել է տարբեր կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում 40 % եղել են դրական գնահատական[9]։ «Metacritic» կայքում՝ 100-ից 60-ը[10]։
Սաունդթրեկներ
խմբագրել- «I Remember You» — Ruby Dee and The Snakehandlers
- «Badly Bent» — J.P. Harris and the Tough Choices
- «Lions Of Least» — Pontiak
- «Two For the Road» — J.P. Harris and the Tough Choices
- «Hash» — RTX
- «Courtesy of Drag City» — Hightower
- «Still Got My Summer» — Louis Yoelin
- «Dearest Lady» — Ocha La Rocha
- «The Man I Am» — John Eddie
- «Butcher» — Wizard Smoke
Համաշխարհային թողարկում
խմբագրել- Շվեյցարիա — 28 սեպտեմբերի 2012 թվականի — Ցյուրիխում կայացած կինոփառատոնի շրջանակներում
- ԱՄՆ — 16 մարտի 2013 թվականի — «South by Southwest» կինոփառատոնի շրջանակներում
- Դանիա — 16 ապրիլի 2013 թվականի
- ԱՄՆ — 19 ապրիլի 2013 թվականի — Տրայբեկ կինոփառատոնի շրջանակներում
- ԱՄՆ — 20 ապրիլի 2013 թվականի — «RiverRun» միջազգային կինոփառատոնի շրջանակներում
- Ֆիլիպիններ — 1 մայիսի 2013 թվականի
- Քուվեյթ — 23 մայիսի 2013 թվականի
- Սինգապուր — 23 մայիսի 2013 թվականի
- Պորտուգալիա — 18 հուլիսի 2013 թվականի
- Թայվան — 8 օգոստոսի 2013 թվականի
- Թուրքիա — 16 օգոստոսի 2013 թվականի
- Շվեդիա — 16 հոկտեմբերի 2013 թվականի — պրեմիրեա DVD-ով
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 69-րդ վենետիկյան կինոփառատոն (2012 թվական) — «Ոսկե առյուծի» անվանակարգ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=atanyprice.htm
- ↑ «At Any Price TIFF premiere gallery».
- ↑ Sony Classics buys Bahrani’s «At Any Price»
- ↑ Review: «At Any Price»
- ↑ Интересные факты о фильме
- ↑ «At Any Price»: Dennis Quaid, Heather Graham Bring Farming Drama to L.A.
- ↑ «At Any Price», Rotten Tomatoes
- ↑ «At Any Price», Metacritic
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի էջը Sony կինոընկերության կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ամեն գնով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ««Ամեն գնով»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Venice bows lineup of prestige pics