Ուոլթեր Սիսուլու

հարավաֆրիկյան հակա-ապարտհեյդ ակտիվիստ, Աֆրիկյան ազգային կոնգրեսի անդամ

Ուոլթեր Սիսուլու (անգլ.՝ Walter Max Ulyate Sisulu, մայիսի 18, 1912(1912-05-18)[1], Տրանսկեյ, ՀԱՀ - մայիսի 5, 2003(2003-05-05)[2][1], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարի առաջնորդներից մեկը։

Ուոլթեր Սիսուլու
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 18, 1912(1912-05-18)[1]
Ծննդավայր Տրանսկեյ, ՀԱՀ
Վախճանի օր մայիսի 5, 2003(2003-05-05)[2][1] (90 տարեկան)
Վախճանի վայր Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Թաղված ՀԱՀ
Քաղաքացիություն  ՀԱՀ
Ի ծնե անուն աֆրիկաանս՝ Walter Max Ulyate Sisulu
Ամուսին Ալբերտինա Սիսուլու[3]
Զավակներ Max Sisulu?, Lindiwe Sisulu? և Zwelakhe Sisulu?
 
Պարգևներ
Պադմա Վիբխուշան

Կենսագրություն խմբագրել

Ուոլթեր Սիսուլուն ծնվել է 1912 թվականի մայիսի 18-ին Տրանսկեյում (ներկայումս՝ ՀԱՀ տարածք)։ Նրա մայրը ծագումով կոսա էր, իսկ հայրը՝ Վիկտոր Դիկենսոնը, սպիտակամորթ պետական ծառայող։ Կրթություն ստացել է տեղական միսիոներական դպրոցում։ Աշխատանք գտնելու նպատակով 1926 թվականին հեռացել է հայրենի վայրերից։ 1928 թվականին Սիսուլուն տեղափոխվել է Յոհաննեսբուրգ։ 1940 թվականին Սիսուլուն մտել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության շարքերը։ 1943 թվականին Նելսոն Մանդելայի և Օլիվեր Տամբոյի հետ ընդգրկվել է ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայում[4]։ 1949 թվականին Սիսուլուն նշանակվել է ԱԱԿ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնում մնացել մինչև 1954 թվականը։

Ապարտհեյդի ռեժիմի դեմ զանվածային ցույցեր կազմակերպելու և դրանց մասնակցելու համար 1952 թվականին ձերբակալվել և պայմանականորեն դատապարտվել է։ Որպես ԱԱԿ գլխավոր քարտուղար՝ 1953 թվականին համաշխարհային շրջագայություններ է կատարել, այցելել Չինաստան, Իսրայել, ԽՍՀՄ և եվրոպական երկրներ։ Հաջորդ տասը տարիների ընթացքում Սիսուլուն յոթ անգամ ազատազրկման է դատապարտվել։ 1963 թվականի հուլիսի 11-ին Սիսուլուն նորից ձերբակալվել է։ 1964 թվականի հունիսի 12-ին Հարավաֆրիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Պատիժը կրելու համար Սիսուլուին ապարտհեյդի դեմ պայքարի այլ բազմաթիվ գործիչների, այդ թվում Նելսոն Մանդելային ուղարկել են Ռոբեն Այլենդ[5]։

1989 թվականի հոկտեմբերին 26 տարվա ազատազրկումից հետո Սիսուլուն ազատ է արձակվել։ 1991 թվականի հուլիսին, դրված արգելքը հանելուց հետո, ԱԱԿ-ի առաջին ազգային համաժողովում Սիսուլուն նշանակվել է նախագահի ներկայացուցիչ։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1994 թվականը, Նելսոն Մանդելայի ՀԱՀ նախագահ ընտրվելը[6]։ Դրանից հետո նա հեռացավ ակտիվ քաղաքական գործունեությունից, բայց Յոհաննեսբուրգի ԱԱԿ-ի գրասենյակում պահպանվել էր նրա կաբինետը, որտեղ հաճախ այցելում էր Սիսուլուն[6][7]։

Մահացել է 2003 թվականի մայիսի 5-ին, 90 տարեկան հասակում Յոհաննեսբուրգում[7]։ 2003 թվականի մայիսի 17-ին թաղվել է «հատուկ պաշտոնական արարողակարգով»։

Ընտանիք խմբագրել

Սիսուլուն ունեցել է հինգ հարազատ երեխաներ և չորս հոգեզավակներ, որոնք նույնպես ապարտհեյդի դեմ պայքարի ակտիվիստներ էին։

Պարգևներ խմբագրել

Սիսուլուն պարգևատրվել է Իզիտվալանդվե մեդալով և հնդկական «Պադմա Վիբխուշան» շքանշանով։ 2004 թվականին քվերակությամբ Սիսուլուն դարձել է 33-րդը SABC3-ի Մեծն հարավաֆրիկացիներ շարքում։

Հիշատակ խմբագրել

Ուոլթեր Սիսուլուի անվան ազգային բուսաբանական այգին, Ուոլթեր Սիսուլու համալսարանը և Ուոլթեր Սիսուլուի տեղական ինքնակառավարման մարմինն անվանվել են Սիսուլուի պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Tribute: Life, love and times of the Sisulus — 2011.
  4. Марианна Шатерникова. (16 сентября 2009 г.). «Апартеид. Неполиткорректная история» (ռուսերեն). Чайка. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Борьба против режима апартеида» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. 6,0 6,1 «Кончина ветерана борьбы с апартеидом» (ռուսերեն). Время новостей. 07.05.2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  7. 7,0 7,1 «Умер легендарный борец с апартеидом» (ռուսերեն). [2]. 06 мая 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Սիսուլու» հոդվածին։