Գևորգ Մանասյան
Գևորգ Ցոլակի Մանասյան (ապրիլի 2, 1953, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Հայաստանի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2019)[1]։
Գևորգ Մանասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1953 (70 տարեկան) Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1972) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1977) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1972 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և դիրիժորական բաժինները։ 1978-1983 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասի ղեկավար, 1991-1994 թվականներին՝ երաժշտական մասի, 1994-1997 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1996-1998 թվականներին՝ «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989-1993 թվականներին և 2000 թվականից՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1984 թվականից միաժամանակ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1996 թվականից՝ նաև կոնսերվատորիայում։ 1980 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։
Ստեղծագործություններ Խմբագրել
Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար (1-ին մրցանակ՝ 2005) և այլն[2]։
Պարգևներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2019-05-29
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին