Ալֆրեդ Կրեմեր
Ալֆրեդ ֆոն Կրեմեր (գերմ.՝ Alfred von Kremer, մայիսի 13, 1828[1][2], Պենցինգ - դեկտեմբերի 27, 1889[1][2], Դյոբլինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի արևելագետ։ Եղել է Ավստրիայի հյուպատոսը Կահիրեում և Բեյրութում։ Զբաղվել է իսլամական, հատկապես արաբական խալիֆայության տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի զարգացման պատմությամբ։ Առանձնապես արժեքավոր է «Արևելքի մշակութային պատմությունը խալիֆաների օրոք» երկը (հ. 1-2, 1875-1877 թվականներ), որում կարևոր նյութեր կան նաև VII—IX դարերի Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի մասին։
Ալֆրեդ Կրեմեր Alfred von Kremer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1828[1][2] Պենցինգ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1889[1][2] (61 տարեկան) Դյոբլինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արևելագետ, արաբագետ, քաղաքական գործիչ և գրող |
Հաստատություն(ներ) | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն[3], Արաբագիտություն[3] և քաղաքականություն[3] |
Պաշտոն(ներ) | commerce minister? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][3] |
Պարգևներ | |
Հայր | Johann Heinrich Ritter von Kremer? |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Czech National Authority Database
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 684)։ |