Ալ-Հուսն ամրոց
Ալ-Հուսն ամրոց, Կրակ դը Շևալիե կամ Կրակ դել-Օսպիտալ (արաբ․՝ قلعة الحصن՝ կալաաթ ալ-հուսն, ֆր.՝ Krak des Chevaliers, ֆր.՝ Krak de l'Hospital), հիվանդախնամների միաբանության ամրոց, գտնվում է Սիրիայում՝ 650մ բարձրության վրա՝ Տրիպոլի արևելք, Անտիոքից Բեյրութ և Միջերկրական ծով տանող ճանապարհից ոչ հեռու։ Սիրիական ամենամոտ խոշոր քաղաքը՝ Հոմսը, գտնվում է ամրոցից 65կմ արևելք։
Նկարագրություն | |
Տեսակ | concentric castle?, crusader castle? և դղյակ |
Վարչական միավոր | Al-Husn? և Սիրիա[1] |
Երկիր | Սիրիա[1] |
Համալիրի մաս | Crac des Chevaliers and Qal’at Salah El-Din? |
Կառուցված | 1031 |
Շինանյութ | կրաքար |
Ընթացիկ սեփականատեր | Հոսպիտալյերների ասպետ |
Իրադարձություններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ |
Krak des Chevaliers Վիքիպահեստում |
Հիվանդախնամների միաբանության ամենապահպանված ամրոցներից մեկն է աշխարհում։ 2006 թվականին ամրոցը Սալահ ալ-Դինի բերդի հետ (Լաթակիայից 30կմ արևելք) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատմություն
խմբագրելԱրաբական աղբյուրներից հայտնի է, որ 1031 թվականին ամրոցը գրավել է Հալեպի էմիրի քրդական կայազորը։ Այդ ժամանակ ամրոցը կոչվում էր Հուսն ալ-Աքրադ («Քրդերի ամրոց»)։ Ֆրանկներն ամրոցն անվանում էին Կրատ (ֆր.՝ Le Krat), բայց հետո, արաբական «կառակ» (ամրոց) բառի նմանությամբ այն սկսել են կոչել Կրակ (ֆր.՝ Le Krak):
1099 թվականին՝ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ, այն զավթել է Թուլուզի կոմս Ռայմունդ IV-ը, սակայն շուտով խաչակիրները թողել են ամրոցը, որպեսզի շարունակեն արշավանքը դեպի Երուսաղեմ։
1110 թվականին ամրոցը կրկին գրավվել է Գալիլեայի իշխան Թանկրեդի, իսկ 1142 թվականին Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ը ամրոցը փոխանցել է հիվանդախնամների միաբանությանը, որպեսզի նրանք հսկեն սահմանները Զանգի իբն Ակ-Սանկուրայի՝ Հալեպում և Մոսուլում թյուրքական կայազորի պետի հնարավոր հարձակումներից։
Հիվանդախնամները վերականգնել են ամրոցը և կառուցել են բազմաթիվ հավելյալ կառույցներ՝ վերածելով այն խաչակիրների ամենամեծ հենարանը Սուրբ Երկրում։ Ամրոցի շուրջը կառուցված էր 3-ից 30մ հաստության պատ՝ դիտակետային աշտարակներով, որոնցից մեկը զբաղեցնում էր հիվանդախնամների Մեծագույն Մագիստրոսը։ Դրսի պատից այն կողմ եղել է բակ, որը շրջանցելով կարելի էր հայտնվել ներսում՝ սրահում, մատուռում (որը հետագայում մուսուլմանները վերածել են մզկիթի) և 120 մ երկարությամբ պահեստատանը։ Մյուս պահեստային կառույցները թաքցված էին ժայռի մեջ, որի վրա ամրոցն էր, ինչի շնորհիվ էլ ամրոցը կարողացել էր դիմակայել երկարատև պաշարումների։ 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին երկրաշարժերի պատճառով որոշ կառույցներ վնասվեցին, և ամրոցը ստիպված էին կրկին վերականգնել։
Ամրոցն անառիկ էր։ Ամրոցը շատ անգամ են պաշարել, բայց ապարդյուն։ 1188 թվականին ամրոցը պաշարել է Սալահ ալ-Դինի զորքը։ Այդ գրոհի ժամանակ մուսուլմաններին հաջողվել է գերեվարել բերդապահին։ Սալադինի զինվորները նրան մոտեցրել են ամրոցի պատին և պահանջել են, որ նա կայազորին հրամայի բացել դարպասները։ Սկզբում բերդապահը արաբերեն հրամայել է հանձնել ամրոցը, իսկ հետո արդեն ֆրանսերեն՝ կռվել մինչև վերջին զոհը։
Ամրոցը կարողացել են գրավել միայն թյուրքերը՝ խաբեությամբ, երբ Սիրիայի և Եգիպտոսի սուլթան Բեյբարս I-ը ամրոց ուղարկել է կեղծ նամակ, որտեղ ասվում էր, իբր Տրիպոլիի կոմսը հրամայում էր հանձնել ամրոցը։ Արդյունքում, 1271 թվականի ապրիլի 8-ին այն ընկավ։
1272 թվականին՝ Խաչակրաց իններորդ արշավանքի ժամանակ, Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը տեսավ ամրոցը և այնքան հիացավ նրանով, որ Անգլիայի և Ուելսի իր ամրոցների համար՝ որպես օրինակ օգտագործել է Կռակը։
Լոուրենս Արաբացին, 1909 թվականի օգոստոսին առաջին անգամ տեսնելով ամրոցը, նկարագրել է այն որպես՝
աշխարհի ամենահիասքանչ բերդ |
2003 թվականին ամրոցում Վալենտին Պիկուլյայի համանուն վեպի մոտիվներով նկարահանվել է «Բայազետ» ռուսական հեռուստասերիալը[2]։
2013 թվականին ամրոցը զավթել են ահաբեկիչները[3]։
2014 թվականի մարտին Սիրիայի քաղաքացիական կռիվների ժամանակ կառավարական զորքերը զավթել են ամրոցը՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, իսկ փրկվածներին ստիպել են փախչել Լիբանան։ Ավելի վաղ սիրիական ВВС օդային թռիչքներից մեկի ժամանակ ավերվել է աշտարակներից մեկը[4]։
Համաձայն որոշ տեղեկությունների՝ աշտարակը ոչնչացվել է Су-24МК ռմբակոծչի կողմից, որը ստացվել է Ռուսաստանից ղեկավարվող ավիառումբով։ Նշանակետային զենքը առաջացրել է ճեղքվածք կառույցում, որից էլ օգտվել են սիրիական զորքերը։ Այդ քայլը հնարավորություն տվել է պահպանել պատմական ամրոցը ավերվածություններից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Հինավուրց-հինավուրց ամրոց — ամսագիր «Салон-интерьер», № 6 за 2003 год
- ↑ 3,0 3,1 «Ասադի տան սիրելի շահենը». lenta.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ասադը զավթել է խաչակիրների ամրոցը — Газета Труд
Աղբյուրներ
խմբագրել- Крак-де-Шевалье // в книге Режин Перну «Крестоносцы»
- Фотографии крепости // на Flickr.com
- История и архитектура Крак де Шевалье
- Статья о Крак-де-Шевалье // в Wall Street Journal от 31.01.2009{{ref-
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Հուսն ամրոց» հոդվածին։ |