Քրիստին Վաշոն (անգլ.՝ Christine Vachon, նոյեմբերի 21, 1962(1962-11-21)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր։ Վաշոնը առավել հայտնի է անկախ կինոյի ոլորտում իր աշխատանքով[2][3]։

Քրիստին Վաշոն
անգլ.՝ Christine Vachon
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1962(1962-11-21)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ John Vachon?
 Christine Vachon Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Վաշոնը ծնվել է 1962 թվականին, Նյու Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասում։ Նա Ֆրանսուազա Ֆորեստիեի և լուսանկարիչ Ջոն Վաշոնի դուստրն է[2]։

Կարիերա խմբագրել

1983 թվականին ավարտել է Բրաունի համալսարանը, որտեղ ուսման ընթացքում հանդիպել է Թոդ Հեյնսին և Բարի Էլսոուրթին։ Միասին նրանք 1987 թվականին ստեղծել են շահույթ չհետապնդող Apparatus Productions ընկերություն, որի գործունեությունը եղել է հակահոլիվուդյան արտադրության ստեղծումը և որը հետագա հինգ տարիներին համակարգել է յոթ ֆիլմերի արտադրության գործընթացը։

Քրիսթին Վաշոնը և համապրոդյուսեր Պամելա Կոֆլերը ներկայումս աշխատում են Killer Films-ում, որը ստեղծվել է 1996 թվականին։ Ընկերությունը 2005 թվականին նշել է իր 10-ամյակը և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում արժանացել է հետահայաց ցուցադրության[4]։

Քրիսթին Վաշոնը եղել է Թոդ Հեյնսի «Թույնը» դեբյուտային ֆիլմի պրոդյուսերը, որն ստացել է Սանդէնսի կինոփառատոնի Գրան Պրի։ Վաշոնը եղել է նույն ռեժիսորի նաև հաջորդ` «Թավշե ոսկի» ֆիլմի պրոդյուսերը, որը բրիտանական գլամ ռոք դարաշրջանի մասին է և որը 1990 թվականների վերջին տեսաերիզներով ձեռքից ձեռք էր փոխանցվում[5], ինչպես նաև` եղել է «Քերոլ» ֆիլմի պրոդյուսերը (2015)։

Անձնական կյանք խմբագրել

Վաշոնը և նրա զուգընկերուհին` նկարչուհի Մարլեն ՄաքՔարթին, իրենց դստեր` Գաթրիի հետ, ապրում են Իսթ-Վիլիջում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Buckley, Cara (2009 թ․ նոյեմբերի 6). «When Being Home Is an Adventure». The New York Times.
  3. Galloway, Stephen; Belloni, Matthew (2015 թ․ դեկտեմբերի 11). «Watch THR's Full, Uncensored Producer Roundtable With Ice Cube, Steve Golin and More». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  4. Sharf, Zack (24 січня 2016). «Sundance Exclusive: Christine Vachon and Pamela Koffler's 6 Survival Tips for Producing». Indiewire. Վերցված է 31.03.2016-ին.
  5. ПРЕМИЯ TEDDY AWARD ОТМЕТИЛА СВОЁ 30-ЛЕТИЕ Արխիվացված 2016-04-11 Wayback Machine на BERLIN-VISUAL.com (ռուս.)
  6. Leland, John (2002 թ․ հուլիսի 18). «Producing Rooms With Plot Twists». The New York Times (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Վաշոն» հոդվածին։