Ալեքսանդր Պարվուս, ծնունդով Իսրայել Լազարևիչ Գելֆանդ (ռուս.՝ Изра́иль Ла́заревич Ге́льфанд, սեպտեմբերի 8, 1867(1867-09-08) կամ 1869[2], Բերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1924(1924-12-12)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), Մարքսիզմ տեսական, հեղափոխական, և Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության կասկածելի ակտիվիստ։ Ասում են, որ նա գործում էր որպես գերմանական հետախույզ։

Ալեքսանդր Պարվուս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1867
ԾննդավայրԲերազինո,
Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 12, 1924
Մահվան վայրԲեռլին,
Վեյմար Հանրապետություն
ԳերեզմանUrnenhain Tolkewitz
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Գերմանիա,  Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Ազգությունգերմանացի
ԿրթությունԲազելի համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունՄենշևիզմ
ԵրեխաներYevgeny Gnedin?
 Alexander Parvus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Իսրայել Գելֆանդը ծնվել է էթնիկ հրեաների ընտանիքում 1867 թ. օգոստոսի 27-ին Բերազինոյի, արդի Բելառուսի հրեական փոքր համայնքում։ Չնայած Իսրայելի վաղ մանկության մասին քիչ բան է հայտնի, Գելֆանդ ընտանիքը միջինից ցածր դասի էր, հայրը արհեստավոր էր, գուցե ատաղձագործ կամ դարբին[3]։ Երբ Իսրայելը դեռ պատանի էր, նրան տունը հրդեհ ընկավ, ինչն էլ ստիպեց ընտանիքին տեղափոխվել Օդեսա, Ուկրաինա, Իսրայելի հոր կողմից պապիկի հարազատ քաղաքը[4]։

Գելֆանդը Օդեսայում հաճախում է գիմնազիա և մասնավոր դասեր է ստանում հումանիտար առարկաներից[5]։ Նա նաև ինքնուրույն շատ է կարդում, ներառյալ ուկրաինացի կուլտային բանաստեղծ Տարաս Շևչենկոյի, լրագրող Նիկոլայ Միխայլովսկու, և քաղաքական սատիրիկ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործությունները, որոնք երիտասարդ Գելֆանդին տանում են ցարական ռեժիմի լեգիտիմության հարցը կասկածի տակ դնելուն[6]։

Հեղափոխական խմբագրել

1886 թ. 19-ամյա Գելֆանդը առաջին անգամ ճամփորդեց Ռուսաստանից Բազել, Շվեյցարիա[7]։ Այնտեղ առաջին անգամ Գելֆանդը ծանոթացավ Ալեքսանդր Գերցենի աշխատություններին, ինչպես նաև ժամանակի հեղափոխական գրականությանը[8]։ Նա հաջորդ տարի կարճ ժամանակով վերադառնում է Ռուսաստան, բայց դառնալով ցարական գաղտնի ոստիկանության ուշադրության առարկա, ստիպված էր իր անցտանգության համար հեռանալ երկրից[9]։ Նա մնում է արտասահմանում տասը տարուց ավել[9]։

Վերադառնալով Շվեյցարիա Գելֆանդը 1888 թ. աշնանը ընդունվում է Բազելի համալսարան, որտեղ նա ուսումնասիրում է քաղաքական տնտեսագիտություն.[10] Գելֆանդը համալսարանում մնում է ևս երեք տարի և 1891 թ. հուլիսին ստանում դոկտորական աստիճան[11]։

Գելֆանդը որոշեց չշարունակել գիտական գործունեությունը, այլ ձգտում էր սկսել քաղաքական կարիերայի, որպեսզի ապահովի թե ֆինանսական աջակցություն և թե ծառայի սոցիալիզմի գործին[12]։ Օտարվելով Ռուսական ագրարային կուսակցությունից և այնտեղի սահմանափակ քաղաքական հորիզոնից, Գելֆանդը տեղափոխվում է Գերմանիա, անդամակցում սոցիալ դեմոկրատական կուսակցությանը և ընկերանում գերմանացի հեղափոխական Ռոզա Լյուքսեմբուրգի հետ։

1900 թ. Մյունխենում նա առաջին անգամ հանդիպում է Վլադիմիր Լենինին, երկուսն էլ իրենց հիացմունքն են արտահայտում մյուսի տեսական աշխատանքներից։ Պարվուսը խրախուսում է Լենինին հրատարակել Իսկրա հեղափոխական թերթը[13]։

Պարվուսի փորձերը դառնալ Գերմանիայի քաղաքացի անհաջողության են մատնվում։ Նա իր գերմանացի ընկերոջը՝ Վիլհելմ Լիբկնեխտին գրում է "Ես կառավարություն եմ փնտրում, որտեղ ես ոչ թանկ կարող եմ հայրենիք ձեռք բերել։"[14] Այդ պատճառով նա տարիներ շարունակ փորձել է արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Նրա սոցիալիստ հեղափոխական հայրենակիցները ներառյալ Լև Տրոցկին, ով կարճ ժամանակով տեղափոխվել էր Նյու Յորք, արդեն իսկ զբաղված էին ԱՄՆ-ի հիմնականում հրեա հեղափոխականների հետ կապ հաստատելով։

Այնուամենայնիվ գերմանական հակահետախուզությունը թափանցեց սոցիալիստ հեղափոխականների ցանցի մի հատված և Ռուս-Ճապոնական պատերազմի ընթացքում սոցիալիստական մամուլի աշխատությունները կարդալու միջոցով հայտնաբերեց Պարվուսի կանխագուշակումը, որ Ռուսաստանը անկարգությունների և հեղափոխության պատճառով կպարտվի պատերազմում։ Երբ դա տեղի ունեցավ Պարվուսի հեղինակությունը սոցիալիստ և գերմանացի այլ ընկերների մոտ բարձրացավ։ Այդպիսով գերմանական հետախուզությունը շուտով գնահատեց, որ Պարվուսը կարող է օգտակար լինել Ռուսական կայսրության դեմ պայքարում։

Այդ ընթացքում նա մշակեց հայեցակարգ, ինչպես օգտագործելով արտաքին պատերազմը երկրում հրահրել ներքին հեղափոխություն։ Այդ ժամանակ էր, որ Պարվուսը կյանքի կոչեց Կարլ Մարքսի "մշտական հեղափոխություն" գաղափար-ռազմավարությունը։ Այս փիլիսոփայությունը նա հաղորդեց Տրոցկուն, ով հետագայում ընդլայնեց և զարգացրեց այն։ Տրոցկու միջոցով վերջնականապես ընդունվեց Վլադիմիր Լենինի և բոլշևիկների կողմից 1917 թ. Լենինի ապրիլյան թեզիսներում[13]։

1905 թ. Ռուսական հեղափոխություն խմբագրել

1905 թ. Պարվուսը ժամանում է Սանկտ Պետերբուրգ կեղծ Ավստրո-Հունգարական փաստաթղթերով։ Պարվուսը Եվրոպական մարքսիստների շրջանակում հարգված էր որպես քաղաքական և ֆինանսական հարցերով հեղինակություն[15]։ հետևաբար, երբ նա դեկտեմբերին հեղինակեց Ֆինանսական մանիֆեստ վերնագրով հոդվածը, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը գնահատվում էր որպես փլուզման եզրին գտնվող, այն մամուլում մեծ արձագանք գտավ։

Պարվուսը այս քարոզչության հետ զուգահեռ մարդկանց մղում է բանկերից փողերը հանելուն, ինչը կբերեր Ռուսաստանի ֆինանսական փլուզման։ Սակայն դա բերում է միայն տնտեսության խարխլման և վարչապետ Սերգեյ Վիտեի զայրույթին, բայց ոչ տնտեսական փլուզման։

1905 հեղափոխության ընթացքում, այս սադրանքի և Հակա-կառավարական գործողությունների մեջ Պարվուսի ներգրավվածության պատճառով, Պարվուսը մի քանի հեղափոխականների հետ միասին ձերբակալվեց Ռուսական ոստիկանության կողմից։ Բանտում նա մտերմացավ այլ հեղափոխականների հետ, նրան տեսակցեց Ռոզա Լյուքսեմբուրգը։ Պարվուսը դատապարտվել էր երեք տարով Սիբիր աքսորման, որտեղից նա փախուստի է դիմում Գերմանիա, որտեղ նա իր փորձը նկարագրում է և հրատարակում «Ռուսական Բաստիլիան հեղափոխության ընթացքում» գրքում։

 
Պարվուսը (ձախից), Լև Տրոցկին (կենտրոնում) և Լև գերմանացին (աջից) բանտում։

Մաքսիմ Գորկու գործը խմբագրել

Այդ ընթացքում Պարվուսը գործարք է կնքում ռուս գրող Մաքսիմ Գորկու հետ բեմականացնել նրա Հատակում պիեսը։ Այդ պայմանագրի համաձայն հասույթի գերակշիռ մասը հատկացվում էր Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությանը (և միայն 25% հենց Գորկուն)։ Պարվուսը հրաժարվում է վճարել (չնայած փաստորեն ավելի քան 500 ներկայացում էր բեմադրվել), որը և հիմք է հանդիսանում նրան մեղադրելու 130, 000 գերմանական ոսկե մարկ յուրացնելու մեջ։ Գորկին սպառնում է դատի տալ, սակայն Ռոզա Լյուքսեմբուրգը համոզում է Գորկուն վեճը կուսակցությունից դուրս չհանել։ Ի վերջո Պարվուսը վերադարձնում է Գորկուն հասանելիք գումարը, սակայն նրա հեղինակությունը կուսակցության շրջանում զգալիորեն վնասվում է։

Ստամբուլի շրջանը խմբագրել

Այնուհետ Պարվուսը տեղափոխվում է Ստամբուլ, Օսմանյան Կայսրություն, որտեղ նա մնում է հինգ տարի[16]։ Այնտեղ նա հիմնեց զենքի առևտրով զբաղվող ընկերություն, որը կտրուկ շահեց Բալկանյան պատերազմի ժամանակ։ Նա դարձավ Երիտթուրքերի ֆինանսական և քաղաքական խորհրդատուն։ 1912 թ. նա դառնում է Թուրք Յուրդու օրաթերթի խմբագիր։ Նա սերտ աշխատակցում էր Երեք փաշա - Էնվեր, Թալիաթ և Քեմալ եռյակի և ֆինանսների նախարար Ջավիդ Բեյի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Парвус (ռուս.) // Пализа — Перемычка — 1939. — Т. 44.
  3. Z.A.B. Zeman and W.B. Scharlau, The Merchant of Revolution: The Life of Alexander Israel Helphand (Parvus), 1867-1924. London: Oxford University Press, 1965; pg. 8.
  4. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 9.
  5. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 10.
  6. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pp. 10-11.
  7. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pp. 11 and 16.
  8. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 12.
  9. 9,0 9,1 Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 14.
  10. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 16.
  11. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 18.
  12. Zeman and Scharlau, The Merchant of Revolution, pg. 19.
  13. 13,0 13,1 "Александр Парвус (Израиль Гельфанд), " Khronos, Accessed September 27, 2009.
  14. L. Shub, "Kupets revoliutsii" (Mechant of the Revolution), Novyi zhurnal [New York], vol. 87 (1967), page 296. Cited in "Александр Парвус (Израиль Гельфанд), " Khronos, Accessed September 27, 2009.
  15. J.L.H. Keep, The Rise of Social Democracy in Russia. London: Oxford University Press, 1963; pg. 191.
  16. Karaömerlioglu, Asim (2004 թ․ նոյեմբեր). «"Helphand-Parvus and his impact on Turkish intellectual life"». Vol. 40, No. 6, pages 145-165. Middle Eastern Studies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.