Ալեքսանդր Տոմսոն
Ալեքսանդր Տոմսոն (ռուս.՝ Александр Иванович Томсон, հունիսի 15, 1860[1], Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1935[2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս լեզվաբան, հայագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910 թ.)։
Ալեքսանդր Տոմսոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1860[1] Yurevsky Uyezd, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 27, 1935[2] (75 տարեկան) Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան և հայագետ |
Հաստատություն(ներ) | Օդեսայի ազգային համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Գիտական ղեկավար | Ֆյոդոր Եվգենևիչ Կորշ |
Եղել է գիտական ղեկավար | Տրոնսկի, Իոսիֆ Մոիսեևիչ |
Հայտնի աշակերտներ | Միխայիլ Բախտին և Տրոնսկի, Իոսիֆ Մոիսեևիչ |
Պարգևներ |
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882 թ.)։ Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր (1897-1931 թթ.)։ Հետազոտել է հնդեվրոպական, հատկապես սլավոնական լեզուները, գրել ընդհանուր լեզվաբանության դասընթաց («Ընդհանուր լեզվաբանություն», 1906 թ.)։ Տոմսոնը ուսումնասիրել է Ախալցխայի (1887 թ.) և լեհահայոց բարբառները (1899 թ.)։ Մեծ արժեք ունի «Թիֆլիս քաղաքի ժամանակակից հայոց լեզվի պատմական քերականություն» (1890 թ.) աշխատությունը, որտեղ Տոմսոնը քննել է Թիֆլիսի բարբառը, ցույց տվել նրա առնչությունները դասական գրաբարի հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերենի գիտական հնչյունաբանության վրա։ Տոմսոնը զբաղվել է նաև ռուսաց լեզվի ուղղագրության տեսության ու մեթոդիկայի հարցերով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Томсон Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |