Աղվեսի որսորդը (ֆիլմ)
Աղվեսի որսորդը (անգլ.՝ Foxcatcher), 2014 թվականի արտադրության ամերիկյան կենսագրական սպորտային դրամա։ Ֆիլմը բեմադրվել է Էրիկ Մաքս Ֆրուի և Դեն Ֆութերմանի կողմից Մարկ Շուլցի գրած «Աղվեսի որսորդը. Իմ եղբոր սպանության իրական պատմությունը, Ջոն Դյուպոնի խելագարությունը և օլիմպիական ոսկե մեդալի փնտրտուքները» (անգլ.՝ "Foxcatcher: The True Story of My Brother's Murder, John du Pont's Madness, and the Quest for Olympic Gold") ինքնակենսագրական հուշագրության հիման վրա[10]։
Աղվեսի որսորդը անգլ.՝ Foxcatcher | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, սպորտային ֆիլմ և դրամա |
Թվական | 2014, փետրվարի 5, 2015[1], հունվարի 29, 2015[2] և հունվարի 5, 2015[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բեննեթ Միլլեր[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Մեգան Էլիսոն, Ջոն Քիլիք, Բեննեթ Միլլեր և Էնթոնի Բրեգման |
Սցենարի հեղինակ | Դեն Ֆութերման և Էրիկ Մաքս Ֆրայ |
Դերակատարներ | Չաննինգ Տատում[7][5][6][…], Մարկ Ռուֆալո[7][5][6][…], Սթիվ Քարել[7][5][6][…], Սիեննա Միլլեր[7][5][6][…], Էնթոնի Մայքլ Հոլ[7][6][8][…], Թարա Սաբկոֆ[6], Վանեսա Ռեդգրեյվ[7][6][8][…], Ռոջեր Քալլարդ[7], Գայ Բոյդ[7][6], Բրեթ Ռայս[7], Լի Փերքինս[7], Ալան Օպենհայմեր[7], Դևիդ Զաբրիսկի, Բրյուս Բաումգարտներ, Սամարա Լի և Ջազ Սեկուրո |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Ջեյ Քեսիդի և Ստյուարտ Լևի[9] |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա և Փենսիլվանիա |
Նկարահանման վայր | Փիթսբուրգ |
Կինոընկերություն | Annapurna Pictures և Likely Story |
Տևողություն | 134 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Foxcatcher Վիքիպահեստում |
Ֆիլմի ռեժիսորը Բենեթ Միլերն է։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սթիվ Քերոլը, Չաննինգ Տատումը, Մարկ Ռուֆալոն և Վանեսա Ռեդգրեյվը։
«Աղվեսի որսորդը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 19-ին` 67-րդ Կանի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն նոմինացվել էր «Ոսկե Արմավենու Ճյուղի» (Palme d’Or) համար, իսկ Միլլերը արժանացել է լավագույն ռեժիսորի կոչմանը։ Այն նոմինացվել է նաև 72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխությանը 3 տարբեր անվանակարգերում (լավագույն ֆիլմ (դրամա))[11]։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը «Աղվեսի որսորդը» ֆիլմը նոմինացվել է 5 տարբեր անվանակարգերում («Մոլեգնություն», «Ինտերստելար» և «Ամեն ինչի տեսություն» ֆիլմերի հետ համատեղ)` լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն ռեժիսոր[12]։ 2008 թվականից սկսած՝ այս ֆիլմը առաջինն էր, որ չի առաջադրվել լավագույն ֆիլմ անվանակարգում, բայց միևնույն ժամանակ առաջադրվել է լավագույն ռեժիսոր անվանակարգում (այդպիսի դեպք էր պատահել նաև Ջուլիան Շնաբելի «Սկաֆանդրը և թիթեռը» ֆիլմի հետ)[13]։
Սյուժե
խմբագրելՖիլմի հիմքում ընկած է իրական պատմություն։ Ֆիլմը պատմում է մուլտիմիլիոնատեր և սեփական ըմբշամարտի «Foxcatcher» («Աղվեսի որսորդը») թիմն ունեցող Ջոն Դյուպոնի և նրա սան՝ պատվախնդիր Մարկ Շուլցի հարաբերությունների մասին։
Դերերում
խմբագրել- Սթիվ Կարել - Ջոն Դյուպոն, ամերիկացի մուլտիմիլիոներ, մարդասեր և ըմբշամարտի սիրահար
- Չաննինգ Տատում - Մարկ Շուլց, օլիմպիական ոսկե մեդալակիր ըմբշամարտից
- Մարկ Ռուֆալո - Դեյվ Շուլց, օլիմպիական ոսկե մեդալակիր ըմբշամարտից, Մարկի մեծ եղբայրը
- Վանեսա Ռեդգրեյվ - Ջին Դյուպոն, Ջոնի մայրը
- Սիեննա Միլլեր - Նենսի Շուլց, Դեյվի կինը
- Էնթոնի Մայքլ Հոլլ -Ջեք
- Գայ Բոյսդ - Հենրի Բեք
- Բրեթ Ռայս - Ֆրեդ Քոլ
- Սամարա Լի - Դենիել Շուլց
- Ջեքսոն Ֆրեզեր - Ալեքսանդր Շուլց
- Ջեյն Մոուդեր - Ռոզի
- Դենիել Հիլտ - Ռոբերտ Գարսիա
- Լի Պերկինս - Կորպորալ Դեյլի
- Դեյվիդ Բենեթ - վավերագրական ֆիլմի ռեժիսոր
Արձագանք
խմբագրելՖիլմը հիմնականում արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 179 արձագանքների վրա հիմնված 87 % վարկանիշ[14]։ Կանի կինոփառատոնին ցուցադրվելուց հետո կինոքննադատները բարձր գնահատեցին գլխավոր դերակատարների դերը ֆիլմի կայացման գործում և համարում էին, որ նրանք կարող են պայքարել «Օսկարի» համար[15][16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt1100089/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=197897.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.bbfc.co.uk/releases/foxcatcher-film
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 http://www.metacritic.com/movie/foxcatcher
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ ‘Foxcatcher’ – the Movie Արխիվացված 2015-01-20 Wayback Machine markschultz.com(անգլ.)
- ↑ «Golden Globe: 'Birdman,' 'Boyhood' and 'Imitation Game' Top Nominations». Variety. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.(անգլ.)
- ↑ Stephanie Merry (2015 թ․ հունվարի 15). «2015 Oscar nominations: Complete list; 'Selma' snubbed; 'Birdman' and 'The Grand Budapest Hotel' lead with nine». The Washington Post.(անգլ.)
- ↑ Cockrell, Eddie (2015 թ․ հունվարի 16). «Academy Awards: What's wrong with these pictures?». Australian Broadcasting Corporation. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.(անգլ.)
- ↑ «Foxcatcher». Rotten Tomatoes.(անգլ.)
- ↑ «CANNES: Steve Carell is an Oscar Lock for 'Foxcatcher' (Analysis)». Variety. 2014 թ․ մայիսի 19.(անգլ.)
- ↑ «Cannes acclaim for Steve Carell in Foxcatcher prompts Oscars tips». The Guardian. 2014 թ․ մայիսի 19.(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Աղվեսի որսորդը» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «Աղվեսի որսորդը» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Աղվեսի որսորդը» ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Աղվեսի որսորդը» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Աղվեսի որսորդը» ֆիլմը Metacritic կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսի որսորդը (ֆիլմ)» հոդվածին։ |