Ալիմե Աբդենանովա

Ղրիմի թաթարական ծագում ունեցող խորհրդային զինծառայող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից

Ալիմե Աբդենանովա (Ղրիմի թաթարերեն՝ Alime Abdenanova, հունվարի 4, 1924(1924-01-04), Կերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 1944(1944-04-05), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ղրիմի թաթարական ծագում ունեցող խորհրդային զինծառայող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Պրիմորսկի բանակի շտաբի հետախուզության բաժնի ռեզիդենտ։ Կարմիր դրոշի շքանշանի ասպետ (1944)։ Ռուսաստանի Դաշնության հերոս (2014, հետմահու)։

Ալիմե Աբդենանովա
Ղրիմի թաթարերեն՝ Alime Abdenanova
հունվարի 4, 1924(1924-01-04) - ապրիլի 5, 1944(1944-04-05) (20 տարեկան)
ԾննդավայրԿերչ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումզինվոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
և Կարմիր դրոշի շքանշան

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի աշնանը, Կարմիր բանակի զինծառայող Աբդենանովային ուղարկել են Ղրիմ, որը գտնվում էր Երրորդ Ռեյխի օկուպացիայի տակ, որտեղ, հետախուզական խմբի կազմում, կատարել է խորհրդային հրամանատարության առաջադրանքները և տեղեկություններ է հայթայթել Կերչի թերակղզում տեղակայված գերմանական և ռումինական զորքերի մասին։ 1944 թվականի փետրվարին խումբը բացահայտվել է, և նրա բոլոր անդամները ձերբակալվել են։ Դաժան խոշտանգումներից և երկարատև հարցաքննություններից հետո նրան գնդակահարել են 1944 թվականի ապրիլի 5-ին Սիմֆերոպոլում՝ Կարմիր բանակի Ղրիմի ազատագրման գործողության մեկնարկից երեք օր առաջ։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ծնվել է 1924 թվականի հունվարի 4-ին Կերչի արվարձանում[1] (ըստ այլ աղբյուրների՝ Ջերմայ-Կաշիկ գյուղում)[2], Ղրիմի թաթարներ Մեսելմե և Սեիթ-Օսման Բորասանովների ընտանիքում[3][4]։ Հայրը աշխատել է Կերչի Վոյկովի անվան մետալուրգիական կոմբինատում[1]։ Մայրը մեծացել է մոտակա Մայակ-Սալին գյուղում, բազմազավակ աղքատ ընտանիքում և ամուսնացել 17 տարեկանում։ 1926 և 1929 թվականներին Բորասանովների ընտանիքում ծնվել են ևս երկու աղջիկներ՝ Ազիֆեն և Ֆերուզեն։ 1930 թվականին Մեսելմեն մահացել է տիֆից, իսկ մեկ տարի անց մահացել է Սեիթ-Օսմանը։ Երեխաներին պատսպարել են Ռեվիդե տատիկը և հորեղբայր Մուեդինը[1][3]։

Ալիմեի մանկությունն ու պատանեկությունն անցել է Ջերմայ-Կաշիկ գյուղում[3][5]։ Նա գերազանցությամբ ավարտել է Մաքսիմ Գորկու անվան Կամիշ-Բուրունի յոթնամյա միջնակարգ դպրոցը[6], որտեղ նրան անվանել են Անյա[1]։ Սկսել է աշխատել Ղրիմի Լենինյան շրջանի Ուզուն-Այակի գյուղական խորհրդում որպես քարտուղար[3]։ Հետագայում նշանակվել է Լենինյան շրջանի գործկոմի ընդհանուր բաժնի վարիչ[4][7]։ 1940 թվականից եղել է ՀամԼԿԵՄ անդամ[8]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Ալիմեն մի քանի անգամ դիմել է իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել՝ նկատի ունենալով գործկոմի աշխատակից լինելու հանգամանքը[1]։ Միևնույն ժամանակ, նրա հորեղբայրները՝ Իսմայիլը (հետագայում մահացել է), Աեդինը (անհետացել է Ստալինգրադի մոտ) և Մուեդինը (ծառայել է որպես սահմանապահ զորքերի քաղղեկ, իսկ վիրավորվելուց հետո աշխատել է Կրասնոդարի շրջանային կուսակցական կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ) մոբիլիզացվել են ռազմաճակատ։ 1941 թվականի նոյեմբերի 16-ին Ալիմեն գործկոմի անձնակազմի հետ տեղափոխվել է նախ Կերչ, ապա՝ Տեմրյուկ[3], իսկ հետո տարհանվել Կրասնոդարի երկրամաս[1][9]։

Ալիմեն ավարտել է բժշկական հրահանգիչների եռամսյա դասընթացը, ապա զորակոչվել բանակ Կրասնոդարի շրջանի զինկոմիսարիատի կողմից[6][8]՝ աշխատանքի անցնելով Կրասնոդարի հոսպիտալում[10]։

Հետախուզությունում խմբագրել

 
Ուկրաինայի և Ղրիմի քարտեզը երրորդ ռեյխի վերահսկողության ներքո

1941 թվականի օգոստոսի 20-ին Ադոլֆ Հիտլերի հրամանագրով Երրորդ Ռեյխի կազմում ստեղծվել է Ուկրաինայի Ռեյխսկոմիսարիատը, որտեղ նախատեսվել է ներառել Ուկրաինայի և Ղրիմի օկուպացված տարածքները։ Սեպտեմբերի 1-ին, օկուպացված արևելյան տարածքների ռեյխսնախարար Ալֆրեդ Ռոզենբերգի պլանի համաձայն, ստեղծվել է Ղրիմի գլխավոր օկրուգը, որը ղեկավարել է օկրուգի գլխավոր կոմիսար Ալֆրեդ Ֆրաուենֆելդը, որի վերահսկողության տակ պետք է անցներ թերակղզին, որի զգալի մասը օկուպացվել է 1941 թվականի նոյեմբերին։ 1942 թվականի մայիսին և հուլիսին Կերչի և Սևաստոպոլի անկումից հետո Ղրիմն ամբողջությամբ գտնվել է Վերմախտի ստորաբաժանումների վերահսկողության ներքո, հետևաբար՝ երկակի կառավարման տակ՝ քաղաքացիական (անվանապես) և ռազմական (փաստացի)[11][12]։ Այդ ժամանակ թերակղզու տարածքում տեղակայվել է Երրորդ Ռեյխի ամենահզոր ռազմական հետախուզական խումբը ավելի քան 30 խմբերից, որոնց գործունեությունը ղեկավարել է անձամբ Աբվերի ղեկավար Վիլհելմ Ֆրանց Կանարիսը[10]։ Այդ օպերացիայի շրջանակներում Հին Ղրիմում հաստատվել է «Աբվերկոմանդո 302»-ի ստորաբաժանումներից մեկը՝ «Հերկուլես»-ը[4]։

 
«Բաստ» կենտրոնի գործակալական ցանցի սխեման Ղրիմում, 1943-1944 թթ.

Կուրսկի ճակատամարտում գերմանական զորքերի պարտությունից, ինչպես նաև 1943 թվականի սեպտեմբերի 16-ին Նովոռոսիյսկի և Թամանի ազատագրումից հետո խորհրդային հրամանատարության մոտ ի հայտ են եկել Ղրիմի ազատագրման պլաններ և Պրիմորսկի բանակի հետախուզության գծով շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Տրուսովը որոշել է փորձառու հետախույզներ ուղարկել նահանջող թշնամու բանակների թիկունք[13][14]։ Հին Ղրիմ քաղաքի տարածք է ուղարկվել «Բաստ» հետախուզական խումբը՝ բաղկացած Աբրամ Իվանովիչ Պոլեժաևից, երկու հետախույզ սպաներ՝ «Ստորոժուկ»-ը և «Պետրով»-ը, ինչպես նաև վեց հետախույզ դիվերսանտներ, որոնց օգնությամբ մոտ 300 ռադիոգրամ արժեքավոր տեղեկություններ է ստացվել շտաբում։ Սակայն, գործակալների ցանցը չի ընդգրկել թերակղզու ամբողջ տարածքը[1] և նրանց ողջ մնալու հավանակությունը քիչ է եղել, նացիստների կողմից ուժեղացված անվտանգության միջոցների կիրառման պատճառով[13], որոնք ներառել են գրեթե ամբողջ տարածքի աշխատունակ բնակչության Ռեյխ արտաքսումը և Ղրիմի մնացած բնակիչների եռակի գրանցումը ազատ տեղաշարժի արգելքով[14]։ Տրուսովը եկել է այն եզրակացության, որ Ղրիմում հատուկ առաջադրանքներ կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել տեղացի Ղրիմի թաթարներից կասկած չհարուցող անձնավորության և որպես թեկնածու առաջարկել են Ալիմե Աբդենանովային, ով անմիջապես համաձայնել է համագործակցել ռազմական հետախուզության հետ[13][14][15]։ Դրանից հետո նա ընդունվել է Կրասնոդարի հետախուզական դպրոց, որտեղ մինչև սեպտեմբերի վերջ սովորել է հետախուզական աշխատանքի հիմունքներ և անցել պարաշյուտա-դեսանտային նախապատրաստություն[1]։

1943 թվականի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Պրիմորսկի բանակի շտաբի հետախուզության բաժնի ռեզիդենտ Ալիմե Աբդենանովան (ազդականչեր և կեղծանուններ՝ Անյա, Սոֆյա - արաբական ծագման Ղրիմի թաթարական անուն, թարգմանաբար՝ «անարատ» ) ռադիոօպերատոր Լարիսա Գուլյաչենկոյի հետ (Ստասյա, հպարտ) պարաշյուտներով վայրէջք են կատարել PO-2 ինքնաթիռից Լենինյան շրջանի Ջերմայ-Կաշիկ գյուղի մոտ, որտեղ բնակվել է նրա տատիկը՝ Ռեվիդե ապտեն[5][6][16]։ Նպատակակետից հեռու վայրէջք կատարելիս Ալիմեն հոդախախտել է ոտքը, բայց ռադիոօպերատորի օգնությամբ կարողացել է հասնել տատիկի տուն, որին ներկայացրել է Թաիսիա անունով։ Պարաշյուտները և ռադիոկայանը թաղվել են[5][10]։

Հակառակորդի զորքերի և տեխնիկայի տեղակայման մասին տեղեկություններ հավաքելու համար Ալիմեն կազմակերպել է ընդհատակյա խումբ, որը կոչվել է «Դայա» և բաղկացած էր 14 ստուգված գյուղացիներից, որոնց թվում են եղել նրա հորեղբայրը՝ Աբդուրակի Բոլատովը, Խաիրլա Մամբեջանովը, Բաթալ Բատտալովը, ուսուցչուհի Նեչիպե Բատալովան և Սեֆիդին եղբայրները և Ջևաթ Մենանովը, Վասպիե Աջիբաևան, «Յոթ ջրհորներ» կայարանի ղեկավարի օգնական Իվանովը, վագոնակցիչ Աչկալովը, սլաքավար Պետլյակը և Աբդենանովայի այլ համախոհներ[6][17]։

Բաժանվելով խմբերի՝ նրանք բոլորը շուրջօրյա հսկողություն են իրականացրել շրջակա գյուղերի, երկաթուղու և մայրուղու տարածքում՝ հավաստանշելով հակառակորդի զորքերի տեղաշարժը, հավաքագրելով տվյալներ պաշտպանական կառույցների համակարգի, ինչպես նաև տարածքում թշնամու ստորաբաժանումների և շտաբների տեղակայման վերաբերյալ[17]։ Խմբի հավաքն իրականացվել է Բատալի պապի տանը գաղտնի[18], իսկ հետախուզությունը ռադիոյով փոխանցվել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի հետախուզության վարչությանը[19]։ Ջերմայ-Կաշիկի ընդհատակյա կազմակերպության աշխատանքի առաջին օրերից և մինչև հոկտեմբերի 19-ը, շաբաթական սահմանված երկուսի փոխարեն ուղարկվել է 16 հաղորդագրություն, իսկ 1943 թվականի հոկտեմբերից մինչև 1944 թվականի փետրվար չորս ամսվա ընթացքում՝ ավելի քան 80 ռադիոգրամ, որի շնորհիվ գերմանական զորքերը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ էին ունեցել[6][14][16]։

1943 թվականի դեկտեմբերի 13-ին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի շտաբի հետախուզության բաժնի 2-րդ ջոկի հրամանատար, մայոր Ացեխովսկին Ա. Աբդենանովային ներկայացրել է Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման համար այն հիմնավորմամբ, որ նա «աշխատելով դժվարին պայմաններում, Կերչի թերակղզուց քաղաքացիական բնակչության տարհանման ընթացքում, մեկ անգամ չէ, որ վտանգելով իր կյանքը, ամեն օր հետախուզել է զորքերի և ռազմական բեռների փոխադրումը Կերչ-Վլադիսլավովկա-Ֆեոդոսիա-Ջանկոյ երկաթուղով, ինչպես նաև զորքերի փոխադրումները ավտոմոբիլային տրանսպորտով Կերչ-Ֆեոդոսիա, Կերչ-Ջանկոյ ուղղություններով։ Գեներալ-մայոր Նիկոլայ Տրուսովը պաշտպանել է այդ առաջարկությունը և 1944 թվականի հունվարի 5-ին Պրիմորսկի բանակի ռազմական խորհուրդն իր հրամանով Աբդենանովային շնորհել է այդ պարգևը[1][6][8]։ Այդ նույն հրամանով Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվեց նրա գործընկեր, ռադիստ Լ. Ն. Գուլյաչենկոն, ում դավաճանությունը շուտով դարձավ Ալիմեի մահվան պատճառ[4]։ Սակայն նա չի կարողացել անձամբ ստանալ շքանշանը[17] և ներկայումս այն պահվում է Մոսկվայի արխիվում, իսկ շքանշանի գրքույկը, որը 1992 թվականի մայիսի 9-ին հանձնվել է իր քրոջը՝ Ֆերուզային, գտնվում է Լենինո գյուղի երկրագիտական թանգարանում[20]։

Գերություն և մահ խմբագրել

1943 թվականի հունվար-փետրվարին Աբդենանովան 42 ռադիոգրամ ուղարկեց շտաբ, սակայն փետրվարի 11-ին ռադիոկայանի մարտկոցները լիցքաթափվեցին և Ալիմեն օգնություն խնդրեց իրեն հայտնի պարտիզան Ալեքսանդր Պավլենկոյից։ Նրան հաջողվել էր նոր մարտկոցներ հասցնել Աբդենանովային, սակայն վերադարձի ճանապարհին ձերբակալվել էր։ Նա այդ մասին զեկուցել էր կենտրոնին և Տրուսովից ցուցում էր ստացել «տեղափոխվել մեկ այլ գյուղ հարազատների մոտ»[4]։ Հենց այդ ժամանակ էլ Աբվերից սկսեցին հասկանալ, որ Կերչի շրջանում գործում է ընդհատակ, և պելենգատորով հատուկ մեքենայի օգնությամբ հայտնաբերվեց մի տուն, որտեղ գործում էր ռադիոկայանը[10][14]։ Միևնույն ժամանակ, Հին Ղրիմում գտնվող բանտախցում պրովոկատոր էր տեղավորվել, որտեղ արդեն բանտարկված էին Իվանովի հետ կապված մի քանի պարտիզաններ, որի տվյալների շնորհիվ հայտնի էին դարձել ընդհատակյա աշխատողների կապերը և Յոթ ջրհորերի կայանի ղեկավարի օգնականը ձերբակալվել էր[17] 1944 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը նացիստական գաղտնի դաշտային ոստիկանության «ГФП-312»-ի անդամները, ներխուժելով Մեննանով եղբայրների տուն, բռնեցին հետախույզների մեծ մասին, այդ թվում՝ Ալիմեին և նրանց տեղափոխեցին Հին Ղրիմի բանտ[4][17]։ Այսպիսով, ավարտվեց Աբդենանովայի հետախուզական խմբի յոթ ամիս տևած աշխատանքը Ղրիմի օկուպացված տարածքում[20]։

Չնայած ահաբեկումներին, ոչ ոք ոչ մի խոսք չասաց, բայց Գուլյաչենկոն, տեսնելով պարտիզանների խոշտանգումները, համաձայնեց համագործակցել նացիստների հետ և բացահայտեց ռադիոկայանի գտնվելու վայրը, որը թաքցված էր գոմում[1][10][14]։ Մարտի 9-ին Ագարմիշ լեռան ստորոտին գնդակահարվել են Աբդուրակիպ Բոլատովը, Խաիրլա Մամբեջանովը, Սեֆիդին և Ջևաթ Մենանովը, Վասպիե Աջիբաևան մահացել էր խցում կտտանքներից, Նեչիպե Բատալովան գնդակահարվել էր հակահետախուզության բակում[6]։ 19-ամյա Ալիմե Աբդենանովան ենթարկվել էր անմարդկային խոշտանգումների՝ դավաճաններ Միխելսոնի, Զուբի, Վասիլենկոյի, Կրուգլովի և Դյուբոգրեի օգնությամբ[1][21]։ Նրա եղունգներն ու մազերը քաշել են, ոտքերը ջարդել, ձեռքը կոտրել են, վրան սառը ջուր էին լցրել, ծեծի էին ենթարկել և անդադար հարցաքննությունների ենթարկել[1][3][22]։ Ալիմեի դեմքը այլանդակվել էր[17]։ Չնայած այդ ամենին, ցանկացած գնով տեղեկություններ կորզելու փորձերն անհաջող էին ավարտվել[6]։ Մարտի 27-ին պարտիզանները ներխուժել էին պարետատուն՝ ազատել բազմաթիվ բանտարկյալների, բայց Ալիմեին չէին գտել[5] (հրամանատարության զեկույցում նշված էր, որ նա մահացել է 1944 թվականի մարտին Հին Ղրիմի շրջանում)[23]։ Իրականում նրան ուղարկել էին Սիմֆերոպոլ, որտեղ նրան ապրիլի 3-ին[6], նստեցրել էին մենախցում[4]։ Կարմիր բանակի կողմից քաղաքի ազատագրումից մեկ շաբաթ առաջ, 1944 թվականի ապրիլի 5-ին[17], 20 տարեկան հասակում Ալիմեն գնդակահարվել էր[18], մոտավորապես Սիմֆերոպոլի մատույցներում, «Կրասնի» սովխոզի տարածքում գտնվող[1][24] նախկին ՆԿՎԴ-ի ճամբարում, որն անցել էր նացիստների ձեռքը[25][26][27]։

Աբդենանովայի թաղման վայրը անհայտ է[28], սակայն կան ենթադրություններ, որ մահապատժի վայրում խրամատը դարձել էր նրա գերեզմանը[29]։ Ղրիմի ազատագրումից հետո խորհրդային սպաները գտել էին Աբդենանովների տունը և Պրիմորսկի բանակի հետախուզության բաժնի ղեկավարը հարազատներին ասել էր, որ «Ալիմայի սխրանքը երբեք չի մոռացվի», որից հետո գործը փակվել էր և «գաղտնի աշխատակցուհի Սոֆիայի ընտանիքին ու բոլոր տուժողներին տրվել է դրամական փոխհատուցում»[30][31]։ Մեկ ամիս անց՝ մայիսի 18-ին, սկսվեց Ղրիմի թաթարների համատարած արտաքսումը ԽՍՀՄ տարբեր շրջաններ, որից տուժեցին նաև Ալիմեի հարազատները[4], մասնավորապես՝ Ռեվիդե տատիկը և քույրը Ասիֆեն, որը նույնպես հետախույզ էր եղել և հետագայում հուշեր էր գրել «Դայա» հետախուզական խմբի գործունեության մասին[32]։ Հետագա տարիներին Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների արժանիքները մոռացության մատնվեցին, չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 60 հազար Ղրիմի թաթարներ կռվել են նացիստների դեմ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում, այդ թվում՝ 7 հազար ընդհատակյա աշխատակիցներ և 17 հազար պարտիզաններ, որոնցից մահացել էին ավելի քան 21 հազարը[21][33]։ Այսպիսով, Ալիմեի սխրանքը ըստ արժանվույն չէր գնահատվել[4], իսկ «Աբդենանովա» ազգանունը երկար ժամանակ ոչ ոքի հայտնի չէր[34], չնայած այն հանգամանքին, որ նրա հետախուզական խմբի գործունեության մասին տեղեկատվության մեծ մասը դեռ չի հանվել գաղտնիության մակագրից[35]։

1958 թվականին Կրասնոդարի Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի տրիբունալը մեղադրյալներ Միխելսոնին, Դյուբոգրեյին, Օլենչենկոյին, Զուբին, Կրուգլովին և Վասիլենկոյին մեղավոր էր ճանաչել պետական դավաճանության մեջ, «ГФП-312» գերմանական գաղտնի դաշտային ոստիկանության հետ համագործակցության և խորհրդային քաղաքացիների զանգվածային մահապատիժների համար և նրանց դատապարտեց մահապատժի[36]։ Գործընթացում բացահայտվեցին «ГФП-312»-ի կողմից ձերբակալված հետախույզների ևս մի քանի անուններ՝ Անդրեյ Նագոլով և Ալեքսանդր Կասյանով (մահացել է խոշտանգումներից), Աննա Բելոնենկո և Լիդիա Վլաչուգա (1943 թվականի դեկտեմբերին կրակել են Յոթ Ուելսի կայարանում), Վասիլի Սավչենկո (ողջ-ողջ այրվել է փաթաթվելով ընդհատակի կարմիր դրոշի մեջ)[17][37]։ Գուլյաչենկոն, ով 1945 թվականին ձերբակալվել էր СМЕРШ-ի սպաների կողմից Չեխոսլովակիայի տարածքում, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ 1991 թվականին Օդեսայի ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից վճիռը բեկանվել էր «հանցակազմի բացակայության պատճառով»[38]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

ԽՍՀՄ
  • Կարմիր դրոշի շքանշան (1944 թվականի հունվարի 5-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից Պրիմորսկի բանակի հրամանատար Ի. Է. Պետրովի հրամանով) - «Հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, նացիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության ու քաջության համար»[39][40]։
ՌԴ
  • «Ռուսաստանի Դաշնության հերոս»-ի կոչում «Ոսկե աստղ» մեդալով (Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով) «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական զավթիչների դեմ պայքարում հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ ցուցաբերած հերոսության, արիության և խիզախության համար»[1][22][41]։ Նա դարձել է տասնվեցերորդ կինը և առաջին ղրիմաբնակ կինը, ով արժանացել է այդ մրցանակին[5][42]։ Լինելով բռնադատված ժողովրդի ներկայացուցիչ՝ պատերազմի տարիներին նրան չեն շնորհել Խորհրդային Միության հերոսի կոչում, ինչը, սակայն, հիմք է հանդիսանում ժամանակակից կոչումը հարգելու համար[43], իսկ մրցանակն ինքնին դարձել է Ղրիմի Ռուսաստանին միացման հետևանքը[44]։

Հիշատակի հավերժացում խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Հուշարձանի ընդհանուր տեսքը
  Հուշատախտակ
  Աբդենանովայի զարմուհիները հուշարձանի մոտ՝ Ն. Ռ. Բեկտեմիրովան և Դ. Ռ. Ասանովան

Ալիմա Աբդենանովային համեմատում էին Վերա Վոլոշինայի հետ[45], ժողովուրդը նրան Զոյա էր կոչում[22], ինչպես Զոյա Կոսմոդեմյանսկայային[45]։ Նրա սխրանքին է նվիրված 1959 թվականին «Труд» թերթում հրապարակված հոդվածը, «Կրակոտ օրեր» պոեմը[5], Էշրեֆ Շեմի-Զադեի «Ալիմե» պոեմը, Ա. Ումերովի «Իր ժողովրդի խիզախ դուստրը» վավերագրական վիպակը[46], Ս. Էմինի «Երկիրը կրակի մեջ» պոեմը[47]։ Նրա անունով են կոչվել Լենինո ավանում գտնվող պուրակը[48], փողոցներ Սիմֆերոպոլում, Թեոդոսիայում, Կերչում և Ղրիմի այլ քաղաքներում[1]։ 1988 թվականին ողջ աշխարհի Ղրիմի թաթարների հանգանակած միջոցներով Լենինոյի մոտակայքում տեղադրվել է գրանիտե սալաքար Ալիմեի լուսանկարով[5][49]։ 2012 թվականին Ղրիմի թաթարական համայնքը սկսեց դրամահավաքը[50], որից հետո սկսվեց հուշարձանի վերակառուցումը[51]։ 2014 թվականին նախաձեռնությանը միացավ «Единая Россия» կուսակցությունը[52]։ 2014 թվականի սեպտեմբերին Ղրիմում Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը հայտնել է, որ Ղրիմի խորհրդանշական վայրերից մեկում կտեղադրվի նոր հուշարձան, «Ռուսաստանի փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի70-ամյակի կապակցությամբ[53]։ Դրա հետ կապված, գավառագետ Վլադիմիր Շիրշովը հրապարակել է «Արևելյան Ղրիմի հիշատակի գիրքը „Խնդրվում է հիշել“» սկանդալային հրատարակությունը[54][55], որտեղ հայտարարել է, որ հետախույզը «համագործակցել է Աբվերի հետ» և «անհնար է թույլատրել Աբդենանովայի հուշարձանի տեղադրումը` Ղրիմում»[56]։ Հուշահամալիրը բացվել է նույն թվականի դեկտեմբերին, դրա տարածքը քառապատկվել էր, իսկ Աբդենանովային նվիրված քարակոթողի կողքին տեղադրվել են ևս երկու հուշաքար՝ պարտիզանների անուններով[57]։ Հուշահամալիրը դարձել է Ռուսաստանի հերոսի առաջին հուշարձանը Ղրիմում[58]։ Միևնույն ժամանակ, Լենինոյի շրջանային պետական վարչակազմի նախագահի տեղակալ Դ. Ա. Մելգազիևի նախաձեռնությամբ գլխավոր վարչական շենքի նախասրահում բացվել է հուշատախտակ, որտեղ նշված է, որ Աբդենանովան պատերազմ է մեկնել Լենինսկի շրջանային խորհրդում աշխատելուց հետո[7]։ Միաժամանակ երկաթուղային կայարանի շենքի պատին տեղադրվել է մեկ այլ հուշատախտակ, իսկ կայարանամերձ հրապարակը կոչվել է Աբդենանովայի անունով[22]։

2014 թվականի ամռանը «Կուչկովո պոլե» հրատարակչությունը լույս ընծայեց պատմական գիտությունների դոկտոր, գրող Վլադիմիր Լոտի «Ալիմեն։ Ղրիմյան լեգենդը» կենսագրական գիրքը, որի հիման վրա «Ռոդինա» կինոընկերությունը սկսել է վավերագրական ֆիլմ նկարահանել[15]։ Ալիմեի դերում նկարահանվել էր նրա զարմուհու թոռը[5]։ Ֆիլմը նկարահանվել էր պետական միջոցներով, իսկ դրա արտադրության համար պատասխանատու էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահին առընթեր պետական մշակութային քաղաքականության խորհրդի անդամ և «Ռոդինա» կինոընկերության պրոդյուսեր Իրինա Միսանովան[57][59]։ «Ղրիմյան լեգենդ» խորագրով ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 13-ին Սիմֆերոպոլում, Տ․ Գ․ Շևչենկոյի անվան կինոթատրոնում, Ղրիմի մուֆտի Էմիրալի Աբլաևի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևի մասնակցությամբ[57][60][61]։ Միաժամանակ, Սևծովյան նավատորմը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ Ղրիմի գրադարաններին, կրթական հաստատություններին և հասարակական կազմակերպություններին նվիրաբերելով «Ալիմեն։ Ղրիմյան լեգենդը» գրքի 2500 օրինակ[62], իսկ Ղրիմի ազգամիջյան հարաբերությունների պետական կոմիտեի նախագահ Զաուր Սմիրնովը զեկուցել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հերոսություն դրսևորած Ղրիմի թաթարների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ «մինչև մայիսի 9-ը մենք դեռ կիմանանք մյուս հերոսների անունները, ովքեր կստանան իրենց պարգևները, ցավոք, հետմահու»[63]։ Փետրվարի 23-ին ֆիլմը ցուցադրվել է «Россия 1» հեռուստաալիքով[64], իսկ փետրվարի 28-ին՝ Մոսկվայի «Կոսմոս» կինոթատրոնում՝ հետախույզի կյանքի և սխրագործությունների մասին ցուցահանդեսի հետ միասին[5]։ Ղրիմյան տեսաբան Սերգեյ Կոնոնենկոն Ազատություն ռադիոկայանի կայքի համար իր հոդվածում քննադատել էր ֆիլմը, մասնավորապես «Ալիմե» անվանումը «Ալիմէ» խեղաթյուրելու, Ղրիմի թաթար ժողովրդի ներկայացուցիչների սխրանքների սյուժեի անբավարար ներկայացման համար, ինչպես նաև «Ղրիմի բռնակցումից» հետո ֆիլմի ստեղծման բուն փաստի գաղափարական նախապատմության համար[32]։

2015 թվականի ապրիլի 3-ին Սիմֆերոպոլի Ղրիմի ճարտարագիտա-մանկավարժական համալսարանում Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի հովանավորությամբ տեղի է ունեցել «Ղրիմի թաթարների մասնակցությունը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին» գիտաժողովը, որտեղ ընթերցվել է «Ալիմե Աբդենանովայի սխրանքը՝ մասնավոր փաստի փոխակերպումը պատմական իրադարձության» զեկույցը»[65]։ Ապրիլի 17-ին Նիժնեգորսկի շրջանի մշակույթի տանը տեղի է ունեցել Աբդենանովայի մասին ֆիլմի և գրքի շնորհանդեսը[22]։ Մայիսի 8-ին Յարկովոյի գյուղական գրադարանում դպրոցականների համար անցկացվել է Աբդենանովային նվիրված պատմության ժամ, ինչպես նաև բացվել է «Ղրիմի լեգենդը Ալիմե Աբդենովային» ստենդը[66]։ Մայիսի 12-ին Օստանինո գյուղում բացվել է Աբդենանովայի հուշարձանը, տեղի դպրոցը անվանակոչվել է նրա անունով, ինչպես նաև տեղադրվել է հուշատախտակ[67]։ Հունիսի 16-ին Ղրիմի թաթարական ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Զեմինե Ալիևայի «Ալիմե» ներկայացման պրեմիերան՝ ըստ Էշրեֆ Շեմի-զադեի համանուն պոեմի[68][69]։ Հոկտեմբերի 15-ին Սիմֆերոպոլի Ղրիմի Ի. Յա Ֆրանկոյի անվան հանրապետական ունիվերսալ գիտական գրադարանում, Ղրիմի թաթարների մշակութային և պատմական ժառանգության թանգարանի աջակցությամբ, անցկացվել է Աբդենանովային նվիրված «Հոգու չմարված աստղը» պատմա-գավառագիտական ժամը[70]։

 
«Ոսկե աստղ» մեդալ և Ռուսաստանի հերոս Ալիմա Աբդենանովայի վկայականը
 
«Ոսկե աստղ» մեդալի և Ռուսաստանի հերոսի պատվոգրի հանձնման արարողությունը

Հոկտեմբերի 20-ին Սիմֆերոպոլում՝ Ղրիմի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ հավաքվել էին Աբդենանովայի բոլոր հարազատները՝ եղբորորդին Ալիմ Ախտեմովը և զարմուհիները՝ Ջևար Ասանովան, Դելորա Ախտեմովան, Էլվիրա Ախտեմովան, Նազմիյա Բեկտեմիրովան, ինչպես նաև Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը Ղրիմի մուֆթի Էմիրալի Աբլաևը, «Ալիմե» գրքի հեղինակ Վլադիմիր Լոտան և Ղրիմի թաթարների մշակութային և ազգագրական «Ալեմտաբ» ընկերության ղեկավար Իլմի Իլյասովը, Ղրիմում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը «Ոսկե աստղ» մեդալը և Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու վկայականը հանձնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովին և Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին, ով իր հերթին դրանք հանձնել է Տավրիդայի կենտրոնական թանգարանի տնօրեն Անդրեյ Մալգինին՝ Ղրիմի գլխավոր թանգարանի ցուցադրությունում պահելու համար[29][71][72][73][74][75]։ Դրանից հետո Մալգինն ասել է, որ մեդալի և պատվոգրի պատճենները կհանձնվեն համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրի թանգարան և նախկին Կրասնի սովխոզին, որի զոհերի հիշատակի պատին կփորագրվի Աբդենանովայի անունը։ Գասպրինսկու մեդիա կենտրոնի ղեկավար Այդեր Էմիրովը նշել է, որ Սիմֆերոպոլում նրա անունով կարող են կոչվել հրապարակ կամ պուրակ[76], իսկ Ղրիմի թաթարների՝ պատերազմի վետերանների, հաշմանդամների և պատերազմի վետերանների հանրապետական հասարակական կազմակերպության նախագահ Նարիման Կազենբաշը հայտարարել է․ «Ղրիմի թաթարներից մենք գիտենք 10 հոգու անուն, որոնց խորհրդային տարիներին ներկայացրել էին Խորհրդային Միության հերոսի կոչման, բայց հայտնի պատճառներով դա նրանց չէր շնորհվել»[77]։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Արիության շքանշանով է պարգևատրել «Դայա» հետախուզական խմբի վեց անդամների՝ Վասպիյա Աջիբաևային, Նեչիպա Բատալովային, Աբդրագա Բուլատովին, Խայրլա Մամբեջանովին, Ջևաթ Մենանովին և Սեֆիդին Մենանովին[78][79]։

2019 թվականին Սիմֆերոպոլի Ֆոնտանա շրջանի թիվ 44 միջնակարգ դպրոցը կոչվել է Աբդենանովայի անունով[80][81]։ Նույն թվականին դպրոցի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ[82][83], իսկ 2021 թվականին դպրոցի տարածքում տեղադրվել էր Աբդենանովայի կիսանդրին[84][85]։

Գրականություն խմբագրել

[кр.-тат.] = Халкънынъ федакяр эвляды. — Журнал «Йылдыз». — Симферополь, 1981. — № 5, б. — 44—73 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Владимир Лота (2014 թ․ հոկտեմբերի 28). «Сильнее «Геркулеса»». Красная звезда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Г. И. Рейзова, Р. И. Ушатая Улицы Каменки рассказывают…. — Симферополь: КЗ СГС «Централизованная библиотечная система для взрослых» библиотека-филиал № 16 им. Б. Чобан-заде, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Гульнара Бекирова (2014 թ․ նոյեմբերի 28). «Легендарная Алиме». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Крымско-татарская девушка – Герой России». IslamRF.ru (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Герой России — разведчица Алиме». Крымские известия (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Приближая День Победы». «Боспор Крым» (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 «Обновлённый памятный знак». Администрация Ленино (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Алиме Абденанова 1924-1944гг». anaurt.com (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Николай Михайлович Семена (22 июня 2020). «Алиме Абденанова – герой, но… памятника не будет!». Крым.Реалии. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 14 января 2022-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 ««Софие» против Канариса. Она сражалась за СССР, а стала Героем России». «Аргументы и факты» (ռուսերեն). 2015 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  11. Олег Валентинович Романько. Органы управления на оккупированной территории Крыма (1941-1944 гг.) // Military Крым. — 2005. — № 2. — С. 23—28.
  12. Гульнара Бекирова (2015 թ․ մայիսի 4). «Заложники войны: оккупация Крыма (1941—1944)». Радио «Свобода» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Крымский резидент: как 20-летняя разведчица оставалась неуловимой в тылу фашистов». Звезда (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Крымчанка Алиме Абденанова - Герой России. Биография». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. 15,0 15,1 ««Крымской легенде» присвоено звание Героя России». Комсомольская правда (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  16. 16,0 16,1 ««По данным надёжного источника…». Некоторые особенности разведывательного обеспечения боевых действий в Крыму в годы Великой Отечественной войны». Историческое наследие Крыма (ռուսերեն). 2007. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 «Алиме Абденанова. Души непогашенная звезда». Духовное управление мусульман Москвы и Центрального региона «Московский Муфтият» (ռուսերեն). 2015 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  18. 18,0 18,1 «Алиме очень любила Родину». Газета «Авдет» (ռուսերեն). 2009 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  19. «О доблести, о подвигах, о славе». Газета «Крымские известия» (ռուսերեն). 2011 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. 20,0 20,1 «Орден Красного Знамени Абденановой хранится в Москве - семья». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. 21,0 21,1 «Доклад муфтия ЦДУМ-Таврического муфтията в Москве: "Крымские татары в Великой Отечественной войне"». Центральное духовное управление мусульман Таврический муфтият (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Герой Российской Федерации Алиме Абденанова». Администрация Нижнегорского района (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  23. «Абденанова Алиме». Память народа (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  24. «Алиме Абденанова - Герой России!». Милли Фирка (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. «История не обманывает…». Центральная городская библиотека им. А.С.Пушкина (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  26. ««Бомба от Константинова» для Крыма». Радио «Свобода» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  27. «Кровавые тайны совхоза «Красный»». Милли Фирка (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  28. «Алиме Абденанова достойна памятника, - Каджаметова». QHA (ռուսերեն). 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  29. 29,0 29,1 «Совершившей доблестный подвиг крымской разведчице присвоили звание Героя России». НТВ (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  30. Владимир Ружейников (2014 թ․ նոյեմբերի 21). «Крымская легенда: личное прочтение». Научно-исследовательский центр проблем национальной безопасности (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  31. ««Центр! Крым на связи!»». Комсомольская правда в Северной Европе (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  32. 32,0 32,1 «Правда и ложь «Крымской легенды»». Радио Свобода (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  33. «Восстановить справедливость». Крымская правда (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  34. «Элиф дедим Алим, элиф дедим Алиме…». Авдет (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  35. «Эксперт: не все данные разведки в годы войны могут быть обнародованы». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  36. «Души непогашенная звезда». Газета «Кубанские новости» (ռուսերեն). 1999 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  37. Сеитумер Гафарович Эминов. Души непогашенная звезда. — Газета «Татарский мир — Татар дөньясы».|год=2015|страниц=16|страницы=3|номер=3 (6374)}}
  38. Татьяна Уланова (30 апреля 2016). «Подвиг разведчицы». Газета Культура. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 14 января 2022-ին.
  39. Наградной лист в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО. Ф. 33. Оп. 686044. Д. 2832. Л. 56)
  40. «Абденанова Алиме. Орден Красного Знамени». Память народа (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  41. «В Симферополе покажут документальный фильм о крымско-татарской разведчице». Крым Медиа (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  42. «Женщины-Герои России и Советского Союза». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  43. Очиров, 2019, էջ 178—180
  44. Татьяна Александровна Гогунская. Женщины-герои Крыма: военный подвиг, память и бессмертие. — Журнал Наука. Общество. Оборона. — Москва, 2019. — № 2 (19). — ISSN 2311-1763.
  45. 45,0 45,1 «Капля дождя, как слеза, на памятнике разведчицы Алиме Абденановой». Центр информационных и социальных технологий развития межнациональных коммуникаций в Республике Крым (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  46. ««И в памяти, и в сердце навсегда!» - мероприятие посвящённое присвоению звания «Герой Российской Федерации» за героизм, мужество и отвагу, проявленные в годы Великой Отечественной войны разведчице Алиме Абденановой». Крымскотатарская библиотека им. Исмаила Гаспринского (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  47. «Светлой памяти юной разведчицы Алиме Абденановой посвящается…». Милли Фирка (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  48. «О присвоении звания "Герой России" Алиме Абденановой». lenino.info (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  49. «Памятник разведчице Алиме Абденановой будут реконструировать». lenino.info (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  50. «В Крыму установят памятник крымскотатарской разведчице Алиме Абденановой». Аргументы и факты. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  51. «Отреставрирован памятник легендарной разведчице». avdet.org (ռուսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  52. «Юрий Шевченко: нельзя забывать о прошлом. О героях, отстоявших независимость нашей Родины». Единая Россия (ռուսերեն). 2014 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  53. «На полуострове ищут знаковое место для памятника крымско-татарской разведчице». Радио Свобода (ռուսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  54. «В Крыму на бюджетные деньги издали антитатарскую книгу. Деньги собирали даже у самих татар». Политикантроп (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  55. «В Крыму на бюджетные деньги выпустили скандальную книгу, оскорбляющую крымско-татарских героев». Крым24 (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  56. «Без комментариев! Слово краеведу Ширшову в.Ф.». РусскоеДвижение.рф (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  57. 57,0 57,1 57,2 «Подвиг Алиме. В Симферополе сняли документальный фильм о крымско-татарской разведчице». Российская газета (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  58. «В Крыму открыт первый памятник Герою России». НьюсБалт (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  59. «В Симферополе российская кинокомпания «Родина» представила документальный фильм об отважной крымско-татарской разведчице». Независимое телевидение Севастополя (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  60. «Премьерный показ документального фильма «Крымская легенда». Министерство культуры Российской Федерации (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  61. «В Симферополе презентовали документальный фильм о Герое России Алиме Абденановой». Ruinformer (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  62. «Крымским библиотекам и школам подарят книгу «Алиме. Крымская легенда»». Крым Медиа (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  63. «Власти Крыма разыщут среди крымских татар героев ВОВ». Национальный акцент: Гильдия межэтнической журналистики (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  64. «Легенды и правда о советских чекистах». Россия 1. 2015 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  65. «В Симферополе состоялась первая научно-практическая конференция «Участие крымских татар в Великой Отечественной войне 1941 – 1945гг»». Администрация города Симферополь (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  66. «Алиме - крымская легенда». Сакская центральная районная библиотека (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  67. «В селе Останино состоялось открытие памятника легендарной крымско-татарской разведчице». Информационно развлекательный портал пгт Ленино (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  68. «В Крыму покажут спектакль о крымско-татарской разведчице». 15 минут (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  69. «В Симферополе готовят постановку спектакля о крымско-татарской разведчице». Радио Свобода (ռուսերեն). 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  70. «Историко-краеведческий час «Души непогашенная звезда»». Крымская республиканская универсальная научная библиотека им. И. Я. Франко (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  71. «Олег Белавенцев передал руководству Республики Крым медаль «Золотая Звезда» и грамоту о присвоении звания Героя Российской Федерации (посмертно) Алиме Абденановой». Официальный сайт полномочного представителя Президента РФ в Крымском федеральном округе (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  72. ««Золотая звезда» нашла Героя». Государственный Совет Республики Крым (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  73. «Медаль «Золотая Звезда» и грамота о присвоении звания Героя Российской Федерации (посмертно) разведчице Отдельной Приморской армии Абденановой Алиме передана на постоянное хранение и экспонирование в Центральный музей Тавриды». Центральный музей Тавриды (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  74. «"Золотая звезда" Абденановой будет храниться в музее Тавриды». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  75. ««Золотую Звезду» Героя России Алиме Абденановой передадут в музей Тавриды». Комсомольская правда (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  76. «Имя Героя РФ Абденановой будет высечено на стене памяти в "Красном"». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  77. «Ветеран: Алиме – первая ласточка среди наших героев». РИА Новости (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  78. Александр Бойко (2016 թ․ նոյեմբերի 4). «Шестеро разведчиков группы «Дая» награждены орденами Мужества». Комсомольская правда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  79. «Герои, вошедшие в Вечность». Центральный музей Тавриды (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  80. «Состоялась очередная сессия горсовета». Симферопольский городской совет (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  81. «Симферопольской школе в районе Фонтаны присвоили имя крымскотатарской разведчицы Алиме Абденановой». Крым.Реалии (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  82. «В Симферополе открыли доску памяти Герою РФ Алиме Абденнановой». Администрация города Симферополя (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  83. «В Симферополе открыли доску памяти Герою РФ Алиме Абденнановой». Телерадиокомпания «Крым» (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  84. «Айдер Типпа принял участие в торжественном открытии бюста Алиме Абденановой». Государственный комитет по делам межнациональных отношений Республики Крым (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  85. «В Симферополе открыли памятник Герою России Алиме Абденановой». Администрация города Симферополя (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիմե Աբդենանովա» հոդվածին։