Լեն Դեյթոն

անգլիացի գրող

Լեոնարդ Սիրիլ Դեյթոն (անգլ.՝ Leonard Cyril Deighton,փետրվարի 18, 1929(1929-02-18)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի՝ որպես Լեն Դեյթոն, անգլիացի գրող, լրտեսական վեպերի և դետեկտիվների, ռազմական պատմության և խոհարարության գրքերի հեղինակ։ Դեյթոնը համարվում է 20-րդ դարի լրտեսական վեպերի լավագույն երեք հեղինակներից մեկը (Յան Ֆլեմինգի և Ջոն Լե Կարեի հետ միասին[5][6]): Նրա դեբյուտային վեպը՝ «Իփքրեսի դոսյեն» (1962), արագ դարձել է բեսթսելլեր։ «The Sunday Times»-ը Դեյթոնին անվանել է «լրտեսական պատմության բանաստեղծ»[7]։

Լեն Դեյթոն
անգլ.՝ Len Deighton
Ծննդյան անունանգլ.՝ Leonard Cyril Deighton
Ծնվել էփետրվարի 18, 1929(1929-02-18)[1][2][3][…] (95 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, լրագրող, պատմաբան, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր և նկարազարդող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի դպրոց, Արվեստի արքայական քոլեջ, William Ellis School? և St Marylebone Grammar School?
Ժանրերդետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներThe IPCRESS File?
Պարգևներ
ԱմուսինYsabele Deighton?

Կենսագրություն խմբագրել

Դեյթոնը ծնվել է 1929 թվականի փետրվարի 18-ին Մարիլեբոնում։ Նրա հայրը Քեմբել Դոջսոնի վարորդն ու մեխանիկն էր, իսկ մայրը խոհարար էր։ Այդ ժամանակ նրանք ապրել են Գլոսթեր Փլեյս Մյուզում[8]՝ Բեյքեր սթրիթից ոչ հեռու[9][10]։

Դեյթոնի հետաքրքրությունը լրտեսական պատմությունների հանդեպ, հնարավոր է, մասամբ ոգեշնչված է Աննա Վոլկովայի ձերբակալությամբ, որին ականատես է եղել 11 տարեկան հասակում։ Վոլկովան, որը ռուսական ծագում ունեցող բրիտանացի հպատակ էր, եղել է գերմանական լրտես և բանկվել է Դեյթոնի ընտանիքի հարևանությամբ։ Նա ձերբակալվել է 1940 թվականի մայիսի 20-ին և հետագայում դատապարտվել «Պետական գաղտնիքի մասին օրենքը» խախտելու համար, քանի որ փորձել է գերմանացիներին գաղտնի փաստաթղթեր փոխանցել[11]։

Սուրբ Մերիլեբոնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դեյթոնն աշխատել է երկաթուղում։ Ավելի ուշ թագավորական ВВС-ում պետական ծառայության է անցել լուսանկարչի պաշտոնում։ Նա թռել է Մոսկիտո ռմբակոծիչ-կործանիչներով և Լանկաստեր ռմբակոծիչով (ավելի ուշ այդ փորձն օգտագործել է իր «Ռմբակոծիչ» վեպը գրելիս)։ Նա նաև կատարել է լաբորատոր աշխատանքներ հատուկ հետազոտությունների բաժնի համար։

ВВС-ից հեռանալուց հետո՝ 1949 թվականին, սովորել է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում, իսկ 1952 թվականին ստացել է կրթաթոշակ արվեստի թագավորական քոլեջում, որն ավարտել է 1955 թվականին[12]։ Այդ ժամանակ դարձել է Ռեյմոնդ Հոքի (1930-010) «ցմահ ընկերը»[13], որը հետագայում Լեոնարդի մի քանի վաղ գրքերի համար շապիկներ է մշակել։ Այնուհետև Դեյթոնն աշխատել է որպես բորտուղեկցորդ BOAC ավիաընկերությունում։ Մինչ գրական կարիերան սկսելը Նյու Յորքում աշխատել է որպես նկարազարդող, իսկ 1960 թվականին՝ որպես գեղարվեստական տնօրեն ներկայումս գոյություն չունեցող լոնդոնյան Robert Sharp & Partners գովազդային գործակալությունում։ Նա նկարազարդել է Ջեք Քերուակի «Ճանապարհին» վեպի բրիտանական առաջին հրատարակության շապիկը։ Այդ ժամանակից ի վեր, նա օգտագործել է իր նկարչական հմտությունները, որպեսզի ցուցադրի իր ռազմական պատմության մի շարք գրքեր։

Իր առաջին վեպերի հաջողությունից հետո Դեյթոնն սկսել է աշխատել «The Observer» խմբագրությունում և այդ ընթացքում թողարկել է մի քանի պատկերազարդ խոհարարական գրքեր։ 1967 թվականի սեպտեմբերին «The Sunday Times» ամսագրում հոդված է գրել «Ձնծաղիկ» ռազմական գործողության մասին (Operation Bigamy, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենգազիի վրա SAS-ի հարձակումը)։ Հաջորդ տարի Դևիդ Սթիրլինգին զգալի վնաս է հասցվել հոդվածը զրպարտելու համար[14]։

Լեն Դեյթոնը Playboy ամսագրում եղել է ճանապարհորդությունների սյունակի խմբագիրը, մինչև 1968 թվականի «Միայն այն ժամանակ, երբ ես ծիծաղում եմ» վեպի էկրանիզացիայի պրոդյուսեր դառնալը։ Դեյթոնը գնել է Ջոան Լիթլվուդի «Օ, ինչ հրաշալի պատերազմ է» մյուզիքլի իրավունքները։ Նա (որի հայրը ծառայել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) վերաշարադրել է սցենարը՝ գործողությունները նկարագրելով Բրայթոն պիրնում, ավելացնելով աստղային նախաբան և ստեղծելով հիշարժան վերջնական հաջորդականություն[15]։ Դեյթոնը դարձել է նաև մյուզիքլի պրոդյուսերը, սակայն նրա անունը ջնջվել է, քանի որ նա «զայրացած և ցնցված է եղել, որ մարդիկ պետք է խնդրեն հիշատակել իրենց անունն այն բանի համար, ինչն իրենք չեն արել»[16]։ Դա մի քայլ էր, որը նա հետագայում նկարագրել է՝ որպես «հիմար և մանկամիտ»։ Դա նրա վերջին մասնակցությունն է եղել կինոարդյունաբերության մեջ[10]։

1969 թվականին, լքելով Անգլիան, նա որոշ ժամանակ ապրել է իռլանդական Բլեքռոքում՝ երբեմն հայտնվելով հայրենիքում։ Այժմ նա ապրում է կնոջ՝ Իզաբելի հետ Պորտուգալիայի Գերնսի կղզում գտնվող իր տներից մեկում[17]։ Նրա վերջին հարցազրույցը թվագրված է 2006 թվականին BBC Four ալիքին։

Ստեղծագործություններ խմբագրել

Ամենամեծ հաջողությունը Դեյթոնին բերել են նրա լրտեսական վեպերը։ Նրա առաջին «Իփքրեսի գործը» վեպի հրապարակումը համընկել է Յան Ֆլեմինգի «Բժիշկ Նոու» վեպի հիման վրա Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմի էկրան բարձրանալու հետ։ Աչքի է ընկել Դեյթոնի հերոսի՝ շարքային գաղտնի գործակալի, որը ծանր ծառայություն է իրականացնում սառը պատերազմի դաշտերում, կոնտրաստը Ֆլեմինգի վեպերից սուպերմենի համեմատությամբ։ Դեյթոնի վեպերում գործում են կրկնակի և նույնիսկ եռակի գործակալներ, որոնց մասին ոչ ոք, հաճախ և իրենք, չեն կարող վստահաբար ասել, թե ում կողմից են իրականում։ Դեյթոնի մեկ այլ հայտնի «Բեռլինյան հուղարկավորություն» վեպում սյուժեն աբսուրդի սահմանագծին է հասնում. սյուժեի անհեթեթությունը երանգավորվում է շախմատային խաղի կանոններից կազմված էպիգրաֆներով։

Դեյթոնի մի քանի վեպեր էկրանավորվել են, այդ թվում՝ «Իփքրեսի գործը» (1965), «Բեռլինյան հուղարկավորությունը» և «Կեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղը» (Billion Dollar Brain, 1967): Նրա առաջին 5 վեպերը նկարագրել են Հարրի Փալմեր անունով անանուն և ցինիկ հակահերոսի արկածները։ Վեպերը հագեցած են ծանոթագրություններով, որոնք բացատրում են տարբեր ժարգոնային տերմինները և կրճատումները երկխոսության մեջ։ Դեյթոնի ամենահայտնի վեպերից են նաև «Goodbye, Mickey Mouse» (1982) և «Ձմեռ» (1987) վեպերը։

Խոհարարություն խմբագրել

Դեյթոնը գրել է խոհարարական գրքերի շարք, ինչպես նաև «The Observer» թերթում գրել և մուլտիպլիկացիոն ոճով նկարազարդել է ամենշաբաթյա պատկերազարդ խոհարարական ուղեցույցը՝ Len Deighton’s Action Cook Book[18]։ Դեյթոնի «Իպկրեսի դոսյեն» վեպի էկրանավորման մեջ գլխավոր հերոսի խոհանոցում կախված է Լեոնարդ Դեյթոնի խոհարարական սյունակի բացվածքը[19]։

2014 թվականին «Օբսերվերը» հայտարարել է, որ Դեյթոնը ստեղծելու է 12 նոր խոհարարական հոդված, որոնք սկսած 2015 թվականից «Observer Food» ամսագրում տպագրվելու են ամեն ամիս։

Օգտագործելով իր առաջին չորս վեպերի հաջողությունը՝ Դեյթոնը գրել է «Len Deighton’s London Dossier» (1967) գիրքը՝ 60-ական թվականների «Swinging London»-ի ուղեցույց «գաղտնի գործակալներ» թեմայով․ այլ հեղինակների ներդրումները բնութագրվում են որպես «լրտեսության զեկուցում»։

Պատմական ստեղծագործություններ խմբագրել

Ալբերտ Շպեերը (նախկին հիտլերյան սպառազինության նախարար) «Fighter: The True Story of the Battle of Britain» վեպի մասին ասել է, որ Բրիտանիայի համար պատերազմի իրական պատմությունը «հիասքանչ, ամենամանրամասն հետազոտությունը։ Ես հիացմունքով կարդում էի էջը էջի հետևից»։ Ստեղծագործությունը համալրվել է Ալան Ջոան Պերսիվալ Թեյլորի նախաբանով, որը բնութագրում է աշխատանքը՝ որպես «փայլուն վերլուծություն»։

Գեներալ Վալտեր Ներինգը գրել է Դեյթոնի վերջին պատմական վեպի՝ «Blood, Tears and Folly: An Objective Look at World War II»-ի նախաբանը։ Այդ գրքում Դեյթոնը ոչնչացրել է բազմաթիվ միֆեր և գիրքը ջերմորեն ընդունվել է՝ Ջեք Հիգինսի կողմից նկարագրվելով որպես «բացարձակ ուղենիշ»։

Ժառանգություն և ազդեցություն խմբագրել

«Letters from Burma»-ում Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին նշել է Լեն Դեյթոնի գրքերի ընթերցանության մասին՝ գտնվելով տնային կալանքի տակ։ Սու Չժին գրել է, որ ինքը տարված է եղել Արթուր Կոնան Դոյլի՝ Շերլոկ Հոլմսի մասին պատմություններով և Ջոն Լե Կարրի ու Լեն Դեյթոնի լրտեսական վեպերով[20]։

Christie-ի հրատարակության հարցին, թե ինչպես է նա սկսել իր հավաքածուն, Նոբելյան մրցանակակիր Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլն ասել է․

  «Ես տարիներ առաջ ընթրիքի ժամանակ ծանոթացել եմ թրիլլերների հեղինակ Լեն Դեյթոնի հետ։ Նա ցույց է տվել ինձ, որ հնդկական արվեստը, իրոք, կարող է լինել մատչելի»։  

Մատենագիտություն խմբագրել

  • «Իփկրեսի դոսյեն» («The IPCRESS File», 1962 թվական)
  • «Ձին ջրի տակ» / «Արյունոտ շրջան» («Horse Under Water», 1963 թվական)
  • «Հուղարկավորություն Բեռլինում» («Funeral in Berlin», 1964 թվական)
  • (Où Est le Garlic, 1965 թվական)
  • («Len Deighton’s Action Cookbook», 1965 թվական)
  • «Մեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղ» («Billion-Dollar Brain», 1966 թվական)
  • «Մահը թանկ հաճույք է» («An Expensive Place to Die», 1967 թվական)
  • («Len Deighton’s London Dossier», 1967 թվական)
  • «Միայն այն ժամանակ, երբ ես ծիծաղում եմ» («Only When I Larf», 1968 թվական)
  • «Ռմբակոծիչ» («Bomber», 1970 թվական)
  • («Declarations of War», 1971 թվական)
  • («Spy Story», 1972 թվական)
  • («Close-Up», 1972 թվական)
  • Spy Story», 1974 թվական)
  • («Yesterday’s Spy», 1975 թվական)
  • «Աչքով արա ինձ, փոքր լրտես» («Twinkle, Twinkle, Little Spy», 1976 թվական),
  • («Fighter: The True Story of the Battle of Britain», 1977 թվական)
  • («SS-GB», 1978 թվական)
  • («Airshipwreck», 1978 թվական) Arnold Schwartzman)
  • («Blitzkrieg: From the Rise of Hitler to the Fall of Dunkirk», 1979 թվական)
  • («Basic French Cooking», 1979 թվական)
  • «Ճակատամարտը Բրիտանիայի համար» («Battle of Britain», 1980 թվական)
  • («XPD», 1981 թվական)
  • («Goodbye, Mickey Mouse», 1982 թվական)
  • Եռերգություն «Խաղ Բեռլինում» («Berlin Game»)[21][22] («Berlin Game», 1983 թվական), «Հանդիպում Լոնդոնում» («London Match», 1985 թվական)
  • «Ձմեռ» («Winter», 1987 թվական)
  • «Խայծ լրտեսի համար » («Spy Hook», 1988 թվական)
  • («Spy Line», 1989 թվական)
  • («ABC of French Food», 1989 թվական)
  • «Օպերացիա Սինքեր» («Spy Sinker», 1990 թվական)
  • («Basic French Cookery Course», 199 թվական0)
  • ՄԱՄիստա(«MAMista», 1991 թվական)
  • («City of Gold», 1992 թվական)
  • («Violent Ward», 1993 թվական)
  • («Blood, Tears and Folly: An Objective Look at World War II», 1993 թվական)
  • «Հավատք» («Faith», 1994 թվական)
  • «Հույս» («Hope», 1995 թվական)
  • («Charity», 1996 թվական)
  • 2006 թվական՝ Sherlock Holmes and the Titanic Swindle (պատմված)

Էկրանավորում խմբագրել

  • 1965 թվական՝ «Դոսյե Իփկրես», Դեյտոնի գրքերի մոտիվներով
  • 1966 թվական՝ «Հուղարկավորություն Բեռլինում»
  • 1967 թվական՝ «Մեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղ» (Billion Dollar Brain)[23]
  • 2016 թվական՝ «Բրիտանական SS» (SS-GB) (սերիալ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. http://www.krimilexikon.de/dkp/86.html
  5. Morrell, David; Wagner, Hank Thrillers: 100 Must-Reads. — Oceanview Publishing, 2012. — ISBN 978-1608090402
  6. Burchby, Casey (2011 թ․ դեկտեմբերի 7). «Len Deighton's Spy Novels Still Outsmart Fleming and le Carre After 50 Years in Print». SF Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  7. Deighton, Len The Ipcress File. — HarperColins. — ISBN 9780007343027
  8. «The Deighton File, BBC Radio 4». The Author Archive Collection. մայիսի 26, 2009.
  9. Gloucester Place Mews, maps.google.
  10. 10,0 10,1 Scott, Robert Dawson (2006 թ․ հունվարի 4). «Len Deighton: The spy and I». The Independent. UK. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  11. Masters, Anthony (1987). Literary Agents: The Novelist as Spy.
  12. Scott, Robert Dawson (2006 թ․ հունվարի 7). «A class act, not a class warrior». The Times. UK. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  13. Dempsey, Mike (2001 թ․ դեկտեմբերի 14). «Immaculate conception». Design Week. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. «Libel Damages For 'Operation Snowdrop' Leader» / The Times, 24 May 1968
  15. «Oh! What a Lovely War (1969) – Full cast and crew». IMDB. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. Deighton, Len. «Producing Oh! What a Lovely War – how it happened». Deighton Dossier. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  17. Kerridge, Jake (2009 թ․ փետրվարի 18). «Interview with Len Deighton». The Daily Telegraph. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  18. Stummer, Robin (2014 թ․ դեկտեմբերի 14). «Len Deighton's Observer cookstrips, Michael Caine and the 1960s». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  19. «The Ipcress File trivia». IMDB.
  20. «Back to prayer for Suu Kyi». Capital News (անգլերեն). 2009 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. Квентин Тарантино: Интервью(չաշխատող հղում)
  22. Квентин Тарантино планирует экранизировать английские детективы
  23. «х/ф «МОЗГ, СТОИМОСТЬЮ В МИЛЛИАРД ДОЛЛАРОВ» (Billion Dollar Brain)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Sauerberg, Lars Ole «Secret Agents in Fiction: Ian Fleming, John le Carré, and Len Deighton
  • Снайдер, Роберт Лэнс. «An Unparalleled Plethora of Idiocy': Len Deighton’s Political Skepticism in The Ipcress File
  • Снайдер, Роберт Лэнс. «Arabesques of the Final Pattern': Len Deighton’s Hard-Boiled Espionage Fiction»

Արտաքին հղումներ խմբագրել