Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարամիձե ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Բարամիձե (վրաց.՝ ალექსანდრე ბარამიძე, մարտի 27 (ապրիլի 9), 1902 կամ մարտի 27, 1902(1902-03-27), Ջունեծեր, Լանչխութի շրջան - դեկտեմբերի 30, 1994(1994-12-30) կամ 1994, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային գրականագետ։ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1961 թվական), Ռուսթավելու անվան գրականության պատմության ինստիտուտի տնօրեն (1966 թվականից)։

Ալեքսանդր Բարամիձե
վրաց.՝ ალექსანდრე გიორგის ძე ბარამიძე
Ծնվել էմարտի 27 (ապրիլի 9), 1902 կամ մարտի 27, 1902(1902-03-27)
Ջունեծեր, Լանչխութի շրջան
Մահացել էդեկտեմբերի 30, 1994(1994-12-30) (92 տարեկան) կամ 1994
Թբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան (1925)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1925 թվական)։ Տպագրվել է 1927 թվականից։ Ուսումնասիրել է վրաց հին գրականությունը։ Հրատարակել է վրաց հին մատենագրության գիտա-քննադատական տեքստերը։ Նպաստել է հայ և վրաց գրական կապերի ամրապնդմանը։ Մի շարք ուսումնասիրություններում անդրադարձել է Վարդան Այգեկցու, Սայաթ–Նովայի ստեղծագործություններին։ Արժեքավոր են Բարամիձեի «Շոթա Ռուսթավելին և նրա պոեմը» (1958 թվական), «Սուլխան-Սաբա Օրբելիանի|Սուլխան–Սաբա Օրբելիանի» (1959 թվական) մենագրությունները և «Ակնարկներ վրաց գրականության պատմության» (հ․ 1-4, 1945-64 թվականներ) աշխատությունը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն խմբագրել

  • «Жизнь, посвящённая науке»: (К 80-летию со дня рождения доктора филологических наук Александра Барамидзе. Научная деятельность) / А. Гвахария, С. Серебряков // Литературная Грузия. -, 1982. -N5. -стр.193-198 [MFN: 264250]; UDC: 821.353.1 (092)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 308