Ալբերտինա Սիսուլու (անգլ.՝ Nontsikelelo Albertina Sisulu, հոկտեմբերի 21, 1918(1918-10-21)[1][2], Tsomo, Intsika Yethu Local Municipality, Քրիս Հանի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ[3] - հունիսի 2, 2011(2011-06-02)[4], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1])[6], հարավաֆրիկացի հակա-ապարտհեյդ ակտիվիստ, ակտիվիստ Ուոլթեր Սիսուլուի (1912-2003) կինը։ Հարավաֆրիկյան հասարակությունը նրան ճանաչում են որպես Մա Սիսուլու։ 2004 թվականին SABC 3 հեռարձակած 100 մեծն հարավաֆրիկացիների մեջ դասվել է 57-րդ։

Ալբերտինա Սիսուլու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1918(1918-10-21)[1][2]
ԾննդավայրTsomo, Intsika Yethu Local Municipality, Քրիս Հանի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ[3]
Մահացել էհունիսի 2, 2011(2011-06-02)[4] (92 տարեկան)
Մահվան վայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունմանկաբարձ և քաղաքական գործիչ
ԱմուսինՈւոլթեր Սիսուլու[5]
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
Order for Meritorious Service
ԵրեխաներMax Sisulu?, Lindiwe Sisulu? և Zwelakhe Sisulu?
 Albertina Sisulu Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նոնցիկելելո Թեթիվեն (ծննդյան անունը) ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 21-ին Տրանսկեյ շրջանի Ցոմո բնակավայրում, Բոնիլիզվե և Մոնիկազի Թեթիվեների ընտանիքում։ Ընտանիքի հինգ երեխաներից երկրորդն է եղել։ Սիսուլուի մայրը փրկվել է իսպանական գրիպից, սակայն դրա պատճառով շարունակ հիվանդ և թույլ է եղել։ Քույր-եղբայրների համար հոգ է տարել Սիսուլուն։ Նա ստիպված էր դպրոցից դուրս մնալ երկար ժամանակ, որի արդյունքում իր դասընկերներից երկու տարով մեծ էր։ Երբ սկսեց սովորել Քսոլոբի Պրեսբիտերյան դպրոցում, իր համար ընտրեց Ալբերտիա անունը[7]։

Նրա առաջնորդության հատկանիշները և մայրական բնազդները ցույց էին տալիս հարգանքը, որ նա վաստակել էր պայքարի ընթացքում, երբ նրան անվանում էին «ազգի մայր»։ Սիսուլուն դպրոցում մշակութային և սպորտային գործունեություն էր իրականացնում, դեռևս դեռահաս տարիքից նկատելի էին նրա առաջնորդության հմտությունները։ 1939 թվականին ավարտել է ավագ դպրոցը և որոշել մասնագիտանալ որևէ աշխատանքում և օգնել ընտանիքին։ Մեծ ցանկություն ուներ դառնալու ուսուցիչ, սակայն 1940 թվականին Յոհանեսբուրգի ոչ եվրոպական հիվանդանոցում վերապատրաստվում է որպես քույր, քանի որ քույրերին վերապատրաստման ընթացքում վճարում էին։ 1939 թվականին ավարտելով Մարիազել քոլեջը՝ ընտրում է բուժքրոջ մասնագիտություն։ 1946 թվականին Յոհանեսբուրգում աշխատել է որպես մանկաբարձ, հաճախ շրջում էր հիվանդանոցներով, այցելում հիվանդներին։

Անձնական կյանք

խմբագրել
 
Ուոլթեր և Ալբերտինա Սիսուլուների հարսանիքը: Ներկա են Նելսոն Մանդելան, Անտոն Լեմբեդեն, Էվելին Մանդելան (հարսի ձախ կողմում)[8]:

Սիսուլուն Ուոլթեր Սիսուլուին առաջին անգամ հանդիպել է 1941 թվականին Յոհանեսբուրգի ընդհանուր հիվանդանոցում, երբ վերջինս երիտասարդ ակտիվիստ էր։ Իրավաբանն ու բուժքույրն ամուսնացան 1944 թվականին։ Նրանց հարսանիքի խաչեղբայրը Նելսոն Մանդելան էր։ Հարսանիքին ներկա էին նաև Անտոն Լեմբեդեն և Էվելին Մանդելան[8]։ Զույգն ունեցել է 5 երեխա և որդեգրել է ևս չորսին։ Որդեգիր դուստրը՝ Բերիլ Ռոզ Սիսուլուն եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը Նորվեգիայում։

Նրանք ամուսնացած են եղել 59 տարի, մինչև Ուոլթերի մահը (2003 թվական, մայիս, 90 տարեկան հասակում)։ Ուոլթեր Սիսուլուն մեղավոր է ճանաչվել դավաճանության և սաբոտաժի մեջ, սակայն մահապատժի փոխարեն 25 տարի անց է կացրել Ռոբբենայլենդում կալանքի տակ Նելսոն Մանդելայի կողքին։ Մինչ ամուսինը գտնվում էր Ռոբբենայլենդում, Սիսուլուն երեխաներին միայնակ է մեծացրել։ Նա խնայելով կարողացել է երեխաներին Սվազիլենդի լավագույն դպրոցներում կրթության տալ Բանտու կրթական համակարգից դուրս։ Նրա երեխաներից շատերը դեմոկրատական Հարավային Աֆրիկայում դարձել են առաջնորդներ, Մաքս Սիսուլուն՝ խորհրդարանի խոսնակ, Մլունգիսի Սիսուլուն՝ Ուոլթեր Սիսուլուի անվան Մանկական սրտային հիվանդության հիմնադրամի և Arup Africa-ի նախագահ, որդեգիր դուստր Բերիլ Սիսուլուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը Նորվեգիայում, Լինդիվե Սիսուլուն՝ պաշտպանության նախարար (2009-2012), Զվելակհե Սիսուլուն՝ (մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին), հայտնի գործարար, Մաքսի կինը՝ Էլինոր Սիսուլուն՝ հայտնի գրող, մարդու իրավունքների պաշտպան։ 2000 թվականին ընտանիքը հրապարակավ բացահայտեց, որ իրենց որդին` Ջերալդ Լոքմանը, մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից։

Ալբերտինա Սիսուլուի կենսագրությունը մանրամասնորեն շարադրել է նրա հարսը՝ Էլինոր Սիսուլուն, «Ուոլթեր և Ալբերտինա Սիսուլու. Մեր կյանքի ընթացքում»։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Սկզբում Սիսուլուն քաղաքականության մեջ հետաքրքրություն չի ցուցաբերել, Ուոլթերի հետ մասնակցել է քաղաքական հանդիպումներին և աջակցել նրան, սակայն ի վերջո ներգրավվել է քաղաքականության մեջ, երբ 1955 թվականին միացել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) կանանց լիգային և նույն տարում մասնակցել Ազատության խարտիայի մեկնարկին։ 1954 թվականի օգոստոսի 9-ին Սիսուլուն դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության կանանց ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ։ 1956 թվականի օգոստոսի 9-ին Սիսուլուն Հելեն Յոզեֆի և Սոֆիա Ուիլյամս-Դե Բրուինի հետ միացել է 20 հազար կանանց երթին դեպի Պրետորիայի միության շենք՝ բողոքարկելով ապարտհեյդ կառավարության պահանջը, որ կանայք կրեն ուղեկցող փաստաթղթեր որպես անցումային օրենքների մի մաս։ «Մենք ասացինք, «ոչինչ չենք անի»։ Մենք չենք պատրաստվում կրել անցագրեր»։ Այդ օրը Հարավային Աֆրիկայում նշվում է որպես Կանանց ազգային օր։ Նա երեք շաբաթ անցկացրեց բանտում և նրա փաստաբանը Նելսոն Մանդելան էր։ Սիսուլուն դեմ է եղել Բանտու կրթությանը, այն է դպրոցը վարել տանից։ 1980-ական թվականներին եղել է Միացյալ ժողովրդական ճակատի համանախագահը։

1984-1989 թվականներին Սիսուլուն աշխատել է հայտնի Սոուետո թաունշիփի բժիշկ Աբու Բեյքեր Ասվատի մոտ, որը նրան թույլատրել է շարունակելու քաղաքական գործունեությունը։ Սիսուլին ներկա է եղել նրա սպանությանը։ Նա իրենց հարաբերությունները համարում էր որպես «մոր և որդու», և նրանք երբեք մրցակցություն չեն թույլատրել Միացյալ ժողովրդական ճակատի և Ազանյան ժողովրդական կուսակցության միջև (որի Առողջապահության քարտուղարը և հիմնադիր անդամը՝ Ասվատն էր), որը կմիջամտեր նրանց բարեկամությանը կամ աշխատանքային հարաբերություններին[9]։

1986 թվականին Ալբերտինա Սիսուլուն ստացել է Ռեջիո Էմիլիա (Իտալիա) քաղաքի պատվավոր քաղաքացիություն։

1989 թվականին նա կարողացել է անձնագիր ստանալ և ղեկավարել Միացյալ ժողովրդական ճակատի արտասահմանյան պատվիրակությունը, հանդիպել Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին։ Լոնդոնում կազմակերպել է հակա-ապարտհեյդ հանրահավաք` բողոքելու Ազգային կուսակցության առաջնորդ ՖՎ դե Քլերքի այցի դեմ։ 1994 թվականին ընտրվել է առաջին ժողովրդավարական խորհրդարանում, և պաշտոնավարել մինչև 4 տարից անց թոշակի անցնելը։ Այս խորհրդարանի առաջին նիստում նա պատիվ է ունեցել Նելսոն Մանդելային ներկայացնելու որպես Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։ Այդ տարի նա Մանդելայից ստացել է մրցանակ։

Զբաղեցրած պաշտոններ

խմբագրել
  • 1983 թվականին Ալբերտինա Սիսուլուն դարձել է ազատական Միացյալ ժողովրդական ճակատի ազգային համանախագահ։ Ավելի ուշ նա միացել է ԱԱԿ կանանց լիգային և ընտրվել փոխնախագահ, 1994 թվականին դարձել է խորհրդարանի անդամ նախքան 1998 թվականին թոշակի անցնելը։
  • Հարավաֆրիկյան Հանրապետության կանանց ֆեդերացիա, Հարավային Աֆրիկա։ Համայնք (1954-2011)
  • Գանձապահ - Կանանց լիգա, Աֆրիկյան ազգային կոնգրես, Հարավային Աֆրիկա։ Կառավարություն և հանրային վարչարարություն (1959-1990)

Համայնքային գործունեություն

խմբագրել

Ավելի քան 50 տարի Սիսուլուն իրեն նվիրել է Ալբերտինա Սիսուլու հիմնադրամին, որն աշխատում է փոքր երեխաների և ծերերի կյանքի բարելավման համար։ Պարգևատրվել է հակա-ապարտհեյդ պայքարի և սոցիալական աշխատանքի հանդեպ իր նվիրվածության համար։ 1993-1996 թվականներին եղել է Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղակայված Համաշխարհային խաղաղության խորհրդի նախագահ։ Նա բուժքույրեր է հավաքագրել և ուղարկել Տանզանիա՝ փոխարինելու բրիտանացի բուժքույրերին, որոնք հեռացել էին Տանզանիայի անկախությունից հետո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #128521236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  4. 4,0 4,1 4,2 http://www.mg.co.za/article/2011-06-02-struggle-heroine-albertina-sisulu-dies
  5. Tribute: Life, love and times of the Sisulus — 2011.
  6. Barry Bearak (2011 թ․ հունիսի 5). «Albertina Sisulu, Who Helped Lead Apartheid Fight, Dies at 92». The New York Times.
  7. «South African History Online».
  8. 8,0 8,1 Sisulu, Elinor (2011 թ․ հունիսի 10). «Tribute: Life, love and times of the Sisulus». The New Age. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  9. michelle (2012 թ․ մայիսի 25). «Dr. Abu Baker Asvat».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտինա Սիսուլու» հոդվածին։