Ալեքսանդր Դուգլաս-Հյում

Սըր Ալեքսանդր Դուգլաս-Հյում անգլ.՝ Sir Alexander (Alec) Douglas-Home, հուլիսի 2, 1903(1903-07-02)[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 9, 1995(1995-10-09)[1][2][3][…], The Hirsel[4]), շոտլանդացի արիստոկրատ, 1963-1964 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ (տարուց մեկ օր պակաս) Պահպանողական կուսակցությունից։

Ալեքսանդր Դուգլաս-Հյում
անգլ.՝ Alec Douglas-Home
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1903(1903-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 9, 1995(1995-10-09)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրThe Hirsel[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Իթըն քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կրիկետ խաղացող և դիվանագետ
ԱմուսինElizabeth Douglas-Home, Baroness Home of the Hirsel?[5]
Ծնողներհայր՝ Charles Douglas-Home, 13th Earl of Home?[3][5], մայր՝ Lillian Lambton?[3][5]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Ընդդիմության առաջնորդ, Պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Lord President of the Council?, Leader of the House of Lords?, Secretary of State for Commonwealth Relations?, խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 46-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 45-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 44-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 43-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 42-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 39-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Լորդերի պալատի անդամ, Shadow Foreign Secretary? և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն և Unionist Party?
Պարգևներ և
մրցանակներ
Տատասկափուշի շքանշան
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԵրեխաներDiana Douglas-Home?[5], David Douglas-Home, 15th Earl of Home?[5], Caroline Douglas-Home?[3][5] և Meriel Douglas-Home?[3][5]
 Alec Douglas-Home Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականի հուլիսի 2-ին։ Շոտլանդական ազգանունը և ընտանիքի կոմսության տիտղոսն արտասանվում է Հյում, որը չի համապատասխանում անգլիական ուղղագրական կանոններին։ Ավարտել է Էտոնի դպրոցը, այնուհետև սովորել Օքսֆորդի համալսարանի անգլ.՝ Christ Church քոլեջը (1925 թվական)։

Երիտասարդ տարիներին կրիկետի պրոֆեսիոնալ խաղացող է եղել՝ հայտնի լորդ Դանգլաս տիտղոսով, խաղացել է նաև հավաքականի կազմում։ 1934 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարանի Ստորին պալատ, որպես պահպանողական։ 1960-1963 և 1970-1974 թվականներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն է եղել։

Հյումը Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետն է, որ ծնվել է XX դարում, վերջին անդամը Լորդերի պալատից, որ նշանակվել է վարչապետի պաշտոնում և ընդհանրապես վերջինը սերված արիստոկրատ ընտանիքից։ Նա նաև վերջին վարչապետն է, որ նշանակվել է բրիտանական միապետի առաջադրմամբ (թագուհի Եղիսաբեթ II)։ 1965 թվականին Դուգլաս-Հյումը, որպես ընդիմության առաջնորդ բարեփոխումներ անցկացրեց, որի արդյունքում կարգավորվեցին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության ընթացակարգը։ Այդ ժամանակից ի վեր բրիտանական միապետը կորցրել է իր ազդեցությունը վարչապետ ընտրելու գործում։ Վարչապետ դառնալով Դուգլաս-Հյումը հրաժարվեց պերի Հյումերի 14-րդ կոմսի իր տիտղոսից (անգլ.՝ 14th Earl of Home), որը ստացել էր 1951 թվականին հոր մահից հետո, և վերընտրվեց խորհրդարանի Ստորին պալատ, որպես պատգամավոր (միակը խորհրդարանի պատմության մեջ)։

Հյումի վարչապետությունը շատ կարճ տևեց։ Նա զբաղեցրել էր այդ պաշտոնը նախկին վարչապետ Հարոլդ Մակմիլանի առողջական վիճակի վատթարացման պատճառով, սակայն հաջորդ ընտրություններում պարտվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Հարոլդ Վիլսոնին։

1974 թվականին Դուգլաս-Հյումը վերադարձավ Լորդերի պալատ, արդեն որպես ցմահ պեր Բարոն Հերսել տիտղոսով( անգլ.՝ Baron Home of the Hirsel)։ 1995 թվականին, Դուգլաս-Հյումի մահից հետո, նրա որդին դարձավ պեր, 15-րդ կոմսը Հյումերից և զբաղեցրեց հոր տեղը Լորդերի պալատում, որը պահպանեց մինչև խորհրդարանական բարեփոխումները։

Ժամանակագրություն խմբագրել

Նախորդը պաշտոնում Պաշտոն Հաջորդը պաշտոնում
Հարոլդ Մակմիլան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ, 1963-1965 Էդվարդ Հիթ
Հարոլդ Մակմիլան Մեծ Բրիտանիայի վարչապետ, 1963-1964 Հարոլդ Վիլսոն

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դուգլաս-Հյում» հոդվածին։