Ալոիս Շպրենգեր
Ալոիս Շպրենգեր (գերմ.՝ Aloys Sprenger. սեպտեմբերի 3, 1813[1], Նասերայթ, Imst District, Տիրոլ, Ավստրիա - դեկտեմբերի 19, 1893[1][2], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն[3]), ավստրիացի արևելագետ և բժիշկ։
Ալոիս Շպրենգեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1813[1] Նասերայթ, Imst District, Տիրոլ, Ավստրիա |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1893[1][2] (80 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն[3] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | արևելագետ, պրոֆեսոր և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Բեռնի համալսարան |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Aloys Sprenger Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիեննայում սովորել է բժշկություն և արևելյան լեզուներ։ 1840 թվականին Լեյդենում հին արաբական ձեռագրեր է ուսումնասիրել, որից հետո այնտեղ պաշտպանել է իր թեզը արաբական բժշկության պատմության վերաբերյալ։ 1843-1854 թվականներին ծառայել է Հնդկաստանում՝ Բրիտանական Արևելահնդկական ընկերությունում։
1856-1881 թվականներին Բեռնի համալսարանում դասավանդել է արևելյան լեզուներ, 1881 թվականին տեղափոխվել է Հայդելբերգ։
Շպրենգերի հիմնական աշխատությունը Մուհամեդի կենսագրությունն էր, որում հեղինակը, իր ժամանակակից պոզիտիվիստական փիլիսոփայության տեսանկյունից, իսլամի ստեղծման և էվոլյուցիայի գործընթացներում առաջատար նշանակություն է տվել ոչ թե Մուհամեդի անձին, այլ « ժամանակի ոգուն և հանգամանքներին»։ Նա մեծ ուշադրություն է դարձրել մուսուլմանական մշակույթի ազդեցությանը եվրոպական միջնադարյան մշակույթի վրա։
Շպրենգերի երկերը, ինչպես նաև հնդիկ գիտնականների հեղինակակցությամբ նրա լույս ընծայած արևելյան հեղինակների աշխատությունները առանձնանում էին առաջին անգամ հրատարակվող նյութերի առատությամբ[4]։
Երկեր
խմբագրել- Otby’s history of Mahmud of Ghaznah (Arabic, Delhi 1847)
- Notices of some Copies of the Arabic Work Entitled “Rasàyil Ikhwàm al-Cafâ” (Arabic, Journal of the Asiatic Society of Bengal, Calcutta 1848)
- El-Mas'ū dī’s Meadows of Gold and Mines of Gems (Transl., London 1849, Vol. 1)
- The Gulistân of Sady (Persian, Calcutta 1851)
- The Life of Muḥammad (Presbyterian Mission Press, Allahabad 1851).
- A Catalogue of the Arabic, Persian and Hindûstâny Manuscripts, of the Libraries of the King of Oudh, Compiled under the Orders of the Govt. of India Vol. 1, containing Persian & Hindûstâny poetry. (Calcutta 1854)
- Dictionary of the Technical Terms used in the Sciences of the Musulmans. (Calcutta 1854)
- Soyuti’s Itqân on the Exegetic Sciences of the Qoran in Arabic. (Calcutta 1856)
- Ibn Hajar’s Biographical Dictionary of Persons Who Knew Mohammed. (Calcutta 1856)
- Das Leben und die Lehre des Mohammed. Nach Bisher Größtenteils Unbenutzten Quellen. (Reprint of the German edition, Berlin 1861; Olms, Hildesheim 2003)
- A catalogue of the Bibliotheca Orientalis Sprengeriana. (Printed by W. Keller, Gießen 1857)
- Post- und Reiserouten des Orients. (Reprint of the German edition, Leipzig 1864; Institut für islamisch-arabische Geschichte, Frankfurt am Main. 1993)
- Die alte Geographie Arabiens als Grundlage der Entwicklungsgeschichte des Semitismus (Bern 1875)
- Babylonien, das reichste Land in der Vorzeit und das lohnendste Kolonisationsfeld (Heidelberg 1886)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 3,2 Шпренгер Алоис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Густерин П. В. Коран как объект изучения. — Саарбрюккен: LAP LAMBERT Academic Publishing. — 2014. — С. 45, 64. — ISBN 978-3-659-51259-9.
Գրականություն
խմբագրել- «Шпренгер, Алоиз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Батунский М. А., «Из истории зарождения западно-европейского буржуазного востоковедения», в сборнике «Научные работы и сообщения АН Узб. ССР», 1961 год, книга 3
- Fück J. Die arabischen Studien in Europe. — Leipzig, 1955. — S. 176, 198, 218, 255, 271.
- Norbert Mantl (Editor): Aloys Sprenger, der Orientalist und Islamhistoriker aus Nassereith in Tirol. Selbstverlag der Gemeinde (self-published by the municipality), Nassereith 1993
- Meyers Konversationslexikon, public-domain encyclopaedia entry on Aloys Sprenger, on which this article (and its German-language counterpart) is based.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Շպրենգեր» հոդվածին։ |