Ալեքսիս Կիվի, (ֆին.՝ Aleksis Kivi, իսկական ազգանունը՝ Стенвалль, շվեդերեն՝ Stenvall, հոկտեմբերի 10, 1834(1834-10-10)[1][2][3][…], Birthplace of Aleksis Kivi, Nurmijärvi[4][5] - դեկտեմբերի 31, 1872(1872-12-31)[1][2][3][…], Aleksis Kivi Memorial Cottage, Tuusula), ֆինն գրող, ռեալիստական ֆիննական գրականության հիմնադիր։

Ալեքսիս Կիվի
ֆին.՝ Aleksis Kivi
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1834(1834-10-10)[1][2][3][…]
ԾննդավայրBirthplace of Aleksis Kivi, Nurmijärvi[4][5]
Մահացել էդեկտեմբերի 31, 1872(1872-12-31)[1][2][3][…] (38 տարեկան)
Մահվան վայրAleksis Kivi Memorial Cottage, Tuusula
ՔաղաքացիությունՖինլանդիա[6]
ԿրթությունՀելսինկիի համալսարան
ԵրկերՅոթ եղբայրներ և Heath Cobblers?
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան
Aleksis Kivi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսիս Ստենվալը (գրական կեղծանունը՝ Կիվի) ծնվել է գյուղական դերձակ Էրիկ Յոհան Ստենվալի ընտանիքում։ Գրողի նախնիները հայրական կողմից ունեին հին ֆիննական ծագում Պեկոլայից, իսկ մայրական կողմից՝ Հանուլլայից, Սիմոլայից և Մաուլայից[7]։ Ծեր նավաստիներից սովորելով շվեդերեն՝ նա միայն 12 տարեկանից սկսեց հաճախել հելսինկյան դպրոց։ Ավարտելուց հետո 23 տարեկանում ընդունվեց համալսարան։ Աղքատությունն ու հիվանդությունները խանգարում էին սկսնակ գրողին կանոնավոր աշխատել, նրա հսկայական գիտելիքների հիմքը ինքնազարգացումն էր։ Կիվին շատ և ինտենսիվ կարդում էր Սերվանտես, Շեքսպիր, Հոլբերգ, «Կալեվալա»։ Ֆիննական ժողովրդական էպոսի սյուժեներից մեկի վրա նա գրել է ռոմանտիկ ողբերգություն ստրուկ ապստամբի մասին (Կուլերվո, 1860)՝ արժանանալով մրցանակի ֆիննական գրողների միության կողմից։ Մի քանի տարի շրջագայելուց հետո Կիվին բնակություն է հաստատել Հելսինկիի մերձակայքում գտնվող Շունդեո գյուղում, որտեղ ամբողջովին նվիրվել է գրական գործին։ Այստեղ նա գրել է հիանալի կատակերգություն՝ «Նումմիի կոշկակարները» (1864), լիրիկական բանաստեղծությունների ժողովածու՝ «Կաներվալ» (1866) և մեկ գործողությամբ լիրիկական պիեսը՝ աստվածաշնչյան թեմայով «Լիա» (1869)։ 1869 թվականին վերջինիս բեմադրությամբ դրվեց ֆիննական թատրոնի հիմքը։

Կիվիի ռեալիստական ստեղծագործական գործունեության պսակը կազմեց «Յոթ եղբայրներ» վեպը, որը նա ավարտել է մահվանից երկու տարի առաջ, ինչին հետևել է ծանր հոգեկան հիվանդությունը։ Միայն կարճ հոգեկան հավասարակշիռ վիճակում է գրողը գիտակցել իր ստացված գործի համընդհանուր ճանաչման մասին։ Կիվին յոթ տարում գրել է տասներկու պիես, մեկ վեպ, մի քանի պատմվածքներ և տասնչորս աշխատություն։

ՔննադատությունԽմբագրել

 
Փոստային նամականիշ՝ նվիրված «Յոթ եղբայրներ» վեպին, 1970 թվական

«Յոթ եղբայրները» առաջին ֆիննական վեպն է, որը գրվել է ֆիններեն, այլ ոչ՝ շվեդերեն, ուստի ներկայումս հանդիսանում է ֆիննական գրականության ամենանշանավոր վեպերից մեկը։ Գրողն ինքն է պատմում գրքի վերջաբանը՝. «Ահա ես պատմեցի յոթ եղբայրների մասին, որոնք ապրում էին Ֆինլանդիայի անտառարներում։ Էլ ի՞նչ կարող եմ ձեզ պատմել երկրի վրա նրանց կյանքի մասին»։

Սակայն վեպի հրապարակումից անմիջապես հետո նրա շուրջ ծավալվեց մեծ բանավեճ։ Քննադատները բաժանվեցին երկու մեծ խմբի՝ ոմանք արձագանքեցին համակրանքով և մեծ հույսեր ունեին կապված վեպի հետ, ընդգծելով, որ վեպը կարող է մեծ խթան հաղորդել ֆիննական գրականության զարգացմանը, մյուսները վեպին վերաբերվեցին թերահավատորեն։ Այսպիսով, հայտնի քննադատ, ուգրո-ֆիննական լեզուների հետազոտող և բանաստեղծ Ավգուստ Ալկվիստը գրել է՝ «մեր ժողովուրդը այնպիսին չէ, ինչպիսին են այս գրքի հերոսները։ Ֆինլանդիայի դաշտերը մշակող խաղաղ և լուրջ մարդիկ ոչ մի կապ չունեին Իմպիվաարայի նոր բնակիչների հետ, նա վերպը անվանեց «անհեթեթ» և «ամոթալի բիծ» ֆիննական գրականության համար»։

Ներկայումս «Յոթ եղբայրներ» վեպը թարգմանվել է աշխարհի քսանհինգ լեզուներով։

Կիվին ներկայումս էլ հանդիսանում է արձակի մեծ վարպետ։ Նա իր երկրի առաջին պրոֆեսիոնալ գրողն է, որը գրել է ֆիններեն և հանդիսանում է ֆիննական գրական լեզվի հիմնադիրներից մեկը։

ՀուշակոթողներԽմբագրել

Ալեքսիս Կիվիի հուշարձանները տեղադրված են Հելսինկի ազգային թատրոնի դիմաց, Նուրմիյարվի, Տուուսուլայում, Տամպերում և Տուրկում։ Հելսինկիում և Տուրկում նրա անունով կա ընկերություն։ Կիվիի հիշատակի օրը ամեն տարի սիրողական ներկայացումներ են կազմակերպվում։ Այն տունը, որտեղ ապրել է Ա. Կիվին վերակառուցվել է և դարձել թանգարան։ Նա մահացել է Տուսուլայի իր տանը, իսկ գերեզմանը վերածվել է ուխտագնացության վայրի։

ԳրականությունԽմբագրել

  • Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 Հունվարի 2009)
  • [Творчество А. Киви], в кн.: Карху Э. Г., Финляндская литература и Россия. 1850 ‒ 1900, М. ‒ Л., 1964, с. 85 ‒ 122;
  • Viljanen L., Aleksis Kiven runomaailma, Porvoo, 1953;
  • Kinnunen A., Aleksis Kiven näytelmät, Porvoo ‒ Hels., [1967] (библ. с. 309 ‒ 15).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aleksis Kiven päivä, suomalaisen kirjallisuuden päivä 10.10.Yle, 2012.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Киви Алексис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.poemhunter.com/ebooks/redir.asp?ebook=54210&filename=aleksis_kivi_2012_3.pdf
  6. LIBRIS — 2018.
  7. «Родословная»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-04-ին։ Վերցված է 2010-07-12