Իսպանական գրիպ, «իսպանկա» 1918 թվականի գրիպի պանդեմիա (համավարակ) (Ֆր. La Grippe Espagnole или իսպ. La Pesadilla), Մարդկության պատմության մեջ ամենամասշտաբային գրիպի պանդեմիան էր, ինչպես վարակվածների քանակով, այնպես էլ մահացությունների թվով:

Իսպանական գրիպ
Emergency hospital during Influenza epidemic, Camp Funston, Kansas - NCP 1603.jpg
Ֆորտ Ռիլեյի (Կազնաս) զինվորները՝ Քեմփ Ֆյունսթոն հիվանդանոցի հիվանդասենյակում
Տեսակinfluenza pandemic?, պանդեմիա, վարակիչ հիվանդություն, զոոնոզ և գրիպ
ՊատճառԱռաջին համաշխարհային պատերազմ
Փոխանցման ձևենթադր. waterfowl?
Spanish flu Վիքիպահեստում

1918-1919 թվականներին (18 ամիս) տարիներին իսպանական գրիպով վարակվել է լ է 500 միլիոն[1] մարդ կամ բնակչության 29,5% -ը: , ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան: Իսպական գրիպից մահացել է ՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 %[2]։ Այսպիսով, վարակակիրների շրջանում մահացության մակարդակը կազմել է 10-20%: Համաճարակն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմ ի վերջին ամիսներին և արագորեն անցել մահացաների թվով պատերազմի ՝ զոհերի թվից: Համարվում է, որ համաճարակը զարգացմանը և տարածմանը նպաստել է պատերազմին ոչ սանիտարական պայմանները, վատ սնունդը, մարդաշատ ռազմական ճամբարները և փախստականների ճամբարները :

Գրիպի բռնկումների մեծ մասն առանց որևէ օրինաչափության սպանում է փոքրերին, մեծահասակներին և թուլացած հիվանդներին։ Դրան հակառակ՝ իսպանական գրիպի ժամանակ մահանում էին առողջ երիտասարդները։ Սառեցված զոհերից վերցված վիրուսի ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը օգտագործել է ցիտոկինային հարձակումը (իմունային համակարգի նորմայից բարձր ակտիվությունը)։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող երիտասարդ չափահասների մոտ իմունային պատասխանը և դրան հաջորդող բացասական հետևանքները ավելի մեծաքանակ էին, քան թույլ իմունային համակարգ ունեցող փոքրերի և ծերերի մոտ։ Այս պատճառով վերջիններիս մոտ մահացության տոկոսն ավելի ցածր էր[3]։

Պատմական և համաճարակաբանական տվյալները բավարար չեն պանդեմիայի աշխարհագրական ծագումը պարզելու համար[1]։ Իսպանական գրիպի վիրուսը պատճառ է դարձել նաև լեթարգիական էնցեֆալիտի բռնկմանը 1920-ական թվականներին[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ոգին պահպանելու նպատակով, հիվանդության և մահացության դեպքերի հրապարակումը նվազեցվել է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում[5][6], բայց Իսպանիայում թերթերն ազատորեն փաստում էին մահացությունների մասին[7] (ինչպես օրինակ Ալֆոնսո XIII թագավորի մահացու հիվանդությունն էր)։ Սրա պատճառով ստեղծվել էր սխալ պատկերացում, թե Իսպանիան ամենատուժած երկիրն է[8] և հիվանդությունն անվանվել՝ իսպանական գրիպ[9]։ Իսպանիայում հիվանդությունն անվանվել է նաև Նեպալի զինվոր, որը ծագել է La canción del olvido (Մոռացումի երգը) օպերետից։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել համաճարակի առաջին ալիքի ժամանակ՝ Մադրիդում. լիբրետիստներից մեկը՝ Ֆեդերիկո Ռոմերոն, կատարում էր օպերետի ամենահայտնի երաժշտական համարը՝ Նեպալի զինվորը, որը նույնքան լավ հիշվող էր, որքան գրիպի համաճարակը[10]։

ՊատմությունԽմբագրել

Ծագման վարկածներԽմբագրել

Վիրուսաբան Ջոն Օքսֆորդի կողմից գլխավորվող հետազոտողների բրիտանական թիմը[11] Սբ. Բարդուղիմեոսի և Լոնդոնի Թագավորական հիվանդանոցներին, պարզել են, որ Էտապլի (Ֆրանսիա) զինվորական հիվանդանոցային ճամբարը, ամենայն հավանականությամբ եղել է իսպանական գրիպի պանդեմիայի կենտրոնը։ Վիրուսի նախորդողը տարածվել է թռչունների միջոցով, ապա մուտացվելով վարակել ճամբարի դիմացում պահվող խոզերին[12]։

Համաճարակի ավելի վաղ ծագման վարկածները միանշանակ չեն։ Որոշները կարծում են, թե վիրուսը ծագել է Հեռավոր Արևելքում[13]։ Պաստյորի ինստիտուտի իսպանական գրիպի առաջատար մասնագետ Ս. Հանոունը ենթադրում է, որ վիրուսը ծագել է Չինաստանում, մուտացվել ԱՄՆ-ում՝ Բոստոնի մոտ, և տարածվել Բրեստ, Ֆրանսիա, եվրոպական պատերազմական գոտի։ Զինվորները և նավաստիները հիվանդության հիմնական տարածողներն էին[14]։ Հանոունը առաջարկել է նաև ծագման այլ վարկածներ, որոնք ներառում են Իսպանիան, Կանզասը և Բրեստը, որոնք հնարավոր են, բայց ոչ՝ հավանական։

Աստղակենսաբաններ Չանդրա Վիքրամասինղեն և Ֆրեդ Հոյլը կարծում են, որ իսպանական վիրուսի բաղադրամասերից որոշները երկիր են հասել երկնաքարի միջոցով, քանի որ առաջին վարակված կենդանիները թռչուններն էին։ 2005 թվականին վիրուս պարունակող սառած դիակներ են գտնվել Զինված ուժերի ախտաբանության ինստիտուտում, Ալյասկա, ցույց տալով, որ նոր վիրուսը ռեկոմբինացվել է հին վիրուսի հետ՝ դառնալով մահացու[15]։

Պատմաբան Ալֆրեդ Վ. Քրոսբին կարծում է, որ վիրուսը ծագել է Կանզասում[16]։ Հայտնի գրող Ջոն Բարին համաձայնել է Ալֆրեդ Քրոսբիի տեսակետի հետ[17]։

Քաղաքագետ Էնդրյու Պրայս-Սմիթը տպագրել է Ավստրիայի արխիվների փասատթղթերը՝ ենթադրելով որ այս գրիպի վիրուսը ունի ավելի վաղ ծագում, որը սկսել է Ավստրիայում 1917 թվականի գարնանը[18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Taubenberger Jeffery K., Morens David M. (January 2006)։ «1918 Influenza: the Mother of All Pandemics»։ Centers for Disease Control and Prevention։ doi:10.3201/eid1201.050979։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 1, 2009-ին։ Վերցված է մայիսի 9, 2009 
  2. «Historical Estimates of World Population»։ Վերցված է մարտի 29, 2013 
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Barry_book անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Vilensky JA, Foley P, Gilman S (August 2007)։ «Children and encephalitis lethargica: a historical»։ Pediatr. Neurol. 37 (2): 79–84։ PMID 17675021։ doi:10.1016/j.pediatrneurol.2007.04.012 
  5. Valentine Vikki (փետրվարի 20, 2006)։ «Origins of the 1918 Pandemic: The Case for France»։ NPR։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  6. Anderson Susan (օգոստոսի 29, 2006)։ «Analysis of Spanish flu cases in 1918–1920 suggests transfusions might help in bird flu pandemic»։ American College of Physicians։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  7. Davis, Ryan A. The Spanish Flu: Narrative and Cultural Identity in Spain, 1918
  8. Barry John M. (2004)։ The Great Influenza: The Epic Story of the Greatest Plague in History։ Viking Penguin։ էջ 171։ ISBN 0-670-89473-7 
  9. Galvin John (հուլիսի 31, 2007)։ «Spanish Flu Pandemic: 1918»։ Popular Mechanics։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  10. María Encina Cortizo, cited in Davis, Ryan A. The Spanish Flu: Narrative and Cultural Identity in Spain, 1918, p. 103-104.
  11. «EU Research Profile on Dr. John Oxford»։ Արխիվացված օրիգինալից մայիսի 11, 2009-ին։ Վերցված է մայիսի 9, 2009 
  12. Connor, Steve, "Flu epidemic traced to Great War transit camp", The Guardian (UK), Saturday, 8 January 2000. Accessed 2009-05-09. Archived 11 May 2009.
  13. 1918 killer flu secrets revealed. BBC News. 5 February 2004.
  14. Pr. C. HANNOUN :
    La Grippe, Ed Techniques EMC (Encyclopédie Médico-Chirurgicale), Maladies infectieuses, 8-069-A-10, 1993. Documents de la Conférence de l'Institut Pasteur : La Grippe Espagnole de 1918.
  15. Dr. Rhawn Joseph, Chandra Wickramasinghe (2010)։ «Comets and Contagion: Evolution and Diseases From Space»։ Journal of Cosmology։ էջեր 1750–1770 
  16. Crosby 2003
  17. Barry, John. The site of origin of the 1918 influenza pandemic and its public health implications, Journal of Translational Medicine, 2:3. Accessed 2009-05-01. Archived 4 May 2009.
  18. Andrew Price-Smith, Contagion and Chaos, Cambridge, MA: MIT Press, 2009.