Այն պահից, երբ դուք հեռացաք

«Այն պահից, երբ դուք հեռացաք» (անգլ.՝ Since You Went Away), ռեժիսոր Ջոն Քրոմվելի՝ 1940-ական թվականների առավել նշանակալից ռազմական կինոֆիլմերից մեկը: Գլխավոր դերում խաղացել է Կլոդետ Կոլբերը: «Այն պահից, երբ դու հեռացար. զինվորի նամակն իր կնոջը» վեպի էկրանավորումը` Մարգարետ Բիլլի Ուայլդերի:

Picto infobox cinema.png
Այն պահից, երբ դուք հեռացաք
անգլ.՝ Since You Went Away
274x400px
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], ռազմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1944
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Cromwell?[1][2], David O. Selznick?[3], Edward F. Cline?[3] և Tay Garnett?[3]
ՊրոդյուսերDavid O. Selznick?
Սցենարի հեղինակDavid O. Selznick?
ԴերակատարներԿլոդետ Կոլբեր[4][2], Ջենիֆեր Ջոնս[4], Շիռլի Թեմպլ[4], Ջոզեֆ Քոթեն[4], Monty Woolley?[4], Լայոնել Բերիմոր[4], Ռոբերտ Ուոքեր[4], Հեթի Մաքդենիել[4], Ագնես Մուրհեդ[4], Ալլա Նազիմովա[4], Adeline De Walt Reynolds?[4], Guy Madison?[4], Քինան Ուին[4], Craig Stevens?[4], Ալբերտ Բասերման[4], Էյլին Փրինգլ[4], Դորոթի Ադամս[4], Dorothy Dandridge?[4], Florence Bates?[4], Այրվինգ Բեքոն[4], Ջոն Դերեք[4], Lloyd Corrigan?[4], Rhonda Fleming?[4], Terry Moore?[4], Theodore von Eltz?[4], Andrew V. McLaglen?[3], Ռութ Ռոման[3], Jonathan Hale?[3], Warren Hymer?[3], Addison Richards?[3], Ուոլտեր Բոլդուին[3], Ուիլյամ Բ․ Դևիդսոն[3], James Westerfield?[3], Հարրի Հեյդեն[3], George Chandler?[3], Charles Williams?[3], Peggy Maley?[3], Barbara Pepper?[3] և Էն Գիլիս[3]
ՕպերատորStanley Cortez?, Լի Գարմս, Ջորջ Բառնս և Ռոբերտ I
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժHal C. Kern?
ԿինոընկերությունSelznick International Pictures?
Տևողություն120 րոպե

Գրեթե երեք ժամ ձգվող ֆիլմի սյուժեն պտտվում է ամերիկյան սովորական ընտանիքի և նրա տանտիրուհու՝ տիկին Հիլթոնի շուրջը: Վերջինիս ամուսինը՝ Թիմը, գնացել է պատերազմ[5]: Ինչպես նշել են կինոքննադատները, առավել անսպասելի և հետաքրքիր լուծումը ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկի՝ սիրեկանների դերասաններ Ջենիֆեր Ջոնսի և Ռոբերտ Ուոքերի ընտրությունն է եղել, ովքեր այդ ժամանակ օրինական ամուսիններ էին[5]:

Ֆիլմն «Օսկար» մրցանակաբաշխության է ներկայացվել ինը անվանակարգերում. «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Կլոդետ Կոլբեր), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մոնտի Վուլի), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ջենիֆեր Ջոնս), «Լավագույն երաժշտություն» (Մաքս Սթայներ),՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Ստենլի Կորտես, Լի Գարմս), «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն բեմադրող նկարիչ» (Մարկ-Լի Կիրկ, Վիկտոր Ա. Գանջելին) և «Լավագույն մոնտաժ», բայց շահել է միայն մեկ արձանիկ՝ Մաքս Սթայների լավագույն երաժշտության համար[6]:

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1940-ական թվականներին ամերիկյան փոքրիկ քաղաքում: Մինչ ամուսինը՝ Թիմը, իր երկրի խաղաղության համար կռվում էր ռազմաճակատում, տիկին Էնն Հիլթոնը (Կլոդետ Կոլբեր) զբաղված էր հանկարծակի իր գլխին թափված կենցաղային խնդիրներով: Որպեսզի տանը դատարկ մահճակալ չմնա, նա վերցնում է կենվոր գնդապետ Վիլյամ Սմոլեթին (Մոնտի Վուլի): Ընտանեկան բյուջեն խիստ սահմանափակ է, շատ մթերքներ չէին բավարարում: Տիկին Հիլթոնի համար այդ ամենը աննշան մանրուքներ են թվում, երբ նա տեղեկանում է, որ իր դուստեր Ջեյնի (Ջենիֆեր Ջոնս) և գնդապետի թոռան՝ Վիլյամի (Ռոբերտ Ուոքեր) միջև սիրավեպ է սկսվել:

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Կլոդետ Կոլբեր տիկին Էնն Հիլթոն տիկին Էնն Հիլթոն
Ջենիֆեր Ջոնս Ջեյն Դեբորա Հիլթոն Ջեյն Դեբորա Հիլթոն
Ջոզեֆ Քոթեն լեյտենանտ Թոնի Ուիլեթ լեյտենանտ Թոնի Ուիլեթ
Շիռլի Թեմպլ Բրիջեթ Հիլթոն Բրիջեթ Հիլթոն
Մոնթի Վուլի գնդապետ Վիլյամ Ջ. Սմոլեթ գնդապետ Վիլյամ Ջ. Սմոլեթ
Լայոնել Բերիմոր քահանա քահանա
Ռոբերտ Ուոքեր Վիլյամ Ջ. Սմոլեթի կապրալ Վիլյամ Ջ. Սմոլեթի կապրալ
Հեթի Մաքդենիել Ֆիդելիյա Ֆիդելիյա
Ագնես Մուրհեդ տիկին Էմիլի Հոուկինս տիկին Էմիլի Հոուկինս
Ալլա Նազիմովա Զոֆյա Կոսլովսկայա Զոֆյա Կոսլովսկայա

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը տարբեր արձագանքներ է ստացել համաշխարհային կինոքննադատների կողմից: Նրանց մեծամասնությունը նշել է չափազանց գերզգայությունն ու անիրական սյուժեն, որ հատուկ է ֆիլմին[5]:

  • «Երկրորդ համաշխարհային պատերազմի սենտիմենտալ քարոզչություն»՝ Բոբ Բլում, Journal and Courier[7]:
  • «Աստեղային դերասանական կազմով ստեղծված ռազմական հրաշալի դրամա»՝ Քեն Հանկե, Mountain Xpress[7]:
  • «Ես փայփայել եմ այդ երեք ժամերը, որ տևում էր ֆիլմը, քանի որ դրանք ինձ ժամանակ են տվել, որպեսզի հասկանամ բոլոր կերպարներին և, հնարավոր է, նույնիսկ սիրեմ նրանց»՝ Մայքլ Վ. Ֆիլիպս–կրտսեր, Goatdog Movies[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Դորիս Միլբերգ World War II on the Big Screen: 450+ Films, 1938-2008. — McFarland, 2010.