Ալեքսանդր Ջավախիշվիլի
Ալեքսանդր Նիկոլայի Ջավախիշլիվի (վրաց.՝ ალექსანდრე ჯავახიშვილი, օգոստոսի 5 (17), 1875, Գորի, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային աշխարհագրագետ, քարտեզագիր, մարդաբան։ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր (1920 թվականից), ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ (1941), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1944), ԽՍՀՄ ԳԱ Վախուշտիի անվան աշխարհագրության ինստիտուտի տնօրեն (1945-1962), ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (1955)։
Ալեքսանդր Ջավախիշվիլի վրաց.՝ ალექსანდრე ნიკოლოზის ძე ჯავახიშვილი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5 (17), 1875 |
Ծննդավայր | Գորի, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 1973 (97 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, մարդաբան, մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Vakhushti Bagrationi Institute of Geography? և Geographical Society of Georgia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Geographical Society of Georgia? |
Աշխատություններ
խմբագրելԱշխատությունները նվիրված են ռելիեֆի ձևերի դասակարգման ու ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի, լանդշաֆտագիտության, աշխարհագրության պատմության, քարտեզագրության և մարդաբանության հարցերին։ Հիմնական աշխատություններն են․ «Վրաստանի մարդաբանությունը» (1908-1914), «Վրաստանի աշխարհագրությունը» (1926), «Վրացական ԽՍՀ գեոմորֆոլոգիական շրջանները» (1947)։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Джавахишвили Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Джаошвили В., Кверенчхиладзе P., А. Н. Джавахишвили (к 90-летию со дня рождения), «Изв. Всесоюзного географического общества», 1965;
- ალექსანდრე ჯავახიშვილი (1875—1973), ბიობიბლიოგრაფია, თბ., 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |