Տիկին Ալիսիա Մարկովա (DBE – The most excellent order of the British Empire, Բրիտանական կայսրության ամենաբարձր շքանշան) (դեկտեմբերի 1, 1910(1910-12-01)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 2, 2004(2004-12-02)[4][5][1][…], Բաթ, Միացյալ Թագավորություն), անգլիացի բալետի պարուհի և պարուսույց էր, ինչպես նաև դասական բալետի պրոդյուսեր և ուսուցչուհի։ Ամենշանակալիցը եղավ իր կարիերիայի համար Սերգեյ Դիագլիլևի «Ռուսական բալետներ»-ի հետ և միջազգայնորեն շրջագայությունը, հիրավի նա համարվում է 20-րդ դարի ամենամեծ դասական բալետի պարուհիներից մեկը։ Նա առաջին բրիտանացի պարուհին էր, ով դարձավ բալետի թատերախմբի հիմնական պարուհին, և միայն երկու անգլիացի պարուհիներից մեկն է Տիկին Մարգո Ֆոնտեյնի հետ միասին՝ հռչակվելով որպես «Բացարձակ պրիմա բալերինա»[6][7][8][9]։ Մարկովնան Ռամբերտ պարային խմբի, Արքայական բալետի և Ամերիկյան բալետ թատրոնի հիմնադիր պարուհին էր, և Անգլիական ազգային բալետի համահիմնադիրն էր և պրոդյուսերը։

Ալիսիա Մարկովա
Ծնվել էդեկտեմբերի 1, 1910(1910-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 2, 2004(2004-12-02)[4][5][1][…] (94 տարեկան)
Մահվան վայրԲաթ, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, բալետի ուսուցիչ, պարուհի, մանկավարժ և ռեժիսոր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Պարգևներ
IMDbID 0548627
 Alicia Markova Վիքիպահեստ

Վաղ տարիներ խմբագրել

Մարկովնան ծնվել է որպես Լիլիան Ալիսիա Մարկ[10], 1910 դեկտեմբերի 1։ Նրա հայրը՝ Արթուրը ծնունդով հրեա էր, մայրը՝ Էյլենը (նի Բարի) ընդունել է հուդայականությունը[11]։

Ընտանիքը ապրում էր երկու սենյականոց բնակարանում Ֆինսբուրի Պարկում[12]։

Կարիերա խմբագրել

Մարկովնան սկսեց պարել բժշկական խորհրդով ուժեղացնելու համար իր թույլ վերջույթները։ Նա կատարեց իր դեբյուտը 10 տարեկան հասակում, ներկայացնելով Սալոմեյի դերը «Դիք Վիթինգտոնի և իր կատուն» մնջախաղում, որի համար նա հայտարարվեց Փոքրիկ Ալիսիա, երեխա Պավլովան[12]։ Նա սկսեց ուսումնասիրել բալետը Արքայադուստր Սեռաֆինա Աստաֆիևայի հետ, ռուս բալետի պարուհի, ով ապրում էր Լոնդոնում։ Աստաֆիևան կարիերան ավարտած պարուհի էր «Ռուսական բալետներ»-ի․ հայտնի բալետի թատերախումբը հիմնադրված իմպռեսարիյո Սերգեյ Դիագլևի կողմից։ Աստաֆիևան հիմնադրեց Ռուսական պարի ակադեմիան Ֆեզենթրիում, Քինգս փողոցում, Չելսի, և պատասխանատու էր ուսուցանելու մի շարք հռչակավոր բրիտանացի պարուհիներին, ինչպիսիք են Մարգո Ֆոնտեյնը և Անտոն Դոլինը։ Կապույտ հուշատախտակը այժմ ցույց է տալիս նրա նախկին ստուդիայի վայրը[13]։

Դիագլիևի «Ռուսական բալետներ»-ը խմբագրել

13 տարեկանում Մարկովնան նկատվեց Դիագլիևի կողմից, ով այցելել էր Լոնդոն փնտրելու համար նոր տաղանդ իր բալետի թատերախմբի համար։ Նա հրավիրեց իրեն միանալու «Ռուսական բալետներ»-ին Մոնտե Կառլոյում, որը նա կատարեց 1925 թվականին՝ նրա 14 տարեկանից մի ամիս անց։ Շնորհիվ իր տարիքի նա ներկայացրեց մի շարք դերեր, որոնք հատուկ բեմադրվել էին իր համար, ինչպես նաև ներկայացնելով բազմազան նոր և հիմնադրված բալետներ։ Այդ ընթացքում շատ ակնառու պարողների կողքին նա հանդիպեց բազմազան 20-րդ դարը առաջնորդող մարդկանց հետ, ովքեր ստեղծեցին աշխատություններ թատերախմբի համար, ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Իգոր Ստրավինսկին, Սերգեյ Պրոկոֆևը, Լեոնիդ Մազինը, Ջորջ Բալանչինը և Բրոնիսլավա Նիջինսկան[13]։

Դիագլիևից հետո խմբագրել

1929 թվականին Դիագլիևի մահից հետո Մարկովնան վերադարձավ Անգլիա, որտեղ նա դարձավ հիմնադիր գլխավոր պարուհի «Բալետի ակումբ»-ում․ թատերախումբը հիմնադրված Տիկին Մարիա Ռամբերտի կողմից։ Այդ ժամանակահատվածում նա մասնավորապես աչքի ընկավ ներկայացնելով Ֆրեդերիկ Աշտոնի աշխատանքները, ով այդ ժամանակ հայտնի չէր, բայց հետագայում նա դարձավ Բրիտանիայի ամենանշանավոր պարուսույցներից մեկը։ «Բալետի ակումբ»-ը առաջին պրոֆեսիոնալ բալետի թատերախումբն էր Միացյալ Թագավորույթունում, ավելի ուշ դառնալով հայտնի որպես «Բալետ Ռամբերտ»։ Այժմ հայտնի է որպես «Ռամբերտ Դենս» խումբ, որը մնաց ամենահին հիմնադրված պարային խումբը Միացյալ Թագավորության մեջ[14]։

1931 թվականին Նինետ դը Վալուան հիմնադրեց Վիկ-Վելս բալետը Լոնդոնում Սադլերս Վելսի թատրոնի տարածքում։ Դիագլիևի խմբի նախկին անդամին՝ Մարկովային նա հրավիրեց միանալու թատերախմբին, որպես իր հիմնադիր պարողներից մեկը, որը նա կատաարեց ձևավորելով մի հայտնի գործընկերություն Անտոն Դոլինի հետ։ Դը Վալուան ներգրավեց Ֆրեդերիկ Աշտոնին, ով դարձավ ռեզիդենտ պարուսույց և ավելի ուշ թատերախմբի գեղարվեստական ղեկավար։ 1933 թվականին Դը Վալուան նշանակեց Մարկովային որպես խմբի առաջին «Պրիմա Բալերիա», որը այժմ միջազգայնորեն հայտնի Թագավորական բալետն է[13]։

1932 թվականին Ժիզելի Կամարգո խմբի հետ Օլգա Սպեսիվտցվայի և Դոլինի ներկայացումը տեսնելուց հետո, Մարկովան առաջին անգամ հասկացավ այդ ժամանակի անտեսված բալետի հնարավորույթունները։ Հետագայում դարձավ իր ամենաթանկ դերը և այն մեկը, որի փայլող հնարավորությունները նա շարունակեց զարգացնել իր կարիերիայի ամբողջ ընթացքում։ Դերի պրեմիերան եղավ 1934 թվականին Նոր Տարվա օրը Վիկում[13][14]։

1935 թվականին Մարկովան և Դոլինը հեռացան Վիկ-Վելս բալետից ստեղծելու իրենց սեփական շրջագայող թատերախումբը, որը հայտնի էր որպես Մարկովա-Դոլին թատերախումբ։ Խումբը լայնորեն շրջագայեց 2 տարում և 1936 թվականին Փրինս Վոլկոնսկին միացավ խմբին որպես բալետմաստեր։ Ավելի ուշ 1938 թվականին Մարկովան միացավ «Բալեյ Ռասե դը Մոնտե Կառլո»-ին, աշխարհով շրջագայելով որպես թատերախմբի աստղ բալետի պարուհի։ Թատերախումը առաջինն էր ունենալով բալետի շրջագայություն աբողջ ԱՄՆ-ով, ստանալով արվեստի ձև հանդիսատեսների համար, ովքեր նախկինում չէին տեսել բալետը։ Այս ընթացքում նա դարձավ հիմնական դեմքը Ամերիկյան բալետի թատրոնի ձևավորման մեջ, պարելով թատերախմբի հետ այդ տարիների ընթացքում[13]։

 
Մարկովայի դիմանկարը «Քնած գեղեցկուհու կապույտ թռչուն» տարբերակում՝ պատվիրված Իգոր Ստրավինսկու կողմից Ամերիկյան բալետի թատրոնի համար (1941)
 
Մարկովան «Մահացող կարապը» ֆիլմում, 1948 թվական

Մարկովան հայտնվեց ամբողջ աշխարհի բալետների մեջ, բայց ամենահիշվողն էր հատկապես իր Ժիզել դերը, ինչպես նաև Մեռնող կարապը և Լե Շոպենիանան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա վերաձևավորեց «Ռուսական բալետներ»-ը ԱՄՆ-ում և հայտնվեց որպես պարուհի Դոլինի հետ միասին Հոլիվուդյան ֆիլմում՝ «Մի երգ Միսս Ջուլիի համար»[13]։

Անգլիայի ազգային բալետ խմբագրել

1950 թվականին Մարկովան և Դոլինը դարձան Ֆեստիվալ Բալետի համահիմնադիրները, որը կազմված էր նշելու Բրիտանիայի մոտալուտ փառատոնը և հովանավորվում էր լեհ գործարար Ջուլիան Բրանսվեգի կողմից։ Դոլինը թատերախմբի առաջին գեղարվեստական ղեկավարն էր Մարկովայի հետ որպես «Պրիմա Բալերինա»։ Թատերախումբը ձևավորվեց շրջագայելով ցույց տալու բալետը հանդիսատեսներին, որոնք հակառակ դեպքում անկարող կլինեին զգալու բալետը և շարունակեց հսկայական կերպով շրջագայել ավելի քիչ պայմանական վայրեր և Միացյալ Թագավորությունում և միջազգայինորեն։ Նաև հիմնեց մի շարք կրթական ծրագրեր նախագծված դարձնելու բալետը հասանելի նոր հանդիսատեսների համար։ Նա մնաց «Պրիմա Բալերինա» մինչև 1952 թվականը, որից հետո նա շարունակեց հայտնվել կանոնավոր կերպով որպես հյուր-պարուհի մինչև նրա պրոֆեսիոնալ կարիերիայի ավարտը[13][14][15]։

1960 թվականին նա համագործակցեց հնդիկ դասական պարող Ռամ Գոփալի հետ ստեղծելու դուետ «Ռադհա-Կրիշնան» հիմնված լինելով հնդկական լեգենդի վրա, որտեղ նա պարեց որպես Կրիշնա։ Այսօր նրանց համագործակցությունը ցուցադրված է Լոնդոնի Դիմանկնարների ազգային պատկերասրահում, որտեղ նրա բրոնզե կիսանդրին դրված է Գոփալի դիմանկարի կողքին[16][17]։ 1989 թվականին Ֆեստիվալ Բալետը վերանվանվեց Անգլիայի Ազգային Բալետ արտացոլելու համար թատերախմբի դերը որպես Բրիտանիայի միակ դասական բալետի թատերախումբ, որը նվիրված էր համազգային բալետի շրջագայությանը հանդիսատեսների համար մատչելի գնով[12]:

 
Մարկովային պատկանող Pointe կոշիկը, որն այժմ գտնվում է Տորոնտոյի The Shoe Room-ում:

Կարիերայի ավարտ խմբագրել

 
Մարկովայի լուսանկարն արված է Ալան Ուորենի կողմից

Մարկովան ավարտեց իր պրոֆեսիոնալ պարի կարիերան 52 տարեկանում 1963 թվականի հունվարին։ Կարիերան ավարտելուց հետո նա շարունակեց ունենալ ակտիվ դերակատարություն բալետի և թատրոնի ինդուստրայում որպես ուսուցչուհի, պրոդյուսեր և պարուսույց։ Նա պատասխանատու էր բեմադրելու համար բազմազան բալետներ, որոնք նա ներկայացրել էր «Ռուսական բալետներ»-ի հետ և մարզելով պարողներին դերերի համար, որոնք նա ստեղծել էր այնպիսի պարուսույցների համար, ինչպիսիք են պարոն Ֆրեդերիկ Աշտոնը[18]։

Որպես ուսուցչուհի նա հեռուստատեսության միջոցով ներկայացրեց վարպետաց դասեր և նաև նշանակվեց Սինսինատրի համալսարանի բալետի և կատարողական արվեստի պրոֆեսոր։ Իր հետագա տարիներին նա շարունակեց լինել դասախոսական ֆակուլտետի հիմնական անդամ ռեզիդենտալ բալետի դասընթացների համար, ինչպիսիք են Յորկշայրի և Աբինգդոնի բալետի սեմինարները, ու նա նաև նախագահ էր և հիմնական հյուր Լոնդոնի արվեստի կրթական դպրոցներում և Թրինգում։ Նա նաև կառավարիչ էր և հիմնական հյուր-ուսուցչուհի Արքայական բալետի դպրոցում[14]։

Նա ներկայացրեց «Սա է քո կյանքը» թեման երկու վայրերում, մեկը 1960 թվականի հունվարին, երբ նրան զարմացրեց Իմոն Անդրեյը Արքայական Ֆեստիվալ Հոլլ-ում[19], իսկ մյուսը 1995 թվականի հոկտեմբերին, երբ Միքայել Ասպելը զարմացրեց նրան Լոնդոնի Արքայական Օպերայի տանը[20]։ Մարկովան հովանավորն էր բազմաթիվ պարային կազմակերպությունների,  ծառայելով որպես նախագահ Անգլիական Ազգային բալետում, կառավարիչ Թագավորական բալետում և փոխնախագահ Արքայական Պարի ակադեմիայում[18]։

Մահ խմբագրել

Որոշ ժամանակ կաթվածից տառապելուց հետո, Մարկովան մահացավ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին Բաֆի հիվանդանոցում, իր 94-ամյակից մեկ օր առաջ։ Նա երբեք չի ամուսնացել։ Թաղման արարողությունը տեղի ունեցավ Բաֆի Հայքոմբ Կրեմատորիոյում։ Հիշատակի երախտագիտության արարողությունը իր կյանքի և աշխատանքի համար տեղի ունեցավ Վեստմինստերյան աբբայությունում 2005 թվականի մարտի 8-ին[21]։

Որպես արարողության մի մաս Անգլիական Ազգային Բալետի թատերախմբի պարուհիներին ներկայացրեցին Ժիզել բալետից (Դարիա Կլիմետովա, Դմիտրի Գռուզդև, Էրինա Տակաշի, Արիոնել Վարգաս) և Լե Շոպենիանայից (Ագնես Օակես և Սիմոն Քլարկ)[21]։

Մրցանակներ, պարգևատրումներ, շքանշաններ խմբագրել

  • 1957 - «Դենս Մեգըզին» մրցանակ
  • 1957 - Տարվա կին մրցանակ (Ամերիկյան կանանց կազմակերպություն)
  • 1958 - Բրիտանական կայսրության Կոմանդոր
  • 1963 - Բրիտանական կայսրության Դամե Կոմանդոր
  • 1963 - Թագուհի Ելիզավետա II թագադրման մրցանակ, Արքայական պարի ակադեմիա
  • 1966 - Երաժշտության պատվավոր դոկտորի կոչում, Լեսթերի համալսարան
  • 1982 - Երաժշտության պատվավոր դոկտորի կոչում, Արևելյան Անգլիայի համալսարան
  • 1994 - Երեկոյան Ստանդարտ հատուկ մրցանակ
  • 2000 - Չեչետի Դարջենտոյի մրցանակ, Պարի ուսուցիչների հասարակության կայսրություն
  • 2001 - Համալսարնի պատվավոր դոկտորի կոչում, Միդլսեքս համալսարան

Պաշտոններ խմբագրել

  • Համահիմնադիր և նախագահ - Անգլիական ազգային բալետ
  • Կառավարիչ - Թագավորական բալետ
  • Փոխնախագահ - Պարի Արքայական ակադեմիա
  • Նախագահ – Լոնդոնյան բալետի շրջանակ
  • Հովանավոր – Հնդկական պարի ակադեմիա
  • Նախագահ – Ամբողջ Անգլիայի պարի ասոցացիա
  • Նախագահ – Արվեստի կրթական դպրոցներ
  • Նախագահ – Բրիտանական բալետի կազմակերպություն

  • Բալետի և կատարողական արվեստի, երաժշտության քոլեջ-կոնսերվատորիայի, Սիսինատրի համալսարանի պրոֆեսոր
  • Հովանավոր – Հարավային բալետի թատրոնի ընկերներ
  • Հովանավոր – Աբինգդոն բալետի սեմինարներ
  • Պատվավոր նախագահ - Էնրիկո Չեչետիի անվան Կորեուտիկայի ազգային ասոցիացիա
  • Հովանավոր – Քննադատների շրջանի ազգային պարի մրցանակներ
  • Պրոդյուսեր – Մետրոպոլիտայի օպերային բալետ 1963-69

Ծանոթագրություններ խմբագրել

Նշումներ
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/obituaries/dame-alicia-markova-674993.html
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Dame Alicia Markova Royal Academy of Dance article Արխիվացված 15 Հունիս 2011 Wayback Machine, rad.org.uk; accessed 17 May 2014.
  7. «Dame Alicia Markova». The Telegraph. 2004 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  8. Mary Clarke and David Vaughan (eds, 1977). The Encyclopedia of Dance & Ballet. Pitmans: London, UK, p. 228
  9. Higgins, Charlotte (2004 թ․ դեկտեմբերի 3). «Alicia Markova, influential prima ballerina, dies at 94». The Guardian. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  10. The UK's General Register Office confirms this as her name in its record of her birth (Name: MARKS, LILIAN ALICIA; Mother's Maiden Surname: BARRY; GRO Reference: 1910 D Quarter in HACKNEY Volume 01B Page 351); other sources incorrectly assert she was born Lilian Alice Marks
  11. Nadine Meisner (2004 թ․ դեկտեմբերի 3). «Dame Alicia Markova». The Independent. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Obituary: Dame Alicia Markova». The Guardian. 2004 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 "Alicia Markova and Anton Dolin: a legend of British ballet: a collection of portraits", with foreword by Peter Williams, nla.gov.au; accessed 17 May 2014.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Dame Alicia Markova obituary Արխիվացված 26 Դեկտեմբեր 2005 Wayback Machine, ballet.co.uk/magazines, 4 December 2004; accessed 17 May 2014.
  15. Martin, John (1954 թ․ հունվարի 1). «MARKOVA DANCES IN 'FLEDERMAUS' / She Is First Major Ballerina to Appear in Regular Opera at 'Met' Performance». The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  16. Anderson, Jack (2003 թ․ հոկտեմբերի 15). «Ram Gopal, Dancer Who Opened Western Eyes to India, Dies». New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Obituary for Ram Gopal». The Daily Telegraph. 2003 թ․ հոկտեմբերի 24.
  18. 18,0 18,1 Markova profile Արխիվացված 25 Հոկտեմբեր 2005 Wayback Machine, Ballet.co.uk; accessed 17 May 2014.
  19. «Alicia Markova». Bigredbook.info. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. «Alicia Markova». Bigredbook.info. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
Մատենագրություն

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Մարկովա» հոդվածին։