Ալեխանդրո Գոմես

արգենտինացի ֆուտբոլիստ

Ալեխանդրո Գոմես (իսպ.՝ Alejandro Gómez, փետրվարի 15, 1988(1988-02-15)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), հայտնի է նաև որպես Պապու Գոմես, արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։ Գոմեսը Ատալանտայի ավագն է։

Ալեխանդրո Գոմես
Alejandro Gómez
Գոմեսը Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alejandro Darío Gómez
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1988(1988-02-15)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 167 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2006 Արգենտինա Արսենալ Սարանդի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2009 Արգենտինա Արսենալ Սարանդի 77 (16)
2009-2010 Արգենտինա Սան Լորենսո 48 (8)
2010-2013 Իտալիա Կատանիա 106 (16)
2013-2014 Ուկրաինա Մետալիստ Խարկով 23 (3)
2014-ներկա Իտալիա Ատալանտա 181 (45)
Ազգային հավաքական
2007 Արգենտինա Արգենտինա Մ20 11 (2)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա

խմբագրել

Արսենալ Սարանդի

խմբագրել

Գոմեսը Արսենալ Սարանդիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2005 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Խիմնասիա ի Էսգրիմայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2006 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Կիլմեսի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային մրցաշարերում անցկացրեց 2007 թվականի օգոստոսի 15-ին՝ Հարավամերիկյան գավաթի Սան Լորենսոյի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 25-ին Գոմեսը գոլ խփեց Բոկա Խունիորսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[8]։ Դեկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Հարավամերիկյան գավաթի եզրափակչի Կլուբ Ամերիկայի դեմ խաղում[9][10], ինչի շնորհիվ Արսենալը 2 խաղերի արդյունքում հաղթեց գավաթը[11][12]։ Ակումբի կազմում Գոմեսը անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սան Լորենսո

խմբագրել

2009 թվականի ձմռանը Գոմեսը 2 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվեց Սան Լորենսո[13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 5-ին՝ Տիգրեի դեմ խաղում[14]։ Մարտի 1-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Ռիվեր Փլեյթի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 80-րդ րոպեին[15]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 15-ին՝ Բանֆիլդի դեմ խաղում[16]։ 2010 թվականի մարտի 20-ին՝ Կոլոնի դեմ խաղում արգենտինացին գոլ խփեց Կոլոնի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[17]։ Մայիսի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լանուսի դեմ խաղում[18]։ Սան Լորենսոյի կազմում Գոմեսը անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կատանիա

խմբագրել

2010 թվականի հուլիսի 21-ին Գոմեսը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Կատանիա[19][20][21]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Պարմայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 17-ին՝ Նապոլիի դեմ խաղում[23]։ 2011 թվականի մայիսի 8-ին Գոմեսը 2 գոլային փոխանցում տվեց Բրեշիայի դեմ խաղում՝ օգնելով Կատանիային հաղթել 2-1 հաշվով[24]։ Հոկտեմբերի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նովարայի դեմ խաղում[25]։ 2012 թվականի նոյեմբերի 4-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[26]։ 2013 թվականի հունվարի 13-ին Գոմեսը խփեց Ռոմայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Մարտի 16-ին նա 2 գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում[28]։ Կատանիայի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Գոմեսը մասնակցեց 111 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

 
Գոմեսը Մետալիստի կազմում 2013 թվականին

Մետալիստ Խարկով

խմբագրել

Թեև Ատլետիկո Մադրիդի[29], Ֆիորենտինայի[30] և Ինտեր Միլանի[31] կողմից հետաքրքրությանը[32][33], 2013 թվականի օգոստոսի 2-ին Գոմեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Խարկովի Մետալիստի հետ[34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ Վոլին Լուցկի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Կարպատի Լվովի դեմ խաղում[38]։ 2014 թվականի ապրիլի 20-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[39]։ Ապրիլի 27-ին նա գոլ խփեց Դնեպրի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[40]։ Մետալիստի կազմում Գոմեսը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Գոմեսը 3 տարվա պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[41][42]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Մարկո Դ'Ալեսանդրոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[43]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[44]։ 2015 թվականի մարտի 22-ին Գոմեսը հեռացվեց խաղադաշտից Նապոլիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 55-րդ րոպեին[45]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց ապրիլի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[46]։ Մայիսի 10-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում[47]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[48]։

2015 թվականի նոյեմբերի 29-ին Գոմեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[49]։ 2016 թվականի փետրվարի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[50][51]։ 2016 թվականի ապրիլի 3-ին արգենտինացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[52]։ Ապրիլի 17-ին Գոմեսը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում[53]։ Ապրիլի 24-ին նա հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[54]։ Մայիսի 15-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Ջենոայի դեմ խաղում[55]։ 2015-16 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[56]։

 
Գոմեսը Ատալանտայի կազմում 2015 թվականին

Առաջին հանդիպումը Ատալանտայի ավագի թևկապով Գոմեսը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[57]։ Նոյեմբերի 27-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Բոլոնյայի դեմ խաղում[58]։ 2017 թվականի հունվարի 8-ին Գոմեսը դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[59]։ Հունվարի 22-ին նա խփեց Սամպդորիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[60]։ Փետրվարի 5-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում[61]։ Մարտի 19-ին արգենտինացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 3-0 հաշվով[62]։ Ապրիլի 2-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Ջենոայի դեմ խաղում[63]։ 2016-17 մրցաշրջանում Գոմեսը անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[64], իսկ Ատալանտան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Սերիա A-ում[65][66]։

2017 թվականի հուլիսի 12-ին Գոմեսը երկարաձգեց իր պայմանագիրը Ատալանտայի հետ մինչև 2022 թվականը[67][68][69]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[70]։ Սեպտեմբերի 17-ին Գոմեսը գոլ խփեց Կիևոյի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[71]։ Սեպտեմբերի 20-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում[72]։ Հոկտեմբերի 1-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Նոյեմբերի 23-ին Գոմեսը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ պատասխան խաղում[74]։ 2018 թվականի մարտի 18-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[75]։ 2017-18 մրցաշրջանում Գոմեսը մասնակցեց 44 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[76]։

 
Գոմեսը Արգենտինայի հավաքականի կազմում 2017 թվականին

2018 թվականի օգոստոսի 2-ին Գոմեսը դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սարաևոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ատալանտային հաղթել 8-0 հաշվով[77][78]։ Օգոստոսի 20-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում արգենտինացին դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ 4-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[79][80]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[81]։ 2019 թվականի հունվարի 27-ին Գոմեսը 2 գոլային փոխանցում տվեց Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[82]։ Ապրիլի 25-ին նա գոլ խփեց և 11-մետրանոց վաստակեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ֆիորենտինայի դեմ խաղում[83][84]։ Մայիսի 15-ին Գոմեսը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[85], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[86][87]։ 2018-19 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ[88], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[89][90]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոմեսը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[91]։ Սեպտեմբերի 28-ին նա դուբլ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում[92]։ Հոկտեմբերի 27-ին արգենտինացին 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-1 հաշվով[93][94]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 26-ին՝ խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ երկրորդ խաղում[95]։ Դեկտեմբերի 22-ին Գոմեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 5-0 հաշվով[96][97]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Գոմեսը ունի արգենտինական և իտալական անձնագիր[98]։ Նրա կինը իտալացի է, սակայն նա իրավասու չէր ներկայացնել Իտալիան միջազգային ասպարեզում, որովհետև չուներ արմատներ այդ երկրից[99]։ 2007 թվականին Գոմեսը Արգենտինայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[100]՝ օգնելով Արգենտինային հաղթել աշխարհի առաջնությունը[101]։

Արգենտինայի ազգային հավաքական Գոմեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 19-ին Խորխե Սամպաոլիի կողմից՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար[102][103][104]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 13-ին՝ Սինգապուրի դեմ խաղում[105]։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Արգենտինային հաղթել 6-0 հաշվով[106][107]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[108]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ Սարանդի 2005–06 Պրիմերա Դիվիզիոն 19 2 0 0 19 2
2006–07 22 1 0 0 22 1
2007–08 34 2 0 0 34 2
2008–09 18 8 0 0 4 1 22 9
Ընդհանուր 93 13 0 0 4 1 0 0 97 14
Սան Լորենսո 2008–09 Պրիմերա Դիվիզիոն 16 1 0 0 0 0 16 1
2009–10 32 7 0 0 10 1 42 8
Ընդհանուր 48 8 0 0 10 1 0 0 58 9
Կատանիա 2010–11 Սերիա A 36 4 1 0 37 4
2011–12 34 4 1 1 35 5
2012–13 36 8 3 1 39 9
Ընդհանուր 106 16 5 2 0 0 0 0 111 18
Մետալիստ Խարկով 2013–14 Պրեմիեր Լիգա 23 3 1 1 0 0 24 4
Ատալանտա 2014–15 Սերիա A 24 3 1 0 25 3
2015–16 34 7 2 0 36 7
2016–17 37 16 2 0 39 16
2017–18 33 6 4 1 7 2 44 9
2018–19 35 7 5 2 6 2 46 11
2019–20 18 6 0 0 6 1 24 7
Ընդհանուր 181 45 14 3 19 5 0 0 214 53
Կարիերայի ընդհանուր 451 85 20 6 33 7 0 0 504 98

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[108]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր   Սինգապուր 3–0 6–0 Ընկերական խաղ

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Արսենալ Սարանդի

Ատալանտա

Միջազգային

խմբագրել

Արգենտինա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2007[101]

Արգենտինա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Argentina - A. Gómez - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Arsenal de Sarandí FC - Club de Gimnasia y Esgrima La Plata, Aug 13, 2005 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «Arsenal de Sarandí FC - Quilmes Atlético Club, Oct 7, 2006 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Arsenal de Sarandí FC - Club Atlético San Lorenzo de Almagro, Aug 15, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Arsenal de Sarandí FC - Club Atlético Boca Juniors, Nov 25, 2007 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «CF América - Arsenal de Sarandí FC, Dec 1, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Editorial, Reuters. «Arsenal stun America in Sudamericana». IN (Indian English). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  11. «Arsenal de Sarandí FC - CF América, Dec 6, 2007 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. 12,0 12,1 Editorial, Reuters. «Soccer-Argentina's Arsenal win Sudamericana to claim first title». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  13. 26, Diario. «"Papu" Gómez, el nuevo refuerzo de San Lorenzo». Diario26 (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite news}}: |last= has numeric name (օգնություն)
  14. «Club Atlético Tigre - Club Atlético San Lorenzo de Almagro, Feb 5, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  15. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético River Plate, Mar 1, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  16. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Banfield, Mar 15, 2009 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Colón, Mar 20, 2010 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. «Club Atlético Lanús - Club Atlético San Lorenzo de Almagro, May 10, 2010 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  19. «FINISHED: Official: Catania Sign San Lorenzo Midfielder Alejandro Gomez | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. «Catania snap up San Lorenzo midfielder Alejandro Gomez - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  21. Ltd, Allied Newspapers. «Catania sign Argentine Gomez». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. «Calcio Catania - Parma Calcio 1913, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. «Calcio Catania - SSC Napoli, Oct 17, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  24. «Brescia Calcio - Calcio Catania, May 8, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  25. «Novara Calcio 1908 - Calcio Catania, Oct 2, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  26. «Calcio Catania - SS Lazio, Nov 4, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  27. «Calcio Catania - AS Roma, Jan 13, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «Calcio Catania - Udinese Calcio, Mar 16, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. «Alejandro Gomez heading to Atletico Madrid?». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. «Catania winger Alejandro Gomez turns down Inter Milan and Fiorentina to sign for Metalist». New Europe (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
  31. «Winger Alejandro Gomez turns down Inter to sign for Metalist». News18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  32. «I snubbed Inter for Metalist, says Alejandro Gomez | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  33. «Metalist Kharkiv signing Alejandro Gomez: I turned down Inter Milan, Fiorentina - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  34. uefa.com (2013 թ․ օգոստոսի 2). «Gómez swells Metalist's Argentinian contingent». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  35. «Football: Argentine Alejandro Gomez moves to Metalist | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  36. Editorial, Reuters. «Argentine Alejandro Gomez moves to Metalist». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  37. «Metalist Kharkiv - Volyn Lutsk, Aug 10, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  38. «Metalist Kharkiv - Karpaty Lviv, Oct 26, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  39. «Metalurh Zaporizhya - Metalist Kharkiv, Apr 20, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  40. «Metalist Kharkiv - Dnipro Dnipropetrovsk, Apr 27, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  41. «Official: Papu Gomez to Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  42. «The Papu Gomez Has Returned To Italy To Sign For Atalanta! | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  43. «Atalanta BC - ACF Fiorentina, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  44. «Atalanta BC - Juventus FC, Sep 27, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  45. «SSC Napoli - Atalanta BC, Mar 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  46. «Atalanta BC - FC Empoli, Apr 26, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  47. «US Palermo - Atalanta BC, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  48. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  49. «AS Roma - Atalanta BC, Nov 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  50. «Alejandro "Papu" Gomez fino a giugno 2020». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  51. «UFFICIALE: Alejandro Gomez rinnova fino al 2020». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  52. «Atalanta BC - AC Milan, Apr 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  53. «Atalanta BC - AS Roma, Apr 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  54. «Atalanta BC - Chievo Verona, Apr 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  55. «Genoa CFC - Atalanta BC, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  56. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  57. «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  58. «Bologna FC 1909 - Atalanta BC, Nov 27, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  59. «Chievo Verona - Atalanta BC, Jan 8, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  60. «Atalanta BC - UC Sampdoria, Jan 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  61. «Atalanta BC - Cagliari Calcio, Feb 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  62. «Atalanta BC - Delfino Pescara 1936, Mar 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  63. «Genoa CFC - Atalanta BC, Apr 2, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  64. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  65. «2016-17 Serie A Review – Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  66. «Serie A 2016/17». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  67. «Papu signs new Atalanta deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  68. «Atalanta star signs new deal» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  69. «Official: Papu Gomez signs contract extension with Atalanta». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  70. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  71. «Chievo Verona - Atalanta BC, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  72. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  73. «Atalanta BC - Juventus FC, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  74. «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  75. «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  76. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  77. «FK Sarajevo - Atalanta BC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  78. UEFA.com. «UEFA Europa League - Sarajevo-Atalanta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  79. «Atalanta BC - Frosinone Calcio, Aug 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  80. «Two goals, two assists - Gomez stars for Atalanta». www.msn.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  81. «US Sassuolo - Atalanta BC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  82. «Atalanta BC - AS Roma, Jan 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  83. «Atalanta BC - ACF Fiorentina, Apr 25, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  84. AFP (2019 թ․ ապրիլի 26). «Ilicic, Gomez guide Atalanta to first Coppa final since 1996». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  85. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  86. 86,0 86,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  87. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  88. «Alejandro Gomez | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  89. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  90. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  91. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  92. «US Sassuolo - Atalanta BC, Sep 28, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  93. «Atalanta BC - Udinese Calcio, Oct 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  94. «Atalanta hit seven against Udinese». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  95. «Atalanta BC - GNK Dinamo Zagreb, Nov 26, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  96. «Atalanta BC - AC Milan, Dec 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  97. «Serie A: Josip Ilicic scores brace as Atalanta resign AC Milan to worst league defeat in 21 years with 5-0 thrashing». Firstpost. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  98. «Papu Gomez available for Italy | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  99. «Papu Gomez cannot play for Italy | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  100. FIFA.com. «FIFA U-20 World Cup Canada 2007 - Teams - Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  101. 101,0 101,1 FIFA.com. «A sixth star for Argentina». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  102. «Mauro Icardi: Inter striker earns Argentina recall for Brazil friendly | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  103. hermesauto (2017 թ․ մայիսի 20). «Football: Messi in Argentina squad to play Singapore, Aguero and Zabaleta dropped». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  104. Rachit.Kanaujia (2017 թ․ մայիսի 20). «Argentina's squad to face Brazil and Singapore announced». India.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  105. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  106. «Singapore 0 Argentina 6: Dream debut for Gomez in Sampaoli's bold experiment». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  107. «Singapore 0-6 Argentina: Jorge Sampaoli continues winning start». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  108. 108,0 108,1 «Papu Gómez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  109. «Gamba Osaka 0-1 Arsenal de Sarandí :: Copa Suruga Bank 2008 :: Détails du jeu :: leballonrond.fr». www.leballonrond.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  110. Jackson, Russell (2017 թ․ հունիսի 9). «Argentina beat Brazil as Superclásico takes underwhelming detour to MCG». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Գոմես» հոդվածին։