Ռոբերտ Նազարյան
հայ քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Նիկոլայի Նազարյան (հունիսի 26, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ։
Ռոբերտ Նիկոլայի Նազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1973 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը,
- 1978 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1978-1986 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։
- 1986-1987 թթ. - Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։
- 1987-1988 թթ. - Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։
- 1988-1990 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։
- 1990-1997 թթ. - Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։
- 1997-2000 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
- 2000 թ. փետրվարից մայիս - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
- 2000 թ. մայիսից 2001 թ. հունվար - ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
- 2001 թ. հունվարից 2003 թ. հունիս - Երևանի քաղաքապետ։
- 2003 թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
- 2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
- 2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[1]։
- 2013 թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[2]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[3]։
- Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
- Բնության և հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ։
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
- Մարշալ Բաղրամյան, Համագործակցության, Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ակտիվ մասնակցության, Անանիա Շիրակացու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երախտագիտության մեդալներ, Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Երվանդ Զախարյանը որպես ՀՀ Տրանսպորտի նախարար, Ռուբեն Տոնոյանը որպես ՀՀ Փոստի և հեռահաղորդակցության նախարար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Ռոբերտ Նազարյան փետրվարի 28 - մայիսի 20, 2000 |
Հաջորդող Էդուարդ Մադաթյան |
Նախորդող Ալբերտ Բազեյան |
Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյան հունվարի 11, 2001 - հուլիսի 2, 2003 |
Հաջորդող Երվանդ Զախարյան |
Նախորդող Վարդան Մովսիսյան |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան հուլիսի 2, 2003 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին
- ↑ Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին
- ↑ Ռ. Ն. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ