Սաբոտաժ
Սաբոտաժ (ֆր.՝ sabotage՝ փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել), որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը[1]։

Աշխատանքի վայրում սաբոտաժն արդյունավետության դիտավորյալ իջեցնումն է՝ աշխատանքային պայմաններում որոշ փոփոխությունների հասնելու նպատակով։ Այն անձը, որը ներգրավված է սաբոտաժի մեջ, կոչվում է սաբոտաժավոր (վնասարար)։ Վերջիններս փորձում են թաքցնել իրենց ինքնությունը՝ ելնելով իրենց գործողությունների հետևանքներից։
Վիճակի ցանկացած անբացատրելի վատթարացումը կարող է դիտարկվել որպես սաբոտաժ։ Սաբոտաժը երբեմն անվանում են միջամտություն, չար կատակ և այլն, որպեսզի խուսափեն սաբոտաժին հաջորդող իրավական պատասխանատվությունից։
Անվան ծագում Խմբագրել
«Սաբոտաժ» բառն առաջացել է 19-րդ դարի սկզբին ֆրանսերեն «sabotage» բառից։ Երբեմն ասվում է, որ որոշ բանվորներ իրենց սաբոները շպրտում էին սարքավորումների մեջ՝ դրանք վնասելու նպատակով, սակայն այս կարծիքը ընդունված չէ ծագումնաբանների շրջանում[2]։
Ֆրանսալեզու գրականությունում այս բառն առաջին անգամ օգտագործվել է 1808 թվականին Դ'Օտելի (D'Hautel) «Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple» բառարանում[3]։
«Սաբոտաժել» բառն օգտագործվել է 1873-1874 թվականներին Էմիլ Լիտրեի «Ֆրանսերեն բառարան»-ում (Dictionnaire de la langue française)[4]։ Սակայն այն «դիտավորյալ կամ չարակամ վնաս հասցնել սեփականությանը» կամ «դանդաղ աշխատել» իմաստով իսկապես սկսել է օգտագործվել 19-րդ դարի վերջին։ 1897 թվականին հայտնի սինդիկատոր և անարխիստ Էմիլ Պուժեն իր «Le Père Peinard» ամսագրում գրել է․ «action de saboter un travail» (աշխատանքը սաբոտաժելու գործողություն)[5], իսկ 1911 թվականին՝ «Le Sabotage» («Սաբոտաժ») անվամբ գիրքը[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1984, էջ 107 — 736 էջ։
- ↑ «Sabotage»։ Online Etymology Dictionary
- ↑ D'Hautel Charles-Louis (1808)։ Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple [Dictionary of slang or ways to speak used by the people] (ֆրանսերեն)։ D'Hautel et Schoell։ էջ 325։ «Saboteur : Sobriquet injurieux qu'on donne à un mauvais ouvrier, qui fait tout à la hâte, et malproprement.»
- ↑ Littré Émile (1873–1874)։ Dictionnaire de la langue française [Dictionary of the French language]։ Hachette։ էջ 1790
- ↑ Pouget Émile (1976)։ Le Père Peinard։ Éditions Galilée։ էջ 53։ ISBN 2718600306
- ↑ Pouget Émile (1911)։ Le Sabotage։ Marcel Rivière
Արտաքին հղումներ Խմբագրել
Սաբոտաժ Վիքիպահեստում |
- Office of Strategic Services Simple Sabotage Manual
- News, accounts and articles on workplace sabotage and organising – Sabotage, employee theft, strikes, etc.
- Ecodefense: A Field Guide to Monkeywrenching
- Article on malicious railroad sabotage
- Elizabeth Gurley Flinn, Sabotage, the conscious withdrawal of the workers' industrial efficiency Archived 2007-08-07 at the Wayback Machine.
- Aadu Jogiaas: Disturbing soviet transmissions in August 1991. Archived 2011-11-14 at the Wayback Machine.
- «The Tallinn Cables, A GLIMPSE INTO TALLINN'S SECRET HISTORY OF ESPIONAGE, Lonely Planet Magazine, December 2011» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 2017-04-21