Ալեքսանդր Քութաթելի
Ալեքսանդր Նիկոլաևիչ Քութաթելի (իսկական անունը՝ Ալեքսանդր Քութաթելաձե վրաց.՝ ალექსანდრე ნიკოლოზის ძე ქუთათელაძე, սեպտեմբերի 6, 1897 կամ հոկտեմբերի 29, 1898, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1982, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող և թարգմանիչ։
Ալեքսանդր Քութաթելի վրաց.՝ ალექსანდრე ქუთათელი | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1897 կամ հոկտեմբերի 29, 1898 |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն կամ Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 1, 1982 |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Քութայիսիում՝ իրավաբանի ընտանիքում։ Սովորել է բժշկական, ապա՝ Թբիլիսիի համալսարանի վրացական բանահյուսության ֆակուլտետում (1920-1925, չի ավարտել)[1]։
1924 թվականին մամուլում առաջին անգամ տպագրվել է նրա «Հիրսիի օձը» դրաման։
Եղել է Վրաստանի գրողների միության անդամ (1934), 1952 թվականից՝ Վրաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչ։
Ստեղծագործություն
խմբագրելԱլեքսանդր Քութաթելին երկու բանաստեղծական ժողովածուի (1937 և 1941) և «Մարտիկներ» (1942) պատմվածքների ժողովածուի հեղինակ է։ Հիմնական ստեղծագործությունը «Դեմ առ դեմ» (1933-1952) քառահատորյակն է՝ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին պատմող բազմաբնույթ վեպը։
Քութաթելիին են պատկանում նաև Գյոթեի «Ֆաուստ»-ի և Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»-ի վրացերեն թարգմանությունները։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1958)[2],
- Ժողովուրդների բարեկամության մեդալ (1978)։
Հիշատակ
խմբագրելԹբիլիսիում փողոց է անվանակոչվել Ալեքսանդր Քութաթելիի անունով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кутатели Александр Николаевич _ Большая Советская энциклопедия(չաշխատող հղում)
- ↑ Каталог
Գրականություն
խմբագրել- Натрошвили Г., Лицо эпохи, «Дружба народов», 1962, № 4.
- Чилая С., Книга широкого замысла, «Лит. газета», 1958, 18 марта;
- Никулин Л., На холмах Грузии, «Известия», 1962, 7 июля;
Արտաքին հղումներ
խմբագրել- Кутатели, Александр Николаевич // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.
- ალექსანდრე ქუთათელი
- Орден Др. нар.