Հայոց այբուբենի հուշարձան
Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին։
Հայոց այբուբենի հուշարձանը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°24′23″ հս․ լ. 44°22′56″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2005 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Ճարտարապետ` Ֆրեդ Աֆրիկյան |
Շինարար | Գաղափարի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քանդակներ՝
- «Գրիգոր Լուսավորիչ»
- «Գրերի արարումը, 405»
- «Մովսես Խորենացի»
- «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
- «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են[1]։
- «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
- «Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան))
Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ. և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։
ՀեղինակներԽմբագրել
Գաղափարի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան
ՊատկերասրահԽմբագրել
Անանիա Շիրակացու հուշարձանը, քանդակագործ՝ Արտուշ Պապոյան
«Թումանյանն իր հերոսներով», քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան)
«Մխիթար Գոշ», քանդակագործ՝ Սամվել Հակոբյան[2]
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հայոց այբուբենի հուշարձան Archived 2016-03-05 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Քանդակագործ Արտուշ Պապոյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-02-08
- ↑ Մխիթար Գոշի արձանը կանգնեցվեց Տառերի պուրակում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց այբուբենի հուշարձան կատեգորիայում։ |