Նասերայթ (գերմ.՝ Nassereith), համայնք և գյուղ Ավստրիայի Իմստ շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից՝ Իմստ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս, Գուրգլ գետի վերին հոսանքի շրջանում, լեռներով շրջապատված գետահովտում։ Գյուղի մերձակայքով են անցնում համապետական B 179 և B 189 ավտոմայրուղիները[2]։ Գյուղը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին[3], սակայն, ինչպես վկայում են հնագիտական պեղումների արդյունքները, մարդիկ այս վայրերում բնակություն են հաստատել դեռևս մ.թ.ա. 200-300 թվականներին։ Բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է, սակայն Նասերայթը գրավում է նաև ձիով, հեծանիվով և հետիոտն արշավների սիրահարներին ու հովեկներին:։
Համայնքն զբաղեցնում է 72,43 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 2.156[4]:
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|
1869 | 1064 | — |
---|
1880 | 1061 | −0.3% |
---|
1890 | 1086 | +2.4% |
---|
1900 | 1002 | −7.7% |
---|
1910 | 1109 | +10.7% |
---|
1923 | 1181 | +6.5% |
---|
1934 | 1158 | −1.9% |
---|
1939 | 1203 | +3.9% |
---|
1951 | 1599 | +32.9% |
---|
1961 | 1744 | +9.1% |
---|
1971 | 1889 | +8.3% |
---|
1981 | 1960 | +3.8% |
---|
1991 | 1953 | −0.4% |
---|
2001 | 2081 | +6.6% |
---|
2011 | 2070 | −0.5% |
---|
Համայնքի կազմի մեջ Նասերայթ գյուղի հետ մեկտեղ մտնում են հետևյալ բնակավայրերը.
- Ռոսսբախ
- Մյուհլոֆեն
- Բրունվալդ
- Ֆեռնշթայն
- Ֆեռնպաս
- Վիսենմյուլե
- Դորմից
- Տես-Էկ
- Սբ. Վենդելին
-
Գյուղի տեսքը Դորմիցից
-
Դորմիցի եկեղեցին՝ Wahlfahrtskirche-ն
-
Տեսարան Նասերայթի և Դորմիցի միջակայքից
-
Նասերայթի եկեղեցին՝ die Pfarrkirche hl. Drei König-ը
- ↑ https://www.statistik.at/blickgem/blick1/g70212.pdf
- ↑ Citace monografie
| titul = Lechtaler Alpen, Hornbachkette : Wander-, Rad- und Skitourenkarte ; Kompass Lexikon.
| oclc = 315359786
| místo = Rum/Innsbruck
| isbn = 3854910258
| isbn2 = 9783854910251
- ↑ Citace monografie
| příjmení = Bitschnau
| jméno = Martin
| příjmení2 = Obermair
| jméno2 = Hannes
| titul = Tiroler Urkundenbuch / Abt. 2. Die Urkunden zur Geschichte des Inn-, Eisack- und Pustertals Bd. 1. Bis zum Jahr 1140.
| url = https://www.worldcat.org/oclc/501323164
| vydavatel = Universitätsverl. Wagner
| místo = Innsbruck
| rok vydání = 2009
| počet stran = 399
| strany = 246
| isbn = 978-3-7030-0469-8
| isbn2 = 3-7030-0469-X
| oclc = 501323164
- ↑ Einwohnerzahl 1.1.2021 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2021, položka 1734 v excel tabulce