Ալեքսանդր Բորիսովիչ Չակովսկի (օգոստոսի 13 (26), 1913[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 17, 1994(1994-02-17)[1][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս 1973 թվականին։

Ալեքսանդր Չակովսկի
Ծնվել էօգոստոսի 13 (26), 1913[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էփետրվարի 17, 1994(1994-02-17)[1][4][5][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[6]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը 1938 թվականին։ Եղել է «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի գլխավոր խմբագիր 1955 թվականից 1963 թվականները, «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր 1962 թվականից։ ԽՍՀՄ ԳՄ-ի քարտուղար 1962 թվականից։ Առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Այդ եղել է Լենինգրադում» 1944 թվականին, «Լիդա» 1945 թվականին, «Խաղաղ օրեր»՝ 1947 թվականին գրված եռերգությունը, որը նվիրված է Լենինգրադի հերոսական պաշտպանությանը, «Մեզ մոտ արդեն առավոտ է» (1947) վեպը տոգորված է պատերազմից հետո Հարավային Սախալինի սոցիալիստական վերափոխման պաթոսով և ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ 1950 թվականին։ Չակովկկին գրել է նաև վիպակներ՝ «Կյանքի տարին» 1956 թվականին «Ճանապարհներ, որ ընտրում ենք» վեպերը 1960 թվականին, «Հեռավոր աստղի լույսը» 1962 թվականին, «Հարսնացուն» 1966 թվականին։ «Բլոկադա»[7] վեպում Ալեքսսանդր Չակովկկին տվել է Լենինգրադի համար մղված ճակատամարտի պատմական նշանակությունը, խորհրդային զինվորների բարոյաքաղաքական գերազանցությունը թշնամու նկատմամբ։ «Հաղթանակ»[8] քաղաքական վեպը պատմում է ետպատերազմյան շրջանի երկու պատմական կարևորագույն իրադարձությունների՝ 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսի և 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտի մասին։ Ալեքսանդրը հանդես է եկել նաև որպես հրապարակախոս[9]։ 2, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Чаковский Александр Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #128414103 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. (ԳԻՐՔ 1—5, 1968—75, լենինյան մրցանակ, 1978, հայ հրտ․, գիրք 1—3, 1973— 1977)
  8. (գիրք 1-3, 1980-1982, հայ․ հրտ․, գիրք 1-2, 1981-1982)
  9. («Երջանի՜կ են արդյոք հոգով աղքատները» 1970 թվական)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 662