Ալեքսա Չանգ (անգլ.՝ Alexa Chung, նոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1], Privett, Froxfield and Privett, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2][3][4]), բրիտանացի գրող, նորաձևության դիզայներ, հաղորդավար և մոդել։

Ալեքսա Չանգ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1] (40 տարեկան)
ԾննդավայրPrivett, Froxfield and Privett, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[2][3][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունPerins School?, Peter Symonds College? և Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի, լրագրող և ձեռնարկատեր
Կայքalexachung.com
 Alexa Chung Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Ծնվել է Պրիվետ գյուղում՝ Հեմփշիրում՝ Անգլիայում՝ Ֆիլիպի՝ գրաֆիկական դիզայների (մեկ քառորդով չինացի և մեկ քառորդով անգլիացի) և Ջիլիանի՝ անգլիական ծագմամբ տնային տնտեսուհու ընտանիքում[5]։ Ալեքսան ունի նաև երկու եղբայր՝ Ջեյմին և Դոմինիկը և մեկ քույր՝ Նատալին։ Ալեքսան չորս երեխաներից կրտսերն է։

Սովորել է տեղի միջնականրգ դպրոցում, ապա ուսումը շարունակել է Վինչեսթերի Պիտեր Սիմոնդսի քոլեջում։ Նաև վերցրել է պարի դասեր։ Ընդունվել է Լոնդոնի Թագավորական քալեջ և Չելսիի Արվեստի և դիզայնի քոլեջ, սակայն 16 տարեկան հասակում ընտրել է դիզայների կարիերան[6]։

Մոդելի կարիերա խմբագրել

 
2015 թվականին

Ռեդինգ և Լինդս փառատոնում Ալեքսային նկատել է Storm Models գործակալությունը[7]։ Ավելի ուշ Չանգը հայտնվել է Elle Girl և CosmoGIRL! երիտասարդական ամսագրերի շապիկներին, նաև մասնակցել է Ֆանտա, Sony Ericsson, Sunsilk, Urban Outfitters և Tampax ընկերությունների գովազդների նկարահանմանը[8]։ Նկարահանվել է նաև The Streets, Westlife, Delta Goodrem, Reuben и Holly Valance խմբերի տեսահոլովակներում, իսկ 2005 թվականին «Shoot Me» ռեալիթի շոուում, որը հեռարձակվում էր Fashion TV հեռուստաալիքով, խաղացել է Ջեյքի դերը։

Չորս տարի մոդելային բիզնեսում աշխատելուց հետո և նրանից հիասթափվելով՝ Ալեքսան որոշել է թողնել մոդելի կարիերան և սկսել է հաճախել լրագրության դասընթացների։ Մոդել աշխատելու տարիներին Ալեքսայի մոտ առաջացել են երկու բարդույթ․ նա սկսել է ամաչել իր մարմնից և նրա ինքնագնահատականը էապես իջել է[9]։ Մի քանի տարի անց, երբ հեռուստահաղորդավարուհու կարիերայում առաջընթաց է ունեցել, նա որոշել է վերադառնալ պոդիում։ 2008 թվականին Չանգը դարձել է «Antipodium’s SS 2008» հավաքածուի դեմքը։ 2008 թվականի սեպտեմբերին նա Լոնդոնի նորաձևության շաբաթին ցուցադրել է >Վիվիեն Վեստվուդի հավաքածուն։ 2009 թվականի սկզբին Չանգը դարձել է բրիտանական New Look լեյբլի դեմքը։ Միևնույն ժամանակ նա պայմանագիր է ստորագրել «Select» գործակալության հետ և 2009 թվականի ապրիլին ստեղծել է հագուստի սեփական «Wren’s Holiday 2009 collection» հավաքածուն՝ համագործակցելով իր ընկերուհի Թենեսի Թոմասի հետ։

2009 թվականի հուլիսին Չանգը միացել է «Next Model» գործակալությանը և դարձել է DKNY Jeans-ի դեմքը[10]։ Ալեքսան նաև MOGG ընկերության և հարավ-կորեական SS10 բրենդի դեմքն էր։ 2010 թվականի հունվարին դարձել է Pepe Jeans London SS10-ի առաջատար մոդելը[11]։ 2011 թվականի հունվարին Չանգը դարձել է իտալական սպորտային կոշիկների «Superga» ընկերության դեմքը։

2020 թվականին Չանգը դարձել է Next In Fashion շոուի հաղորդավարը[12]։

Անձնական կյանք խմբագրել

2007-2011 թվականներին Չանգը հանդիպել է երաժիշտ Ալեքս Թըրների հետ[13]։ 2015-2017 թվականներին հանդիպել է դերասան Ալեքսանդր Սկարսգորդի[14], իսկ 2019 թվականից՝ երաժիշտ Օրս Ֆրայի հետ[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Gossip Girl (2012)
  • Thrift America (2011)
  • NBC’s 2011 Golden Globe Arrivals Special (2011)
  • Gonzo for MTV Rocks (2010)
  • Frock Me with TK Maxx (2010)
  • Channel 4 NME Awards Backstage (2010)
  • Autotune the News (2009)
  • It’s On with Alexa Chung (2009)
  • Freshly Squeezed (2007—2009)
  • T4 Weekends (2008—2009)
  • T4 Holiday Mornings (2007—2009)
  • T4 Movie Specials (2006—2009)
  • 4Music Specials (2006—2009)
  • T4 on the Bitch coverage (2006—2008)
  • Gok’s Fashion Fix (2008)
  • Frock Me (2008)
  • The Wall (2008)
  • Vanity Lair (2008)
  • T4 NME Awards coverage (2008)
  • V Festival coverage (2007—2008)
  • The Devil Wears Primark (2008)
  • Big Brother’s Big Mouth (2007)
  • Fashion Rocks is Coming (2007)
  • T in the Park coverage (2007)
  • Get a Grip (2007)
  • Popworld (2006—2007)
  • Rip Curl Festival coverage (2006)
  • Shoot Me (2005)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1042698031 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.couriermail.com.au/lifestyle/fashion/model-of-the-moment-alexa-chung/story-fnivsvxe-1226762638986
  3. 3,0 3,1 3,2 http://www.heraldsun.com.au/lifestyle/fashion/featured-fashionista-alexa-chung/story-fnivsvxi-1226684477274
  4. 4,0 4,1 4,2 http://www.thestar.com.my/news/story.asp?sec=lifeliving&file=/2012/2/12/lifeliving/10693098
  5. Day, Elizabeth (2010 թ․ հոկտեմբերի 2). «Alexa Chung: 'I'm probably not the best role model'». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Barton, Laura (2008 թ․ մարտի 30). «She's the one». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Slavic models crowd the runways». The National. 2009 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  8. «Fashion Model Online Directory». Fashionmodeldirectory.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Spicer, Kate (2008 թ․ հունվարի 6). «The Times's "Small Screen Goddess" interview». London: Women.timesonline.co.uk. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. «Grazia Fashion: Alexa Chung scores DKNY Jeans campaign». Graziadaily.co.uk. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  11. «Grazia Fashion: Alexa Chung for Pepe Jeans». Graziadaily.co.uk. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  12. «Next in Fashion». Netflix (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին. «Starring:Tan France, Alexa Chung»
  13. Freeman, Hadley (2013 թ․ սեպտեմբերի 21). «Alexa Chung: 'I don't know whether to be open and vulnerable'». The Guardian (անգլերեն).
  14. Wallace, Francesca (2017 թ․ հուլիսի 17). «Alexa Chung and Alexander Skarsgård have broken up». Vogue Australia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  15. Mcmanus, Leigh (2020 թ․ հունվարի 7). «Alexa Chung, 36, goes hand in hand with toyboy beau Orson Fry, 23». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսա Չանգ» հոդվածին։