Ալբերտ Բասերման (գերմ.՝ Albert Bassermann, սեպտեմբերի 7, 1867(1867-09-07)[1][2][3][…], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն[4] - մայիսի 15, 1952(1952-05-15)[1][2][3][…], Ցյուրիխ[4]), թատրոնի և կինոյի գերմանացի դերասան։

Picto infobox masks.png
Ալբերտ Բասերման
Foreign Correspondent trailer 20 Basserman.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1867(1867-09-07)[1][2][3][…]
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն[4]
Մահացել էմայիսի 15, 1952(1952-05-15)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ[4]
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Պարգևներ
IMDbID 0060168
Commons-logo.svg Albert Bassermann Վիքիպահեստ

ԿենսագրությունԽմբագրել

Ալբերտ Բասերմանը ծնվել է Մանհայմում, որտեղ էլ 1887 թվականին սկսել է իր դերասանական կարիերան։ Այնուհետև չորս տարի աշխատել է Մայնինգենի թատրոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Բեռլին, որտեղ 1899 թվականից աշխատել է Օտտո Բրամի թատրոնում, 1904 թվականից՝ Գերմանական թատրոնում, իսկ 1909 թվականից՝ Լեսինգի թատրոնում։ 1909-1915 թվականներին Մաքս Ռայնհարդի հետ աշխատել է Բեռլինի Գերմանական թատրոնում։ Որպես դերասան՝ նա այնպիսի հեղինակություն ու ճանաչում է ունեցել, որ 1911 թվականին ստացել է Իֆլանդի մատանին։

Ալբերտ Բասերմանը եղել է գերմանական թատրոնի առաջին դերասաններից մեկն, որն սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1913 թվականին կատարել է լխավոր դեր «Ուրիշը» ֆիլմում, որից հետո աշխատել է համր կինոյի դարաշրջանի գերմանացի խոշորագույն ռեժիսորների հետ։ Նրա կինը՝ Էլզան, նույնպես դերասան էր, որի հետ նա հաճախ էր խաղում բեմում։ Էլզան եղել է հրեա, այդ պատճառով 1933 թվականին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ են անցել նացիստները, Ադոլֆ Հիտլերը, հարգելով Բասերմանի գործը, անձամբ նրան առաջարկել է ամուսնալուծվել իր կնոջից, որպեսզի կարողանա շարունակել աշխատել։ Բասերմանը հրաժարվել է, և 1933 թվականին կնոջ հետ Գերմանիայից գաղթել է Շվեյցարիա[5]։

1935 թվականին՝ ականավոր դերասան Ալեքսանդր Մոիսիի մահվանից հետո, Ալբերտ Բասերմանը, բողոքելով Գերմանիայի նացիստական ​​քաղաքականության դեմ, փորձել է որպես բողոքի նշան Իֆլանդի մատանին դնել Ալեքսանդր Մոիսիի գերեզմանի մեջ, բայց հետո այն հանձնել է պահպանության Ավստրիայի ազգային գրադարանում (Վիեննա), որտեղ այն մնացել է մինչև 1946 թվականը, երբ Ավստրիայի թատերական վարչակազմի տնօրեն Է․ Գիլբերտը Բասերմանին առաջարկել է հետ վերցնել մատանին, սակայն նա հրաժարվել է՝ մատանին համարելով անիծված։ Ավելի ուշ մատանու ճակատագիրը որոշել գերմանախոս դերասանների հանձնաժողովը։

1938 թվականին Ալբերտ Բասերմանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Նա անգլերեն այդքան էլ լավ չի խոսել, սակայն կնոջ օգնությամբ կատարելագործել է իր առոգանությունը ու սկսել է նկարահանվել ամերիկյան կինոյում՝ կատարելով երկրորդ պլանի դերեր։ 1940 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ 1946 թվականին նա վերադարձել է Եվրոպա, սակայն Նյու Յորքից Ցյուրիխ թռիչքի ժամանակ մահացել է[6] սրտի կաթվածից և թաղվել իր հայրենի քաղաքում։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

  • 1913 – Ուրիշը – Գալերս
  • 1940 – Արտասահմանյան թղթակից – Վան Մեյեր
  • 1941 – Դաժան Շանհայ - Վան Էլստ
  • 1943 – Մադամ Կյուրի
  • 1944 – Այն պահից, երբ դուք հեռացաք
  • 1948 – Կարմիր կոշիկներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118653407 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Annija Simsone, Atminas, Atminas, Gramatu Draugs, copyright 1961, page 109. Note: The book is in Latvian; an English translation exists but has not been published.
  6. «Albert Bassermann, German Actor, Dies»։ Rutland Daily Herald (Vermont, Rutland)։ Associated Press։ May 16, 1952։ էջ 3։ Վերցված է November 1, 2019 – via Newspapers.com 

ԳրականությունԽմբագրել

  • Julius Bab: Albert Bassermann Weg und Werk. Erich Weibezahl Verlag, Leipzig 1929
  • Thomas Blubacher: Albert Bassermann. In: Andreas Kotte (Hrsg.): Theaterlexikon der Schweiz. Band 1. Chronos, Zürich 2005, ISBN 3-0340-0715-9, S. 127.
  • Hans Knudsen: Bassermann, Albert. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 1, Duncker & Humblot, Berlin 1953, ISBN 3-428-00182-6, S. 622.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 303