Երգի և պարի անսամբլ

համույթ

Անսամբլ երգի և պարի (ժողովրդական երգի և պարի անսամբլներ), գեղարվեստական կոլեկտիվ, որի ելույթներում միահյուսվում են երգեցողությունը (երգչախումբ, երգիչների անսամբլ, մեներգիչներ), գործիքային երաժշտությունը (նվագախումբ կամ ժողովրդական գործիքների անսամբլ, դաշնամուր և այլն), պարը, ինչպես և գեղարվեստական խոսքը (ասմունք, երկխոսություններ և այլն)։ Ծրագիրը սովորաբար թատերականացված է, կարող է ունենալ միջանցուկ թեմա կամ կազմված լինել առանձին համարներից։

Խորհրդային Միության տարիներին Խոշոր կոլեկտիվներից են համարվել՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան խորհրդային բանակի երգի և պարի անսամբլը (1928), ԽՍՀՄ ժողովրդական պարի անսամբլը (1937), «Բերյոգկա» ժողովրդական պարի անսամբլը (1948), Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլը (1938), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958), Ադրբեջանական ԽՍՀ երգի և պարի պետական վաստակավոր անսամբլը (1938), Լիտվական ԽՍՀ երգի և պարի պետական վաստակավոր «Լետուվա» անսամբլը (1940), Ղազախական ԽՍՀ երգի և պարի պետական անսամբլը (1955), Վրացական ԽՍՀ ժողովրդական պարի անսամբլը (1945), Ուզբեկական երգի և պարի պետական անսամբլը (1939), Ուզբեկական պարի «Բախոր» պետական անսամբլը (1957), Դ. Դ. Վերյովկայի անվան ուկրաինական ժողովրդական պետական երգչախումբը (1943), Ուկրաինական ԽՍՀ պարի պետական վաստակավոր անսամբլը (1954) և այլն։ Անսամբլ երգի և պարի գեղարվեստական ձևերը կիրառում են բազմաթիվ երգչախմբային կոլեկտիվներ՝ Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական երգչախումբը (1910), Հյուսիսային ժողովրդական երգչախումբը (1926), Վորոնեժի ռուսական ժողովրդական երգչախումբը (1943) և այլն։

Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլի օրինակով կոլեկտիվներ են ստեղծվել սփյուռքում (ԱՄՆ-ում, Լիբանանում, ԵԱՀ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Բուլղարիայում, Իրանում, Կանադայում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 435 CC BY-SA icon 80x15.png