Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ
Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ (անգլ.՝ Alfred North Whitehead, փետրվարի 15, 1861[1][2][3][…], Ռամսգեյթ, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 30, 1947[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա։ 1914 թվականից մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում, 1924– 1937 թվականներին Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, 1931 թվականից Բրիտանական ակադեմիայի անդամ։ Նրան մեծ հռչակ է բերել Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխատությունը։ Ուայտհեդի փիլիսոփայական ստեղծագործության մեջ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը հաջորդաբար ընդգրկում է կեցության հիմնական ոլորտները՝ բնությունը, հասարակությունը և ճանաչողությունը։ Համաշխարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզիկական և սոցիալական իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ուայտհիդը մեկնաբանում է որպես ժամանակի մեջ ծավալվող նպատակահարմար կարգավորված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ուայտհիդի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ուայտհիդի օբյեկտիվ իդեալիստական համակարգը հավակնում է հաղթահարելու դուալիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականություն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլիսոփայության մեջ սոցիալական իրադարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանականացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղափարների և անհատների դերը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Mathematics Genealogy Project — 1997.