Ալան Քրուբալյան (ֆր.՝ Alain Croubalian, 1964, Մոնրեալ), հայկական արմատներով բազելաբնակ երաժիշտ, լրագրող, սցենարիստ[1]։

Ալան Քրուբալյան
Ծնվել է1964
ԾննդավայրՄոնրեալ
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտություներաժիշտ, լրագրող և սցենարիստ

1985-2005 թվականներին եղել է շվեյցարական Maniacs փանկ ռոք խմբի բասահար, կիթառահար և երգիչ, 1998 թվականից՝ The Dead Brothers ֆոլք ռոք խմբի ղեկավարը։ 2002 թվականին ստեղծել է Day of the Dead («Մահացածների օրը») մյուզիքլը շվեյցարական Expo.02 ազգային ցուցահանդեսի համար, ինչպես նաև երաժշտություն Անդրեա Շուլերի և Օլիվեր Ռուտսի «Flammend' Herz» ֆիլմի համար։ Որպես երաժիշտ և դերասան՝ աշխատել է ռեժիսորներ Կարին Հենկելի, Մերեթ Մատերի և Լարս-Օլե Վալբուրգի հետ, ի թիվս այլոց, Շաուսպիելհաուս Ցյուրիխում, Շլախտհաուս Բեռնում, Բազելի թատրոնում և Հանովերի Ստատսթատրոնում[2]։

Կենսագրություն խմբագրել

Ալան Քրուբալյանը ծնվել է 1964 թվականին, Մոնրեալում, հայ Հայկ Պողոսի և շվեյցարուհի Մարիանի ընտանիքում։ Հայրը՝ Հայկ Պողոսը, Մոնրեալ է տեղափոխվել Կահիրեից։ Նրա ընտանիքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հաստատվել է Մարսելում, ապա տեղափոխվել Նյու Յորք, Դետրոյթ, Սան Պաուլո, այնուհետև վերադարձել Կահիրե, որտեղ Հայկ Պողոսը լուսնկարչատուն է բացել։ Լուսնկարել է նաև Եգիպտոսի թագավոր Ֆարուքին[1]։

1972 թվականին ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա, շուրջ 15 տարի ապրել են Ժնևում, ապա տեղափոխվել են Կահիրե, քանի որ հայրը նշանակվել է Շվեյցարական բանկի ներկայացուցիչ[1]։

1982-1988 թվականներին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների, պատմության և քաղաքագիտության բաժին։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներին[1]։

Թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում Tribune de Geneve պարբերականին, Շվեյցարական ռադիոյում ֆրանսերենով վարում է առավոտյան լուրերի բաժինը։ Լուրերի ծրագիրը 2021 թվականին արժանացել է Շվեյցարական ազգային ռադիոյի՝ RTS-ի հատուկ մրցանակին[1]։

Maniacs և The Dead Brothers խմբագրել

Ալան Քրուբալյանը հիմնել է Maniacs և The Dead Brothers երաժշտական խմբերը[3]։ Երաժշտական գործունեության ընթացքում թողարկել է 16 ալբոմ։ Երգերը ձայնագրել է չորս լեզվով։

«Արմենիա» ֆիլմ խմբագրել

2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնել է Երևան և նկարահանել «Արմենիա» (Հայաստան) ֆիլմը (ռեժիսոր և սցենարիստ՝ Մ․ Լիթթլեր)։ Ֆիլմում ներկայացրել է հոր՝ Հայկ Պողոսի պատմությունը, որը Բազելից ճամփորդում է Մարսել՝ իր մանկության քաղաքը, ապա հայրենիք՝ Հայաստան, վերագտնելու իր պապերի անցած ճանապարհը ցեղասպանությունից մինչև մեր օրեր, բացահայտելու հայկական ինքնությունն ու մշակույթը, լինում է արխիվներում, կարդում ցեղասպանության մասին գրքեր և իր ընտանիքի մասին հին թղթեր գտնում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Օրեր եվրոպական անկախ ամսագիր։ Հայերը Շվեյցարիայում․ պատմությունը, ներկան և ապագան։ 1-4/89/2021: Ալան Քրուբալյան․ «Ես մշտապես զգում եմ, որ հայ եմ», էջ 102, 108
  2. DER JOURNALIST, MUSIKER UND SCHAUSPIELER ALAIN CROUBALIAN IST GESTORBEN
  3. Alain Croubalian