Ալեքսանդր Սկարսգորդ
Ալեքսանդր Յուհան Յալմար Սկարսգորդ[1] (շվեդ.՝ Alexander Johan Hjalmar Skarsgård [ˈskɑːʂɡoːɖ], օգոստոսի 25, 1976[2][3][4], Vällingby församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։
![]() շվեդ.՝ Alexander Skarsgård | |||||
---|---|---|---|---|---|
![]() Ալեքսանդր Սկարսգորդ, 2012 թվական | |||||
Ծնվել է | 1976 թվական, օգոստոսի 25 | ||||
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա | ||||
Կրթություն | Լիդսի քաղաքային համալսարան, Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Սյոդրա Լատին | ||||
Քաղաքացիություն | ![]() | ||||
Ազգություն | շվեդացի | ||||
Այլ անուն(ներ) | Ալեքսանդր Յուհան Յալմար Սկարսգորդ Alexander Johan Hjalmar Skarsgård | ||||
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր | ||||
Ակտիվ շրջան | 1984 - այժմ | ||||
Ծնողներ | հայր՝ Ստելլան Սկարսգորդ, մայր՝ Մյու Սկարսգորդ | ||||
Համատեղ ապրող(ներ) | Քեյթ Բոսուորթ, Էվըն Ռէյչըլ Ուուտ, Ալեքսա Չանգ և Տուվա Նովոտնի | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
![]() | |||||
|
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Սկարսգորդը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 25-ին Ստոկհոլմում (Շվեդիա)։ Նրա մայրը՝ Մյու Գյունտեր (My Guenther), բժշկուհի է, իսկ հայրը՝ հայտնի շվեդացի դերասան Ստելան Սկարսգորդը։ Ալեքսանդր Սկարսգորդու ունի չորս հարազատ եղբայր՝ Գուստավ (1980 թվական), Բիլլ (1990 թվական), ովքեր նույնպես դերասաններ են հանդիսանում, Սեմ (1982 թվական), Վալտեր (1995 թվական), քույր Էիյա (1992 թվական), երկու արյունակից եղբայր՝ Օսսիան (2009 թվական) և Քոլբեյն (2012 թվական)։
Նկարահանվել Ալեքսանդրը սկսել է վաղ տարիքից, 8 տարեկան հասակից։ Նրա առաջին աշխատանքն է դառնում «Օկեն և նրա աշխարհը» ֆիլմը։ 1989 թվականին հասկանում է, որ այդպիսի հայտնի կյանքը իր համար չէ։ Այդքան վաղ տարիքում նրան չէր հրապուրում պապարացիների և փողոցում անցորդների ուշադրությունը։ Այդ պատճառով նա ցանկանում է ուսուցանել քանդակագործություն Ստոկհոլմում։ Այդ պահին նա դադարեցնում բոլոր դերասանական գործունեությունը։
Տարիներ անց Ալեքսանդրը ընդունվում է քոլեջ՝ քաղաքագիտություն ուղղությամբ։ Այնուտհետև, 19 տարեկան հասակում, ծառայության է մեկնում Արքայական ծովային հետևակ։ Մեկ տարուց ավել ծառայում է Ստոկհոլմի կղզեխմբի առափնյա հրետանազորային հակաահաբեկչական ստորաբաժանումում։
Ծառայության ընթացքում խորհրդածելով իր կյանքի մասին, Ալեքսանդրը որոշում է կրկին զբաղվել դերասանական աշխատանքով։ 1996 թվականին լքում է Շվեդիան և ուղևորվում Անգլիա, որտեղ ընդունվում է Լիդսի քաղաքային համալսարան, անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ։ Այնուհետև 1997 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և այնտեղ դերասանական վարպետություն է ուսումնասիրում «Մերիմաունթ Մանհեթեն» քոլեջում։
Վեց ամիս անց դերասանի վաղեմի ռոմանտիկ հարաբերությունները նրան վերադարձնում են հայրենիք, սակայն այնուհետև դրանք դադարում են։ Այդպես Ալեքսանդրը որոշում է մնալ Շվեդիայում և սկսում է դերեր փորձել կինոյում և հեռուստատեսությունում։
2009 թվականից հանդիպել է ամերիկացի դերասանուհի և մոդել Քեյթ Բոսուորթի հետ[5], սակայն 2011 թվականի հուլիսի վերջին հայտնի է դառնում, որ դերասանները բաժանվել են[6]։
2011 թվականի հուլիսի 20-ին նա ավարտում է իր ուսումնառությունը Լիդսի համալսարանում և արժանանում մշակույթի դոկտորի գիտական աստիճանին։
Կարիերա
խմբագրելՍկարսգորդը մասնակցություն է ունեցել մի քանի շվեդական հեռուստատեսային սերալներում և ֆիլմերում։ 2003 թվականին նա անվանակարգվում է կինոարտադրության բնագավառում շվեդական ազգային «Ոսկե բզեզ» պաշտոնական մրցանակին, «Շնային մեթոդ» ֆիլմում երկրորդական պլանի լավագույն դերասանի համար[7]։
Դերասանի հոլլիվուդյան նորամուտը կայացել է 2001 թվականին, «Օրինակելի արու» կատակերգությունում, որտեղ նա խաղում է ֆոտոմոդել-տխմարի, Բեն Սթիլերի կերպարի հարևանին։
2005 թվականին Սկարսգորդը գլխավոր դերերից մեկն է խաղում Օթման Կարիմի «Սառայի մասին» («Om Sara») կինոդրամայում։ Մոսկվայի միջազգային XXVIII կիոփառատոնում (2006 թվական) այս ֆիլմը արժանանում է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե Սուրբ Գեորգիի»։
2005 թվականին «Անկեղծություն» սերիալում և «Վերջին ափհանում» ֆիլմերում աշխատանքներից հետո նա սկսում է մասնակցել նաև միջազգային բեմադրություններում։ 2007 թվականին նա խաղում է գլխավոր դերերից մեկը «Մարդասպանների սերունդը» սերիալում։
Սկսած 2008 թվականից Սկարսգորդը նկարահանվում է HBO-ի «Իրական արյուն» հեռուստասերիալում, նկարահանած Ալան Բոլի կողմից, «Հաճախորդը միշտ մահացած է» սերիալի ստեղծող։ Սկարսգորդը խաղում է վամպիր Էրիկ Նորթմանին, «Fangtasia» վամպիրական գինետան տիրոջ։
2009 թվականին Ալեքսանդրը նկարահանվել է Լեդի Գագայի «Paparazzi» երգի տեսահոլովակում, նաև նա ձայնավորել է «Մետրոպիա» մուլտֆիլմի հերոսներից մեկին։ Նաև 2009 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ «Beyond the Pole» մոկյումենտարի ոճով գեղարվեստական ֆիլմը։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասանական աշխատանքներ
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1984 | «Օկեն և նրա աշխարհը» | Åke och hans värld | Կելի Նուբ |
1987 | «Idag röd» | Idag röd | Ֆրեդ |
1989 | «Ծիծաղող շունը» | Hunden som log | Ջոջո |
1999 | «Vita lögner» | Vita lögner | Մարկուս Էնգլունդ |
«Երջանիկ ավարտ» | Happy End | Բամս Վիկտորսոն | |
2000 | «D-dag — Lise» | D-dag — Lise | Լիզայի հայրը |
«D-dag» | D-dag | Լիզայի հայրը | |
«Սուզորդը» | Dykaren | Ինգմար | |
«Յուդիթ» | Judith | Անտե Լինդստրյոմ | |
«Järngänget» | Järngänget | Անդերս | |
«Ապակե թևեր» | Vingar av glas | Յոհան | |
«Hundtricket» | Hundtricket | Միկի | |
2001 | «Drakarna över Helsingfors» | Drakarna över Helsingfors | Ռոբին Էստրյոմ |
«Օրինակելի արու» | Zoolander | Միկուս | |
«D-dag — Den færdige film» | D-dag — Den færdige film | Լիզայի հայրը | |
2002 | «Շնային մեթոդ» | Hundtricket — The movie | Միկի |
2004 | «Hjärtslag» | Hjärtslag | օդաչու |
2005 | «Դու հարդարել ես քո անկողինը…» | Som man bäddar… | Նիսե |
«Անկեղծություն» | Revelations | Գունար Էկլունդ | |
«Վերջին ափհանում» | The Last Drop | լեյտենանտ Յուրգեն Վոլեր | |
«Սառայի մասին» | Om Sara | Կալլե | |
2006 | «Երբեք իմը չես լինի» | Never Be Mine | Քրիստոֆեր |
«Սպանել մերձավորներին» | Kill Your Darlings | Գիրտ | |
«Cuppen» | Cuppen | Միկի | |
«Ելք» | Exit | Ֆաբիան ֆոն Կլերկինգ | |
2007 | «Leende guldbruna ögon» | Leende guldbruna ögon | Բուգի Կնայտ Սանգար |
«Մետաղի աստվածուհիներ» | Järnets änglar | Ստեֆան | |
2008 | «Մարդասպանների սերունդ» | Generation Kill | սերժանտ Բրեդ «Այսման» Կոլբերտ |
2008—2014 | «Իրական արյուն» | True blood | Էրիկ Նորթման |
2009 | «Պապարացի» | Paparazzi | բոյֆրենդ |
«Մետրոպիա» | Metropia | Ստեֆան Յունգ, ձայնավորում | |
«Բևեռից այն կողմ» | Beyond the Pole | Տերիե | |
2010 | «Տասներեք» | 13 | Ջեք |
«Իրական արյան կաթիլ» | A Drop of True Blood | Էրիկ Նորթման | |
«Մումի տրոլները և գիսաստղը» | Muumi ja punainen pyrstötähti | Մումի տրոլ, ձայնավորում | |
«Քաղցրիկ» | Puss | Ալեքս | |
2011 | «Ծղոտե շներ» | Straw Dogs | Չարլիլ Վեներ |
«Մելամաղձություն» | Melancholia | Մայքլ | |
2012 | «Փախուստ երկինք։ Դևյատաև» | Побег в небо. Девятаев | Հելմութ Բերնհարթ |
«Ծովամարտ» | Battleship | Սթոուն Հոպպեր | |
«Ամուսնալուծություն մեծ քաղաքում» | What Maisie Knew | Լինքոլն | |
«Կապ չկա» | Disconnect | Դերեկ Հալլ | |
««Արևելք» խմբավորում» | The East | Բենջի | |
2014 | «Նվիրված» | The Giver | Ջոնասի հայրը |
2015 | «Թաքնված» | Hidden | Ռեյ |
2016 | «Տարզան։ Լեգենդ» | Tarzan | Տարզան |
Ռեժիսորական աշխատանքներ
խմբագրել- Att döda ett barn - 2003 թվական (կարճամետրաժ)
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրելԹվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2003 | Odense International Film Festival | «Grand Prix» | Att Döda Ett Barn | Հաղթանակ |
2003 | Odense International Film Festival | «Press Award» | Att Döda Ett Barn | Հաղթանակ |
2003 | Ոսկե բզեզ | «Երկրորդ պլանի լավագույն դերասան» | Մարդասպանների սերունդ | Առաջադրված |
2009 | Scream Award | «Լավագույն չարագործ» | Իրական արյուն | Հաղթանակ |
2009 | Scream Award | «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» | Իրական արյուն | Առաջադրված |
2009 | Scream Awards | «Լավագույն ստեղծագործական թիմ» | Իրական արյուն | Առաջադրված |
2009 | Սպուտնիկ | «Լավագույն թիմ հեռուստասերիալում» | Իրական արյուն | Հաղթանակ |
2010 | SAG Awards | «Թիմի լավագույն խաղ դրամատիկական սերիալում» | Իրական արյուն | Առաջադրված |
2010 | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում» | Իրական արյուն | Առաջադրված |
2010 | Սատուրն | «Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան» | Իրական արյուն | Առաջադրված |
2010 | NewNowNext Awards | «Հայտնիության նախաշեմին. դերասան» | Իրական արյուն | Առաջադրված |
2010 | Scream Award | «Լավագույն խաղ սերիալում» | Իրական արյուն | Առաջադրված |
2010 | Scream Award | «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» | Իրական արյուն | Հաղթանակ |
2010 | Scream Awards | «Լավագույն ստեղծագործական թիմ» | Իրական արյուն | Առաջադրված |
2011 | Teen Choice Awards | «Choice Vampire» | Իրական արյուն | Առաջադրված |
2011 | Scream Award | «Լավագույն դերասան սարսափ ֆիլմում» | Իրական արյուն | Հաղթանակ |
2011 | Scream Award | «Լավագույն ստեղծագործական թիմ» | Իրական արյուն | Հաղթանակ |
2011 | Hamptons International Film Festival | «Լավագույն դերասան» | Մելամաղձություն | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Правильнее — Скашгорд.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ «Alexander Skarsgard and Kate Bosworth Split : People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ Spletnik — Кейт Босуорт и Алекс Скарсгард расстались
- ↑ «Alexander Skarsgård - Awards». IMDb. IMDb.com, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Սկարսգորդը (անգլ.) Internet Movie Database կայքում
- AlexanderSkarsgard.org Արխիվացված 2016-03-19 Wayback Machine
- Alexander Skarsgard Interview on True Blood Արխիվացված 2012-02-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սկարսգորդ» հոդվածին։ |