Ֆարինգիտ
Ֆարինգիտ (հայտնի է նաև ըմպաբորբ անունով), կոկորդի հետին հատվածի բորբոքում, որն ավելի հայտնի է ըմպան անվանմամբ[1]։ Հաճախ դա հանգեցնում է կոկորդի ցավի և ջերմության բարձրացման[1]։ Այլ ախտանշաններից են՝ քթահոսությունը, հազը, գլխացավը և ձայնի խռպոտությունը[2]։ Ախտանշանները հաճախ պահպանվում են 3-5 օր[1]։ Բարդություններն են՝ սինուսիտ և միջին ականջի բորբոքում[1] Ֆարինգիտը վերին շնչառական ուղիների վարակի տեսակ է[3]։
Ֆարինգիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
Pharyngitis Վիքիպահեստում |
մեծ մասամբ պատճառը վիրուսային վարակն է[1]։ Բակտերիալ վարակը կոկորդի ցավի պատճառ է հանդիսանում 25% երեխաների և 10% մեծահասակների մոտ[1]։ Հազվադեպ պատճառներն են՝ գոնոռեան, սնկերը, տարբեր տեսակի գրգռիչներ, օր․՝ ծուխը, ալերգիան և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդությունը[1][4]։ Յուրահատուկ թեստերը խորհուրդ չի տրվում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն վիրուսին բնորոշ ակնհայտ ախտանշաններ, օր․՝ հարբուխ[1]։ Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում կատարել արագ անտիգենային թեստ կամ կոկորդի քսուքի հետազոտություն[1]։ Այլ հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել հետևյալ ախտանշանները դրանք են՝ էպիգլոտիդ (մակկոկորդի բորբոքում), թիրեոդիտ, հետըմպանային թարախակույտ և երբեմն որոշ սրտային հիվանդությունների ժամանակ[1]։
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲ), օր, իբուպրոֆեն կարող է կիրառվել ցավը մեղմելու նպատակով[1]։ Լիդոկայինը կարող է նույնպես դրական էֆեկտ ունենալ[4]։ Կոկորդի ցավը հաճախ բուժվում է հակաբիոտիկներով՝ պենիցիլին կամ ամոքսացիլին[1]։ Դեռ մինչև վերջ պարզաբանված չէ արդյոք ստերոիդները ունեն դրական ազդեցություն սուր ֆարինգիտի բուժման ժամանակ[5][6]։
Մոտավորապես մարդկանց 7,5%-ը գանգատվում է կոկորդի ցավից ցանկացած եռամսյա ժամանակահատվածում[7]։ Ոչ հազվադեպ դիտվում է ցավի 2-3 էպիզոդ մեկ տարվա ընթացքում[2]։ Դա բերեց նրան, որ ԱՄՆ-ում 2007 թվականին հիվանդանոց դիմեցին տվյալ գանգատով 15 միլիոն պացիենտ[4]։ Ֆարինգիտը հանդիսանում է կոկորդի ցավի առաջացման ամենահաճախակի պատճառ[8]։ Հիվանդության անվանումը առաջացել է հունարեն -pharynx բառից, որը նշանակում է ըմպան և -itis վերջածանցից, որը նշանակում է բորբոքում[9][10]։
Դասակարգում
խմբագրելՖարինգիտը դա բորբոքման տեսակ է՝ հարուցված վերին շնչառական ուղիների վարակով։ Այն լինում է սուր կամ քրոնիկ։ Սուր ֆարինգիտը կարող է լինել կատառալ, թարախային կամ խոցային՝ կախված հարուցչի տեսակից և մարդու իմուն համակարգից։ Քրոնիկ ֆարինգիտը լինում է կատառալ, գերաճական (հիպերտրոֆիկ) և ապաճական (ատրոֆիկ)։
Նշիկաբորբը (տոնզիլիտ) հանդիսանում է ֆարինգիտի ենթատեսակ[11]։ Եթե հիվանդությունը ընդգրկում է նշիկները և ըմպանը միասին այն անվանվում է ֆարինգոտոնզիլիտ (ըմպանանշիկաբորբ)[12]։ Այլ դասակարգմամբ անվանում են նազոֆարինգիտ (հարբուխ)[13]։
Պատճառներ
խմբագրելմեծ մասամբ հիվանդությունը տարածվում է հիվանդ մարդու հետ անմիջական շփման ճանապարհով։
Վիրուս
խմբագրելՄոտ 40–80% դեպքերում հիվանդության առաջացման պատճառը վիրուսներն են, նրանք կարող են լինել նաև այլ վիրուսային վարակի նշան[8][14]։
- Ադենովիրուս-վիրուսներից ամենատարածվածն է։ Այս դեպքում հաճախ դիտվում է պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Մեծ մասամբ կոկորդը չի լինում հիպերեմիկ (կարմիր), չնայած որ ընդգրկված է գործընթացի մեջ։
- Օրտոմիքսովիրիդե, գրիպ առաջացնող վիրուս է, սկզբում դիտվում է կտրուկ ջերմության բարձրացում, գլխացավ և թուլություն։ Կարող է դիտվել նաև ցավ կոկորդում։
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի «գեղձային տենդ» հարուցիչը Էպշտեյն-Բարր վիրուսն է։ Դրա հետևանքով կարող է շոշափվել պնդացած լիմֆատիկ հանգույցներ, առաջանալ էքսուդատիվ նշիկաբորբ, կոկորդի այտուց և կարմրություն։
- Հասարակ հորպես վիրուսը կարող է առաջացնել բազմաթիվ բերանի խոցեր։
- Կոքսակի վիրուս
- Հարբուխ՝ Ռինովիրուս, Կորոնավիրուս, Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (ՌՍՎ, RSV) կարող են առաջացնել կոկորդի, ականջի և թոքերի բնորոշ ախտանշաններ, որոնք դիտվում են հարբուխի ժամանակ, ինչպես նաև հաճախակի ցավեր։.
Բակտերիա
խմբագրելՄի շարք տարբեր բակտերիաներ կարող են ըմպանաբորբի պատճառ հանդիսանալ։ Առավել տարածված են՝ A խմբի ստրեպտոկոկը (Թարախածին ստրեպտոկոկը), Ստրեպտոկոկուս պնևմոնիան, Հեմոֆիլուս ինֆլուենսը, Բորդետելա պերտուսիսը, Բացիլուս անտրացիսը, Կորինուբակտերիում դիֆթերիան, Նեյսերիա գոնոռեան, Խլամիդիա պնևմոնիան, Միկոպլազմա պնևմոնիան և Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը[15]։
Ստրեպտոկոկային ֆարինգիտ
խմբագրելՍտրեպտոկոկային ֆարինգիտը կամ սուր ֆարինգիտը հարուցում է А խմբի ß-հեմոլիտիկ ստրեպտոկոկը[16]։ Սա բակտերիալ ֆարինգիտի ամենատարածված պատճառն է (15–30%)[15]։ Ախտանշաններն են՝ ջերմություն, կոկորդի ցավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սա կոնտագիոզ վարակ է, փոխանցվում է հիվանդ մարդու հետ շփումից։ Վերջնական ախտորոշումը դրվում է կոկորդից վերցված նմուշի արդյունքների հիման վրա։ Հակաբիոտիկները օգտակար են ինչպես բուժման, այնպես էլ բարդությունների կանխարգելման համար[17]։
Ֆուզոբակտերիում նեկրոֆորում
խմբագրելՖուզոբակտերիում նեկրոֆորումը համարվում է բերանըմպանային ֆլորայի նորմալ բնակիչ և կարող է որոշ դեպքերում առաջացնել հարնշիկային թարախակույտ։
400 չբուժված դեպքից մեկը բերում է Լեմիրի սինդրոմի (Lemierre's syndrome) առաջացման[18]։
Դիֆթերիա
խմբագրելԴիֆթերիան համարվում է պոտենցիալ վտանգավոր վարակ վերին շնչուղիների համար՝ հարուցված Կորինոբակտերիա դիֆթերիայի կողմից։ Հանդիպման հաճախականությունը նվազել է ի հաշիվ պատվաստումների, սակայն դեռևս պահպանվում է երրորդ կարգի երկրներում՝ հաճախ Արևելյան Եվրոպայի որոշ շրջաններում։ Հակաբիոտիկները օգտակար են սկզբական փուլերում, բայց լավացումը հաճախ դանդաղ է ընթանում։
Այլ
խմբագրելԱյլ պատճառները հազվադեպ են հանդիպում, բայց կարող են նաև մահվան պատճառ հանդիսանալ։ Վարակը կարող են տարածվել դեպի հարըմպանային տարածություն, առաջացնել հարնշիկային թարախակույտ, դեպի ստորին ծնոտ՝ Լյուդվիգ նշիկաբորբ (Ludwig's angina), մակկոկորդաբորբ[19][20][21]։
Սունկ
խմբագրելՖարինգիտ կարող են առաջացնել նաև սնկերը, օր․ Կանդիդա ալբիկանսը, առաջացնելով բերանի խոռոչի տեսանելի լորձաթաղանթների փառակալում։
Ոչ ինֆեկցիոն
խմբագրելՖարինգիտը կարող է առաջանալ նաև մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռումից, օր․ ռեֆլյուքս։ Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են առաջացնել ֆարինգիտ, օր․ պրամիպեքսոլը և հակադեպրեսանտները[22][23]։
Ախտորոշում
խմբագրելԴժվար է տարբերակել բակտերիալ և վիրուսային ծագման ֆարինգիտները, քանի որ երկուսի դեպքում են ախտանշանները նույնն են
Միավոր | Ստրեպտոկոկային վարակի
առկայության հավանականություն |
Վարում |
---|---|---|
1 կամ քիչ | <10% | Անհրաժեշտություն չկա հակաբիոտիկների
կամ քսուքի նմուշառման |
2 | 11–17% | Հակաբիոտիկի անհրաժեշտություն՝
ելնելով քսուքի պատասխանից |
3 | 28–35% | |
4 կամ 5 | 52% | Էմպիրիկ հակաբիոտիկ |
[24]։ Այդ ժամանակ կոկորդից վերցվում է քսուք բակտերիալ վարակը բացառելու նպատակով[25]։
Սենթորի սանդղակը ցույց է տալիս ստրեպտոկոկային վարակի հավանականությունը՝ հիմնվելով 5 չափորոշիչների վրա[17]։
Յուրաքանչյուր չափորոշիչի համար տրվում է մեկ միավոր[17]։
- Հազի բացակայություն
- Պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում
- Ջերմության բարձրացում 38.0 °C (100.4 °F) և ավել
- Էքսուդատ կամ այտուց նշիկներում
- 15 տարեկան կամ ավելի փոքր (չափորոշիչը հանվում է եթե տարիքը գերազանցում է 44-ը)
Ամերիկայում բժիշկները գտնում են, որ չպետք է անցկացնել փորձարարական (էմպիիկ) բուժում և հակաբիոտիկները պետք է նշանակել միայն թեստի դրական արդյունքից հետո[24]։ Թեստավորում կարիք չկա կատարել մինչև 3 տարեկան երեխաներին, քանի որ նրանց մոտ А խմբի ստրեպտոկոկ և ռևմատիկ տենդ հազվադեպ է հանդիպում, բացառությամբ այն դեպքերի եթե նրանք ունեն հարազատ քույր կամ եղբայր այդ հիվանդությամբ[24]։
Վարում
խմբագրելմեծ մասամբ բուժումը սիմպտոմատիկ է։ Յուրահատուկ բուժումը օգտակար է բակտերիալ, սնկային վարակի և Հասարակ հերպես վիրուսով ախտահարման ժամանակ։
Դեղորայք
խմբագրել- Ցավազրկողները՝ ՈՍՀԲ և ացետամինոֆեն (պարացետամոլ) մեղմում են կոկորդի ցավը։ Ասպիրինը կարող են օգտագործել մեծահասակները, սակայն երեխաներին խորհուրդ չի տրվում, հաշվի առնելով Ռեյի սինդրոմի առաջացման ռիսկը[26]։
- Ստերոիդները՝ դեքսամետազոնը կարող է կիրառվել ֆարինգիտի բարդացած դեպքերում[6][27]։ Այն ունի բազմակի կողմնակի էֆեկտներ[5]։
- Lիդոկայինը նվազեցնում է ցավը` այտուցը նվազեցնելու միջոցով[28]։
- Հակաբիոտիկները անհրաժեշտ է կիրառել, եթե ֆարինգիտի պատճառը բակտերիալ ֆլորան է[29][30]։ Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկները չեն օգնում։ ԱՄՆ-ում այն օգտագործում են դեպքերի 25%-ում[31]։
- Պերօրալ ցավազրկողներ, որոնց ակտիվ բաղադրիչը սովորաբար ֆենոլն է, ավելի հազվադեպ բենզոկայինը, ցեtիլպիրիդինիումի քլորիդը և / կամ մենթոլը։ Քլորաsեպտիկ և ցեպասոլ համարվում են այս տեսակի ցավազրկողների երկու օրինակ են։
Այլընտրանքային
խմբագրելՀաճախ առաջարկվում են այլընտրանքային մեթոդներ մրսածությունը բուժելու համար։ Օր․՝ կոկորդը ողողել աղաջրով, սակայն օգտակարությունը դեռ ապացուցված չէ[4]։ Ալտերնատիվ դեղորայքը օգտագործվում է անգինան բուժելու համար[32]։ Այնուամենայնիվ ապացուցողական տվյալներ դեռևս չկան[32]։
Համաճարակաբանություն
խմբագրելՍուր ֆարինգիտը հանդիսանում է անգինայի առավել տարածված պատճառ։ Հազի հետ միասին այն ախտորոշվում է ԱՄՆ-ում տարվա ընթացքում ավելի քան 1,9 միլիոն մարդու մոտ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Hildreth, AF; Takhar, S; Clark, MA; Hatten, B (2015 թ․ սեպտեմբեր). «Evidence-Based Evaluation And Management Of Patients With Pharyngitis In The Emergency Department». Emergency medicine practice. 17 (9): 1–16, quiz 16–7. PMID 26276908.
- ↑ 2,0 2,1 Rutter, Paul Professor; Newby, David (2015). Community Pharmacy ANZ: Symptoms, Diagnosis and Treatment (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 19. ISBN 9780729583459. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Pharyngitis». National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Weber, R (2014 թ․ մարտ). «Pharyngitis». Primary care. 41 (1): 91–8. doi:10.1016/j.pop.2013.10.010. PMID 24439883.
- ↑ 5,0 5,1 Principi, N; Bianchini, S; Baggi, E; Esposito, S (2013 թ․ փետրվար). «No evidence for the effectiveness of systemic corticosteroids in acute pharyngitis, community-acquired pneumonia and acute otitis media». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 32 (2): 151–60. doi:10.1007/s10096-012-1747-y. PMID 22993127.
- ↑ 6,0 6,1 Hayward, G; Thompson, MJ; Perera, R; Glasziou, PP; Del Mar, CB; Heneghan, CJ (2012 թ․ հոկտեմբերի 17). «Corticosteroids as standalone or add-on treatment for sore throat». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD008268. doi:10.1002/14651858.CD008268.pub2. PMID 23076943.
- ↑ Jones, Roger (2004). Oxford Textbook of Primary Medical Care (անգլերեն). Oxford University Press. էջ 674. ISBN 9780198567820. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice (7th ed.). Philadelphia, Pennsylvania: Mosby/Elsevier. Chapter 30. ISBN 978-0-323-05472-0.
- ↑ Beachey, Will (2013). Respiratory Care Anatomy and Physiology, Foundations for Clinical Practice,3: Respiratory Care Anatomy and Physiology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 5. ISBN 0323078664. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Hegner, Barbara; Acello, Barbara; Caldwell, Esther (2009). Nursing Assistant: A Nursing Process Approach – Basics (անգլերեն). Cengage Learning. էջ 45. ISBN 9781111780500. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Tonsillitis». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Rafei K, Lichenstein R (2006). «Airway Infectious Disease Emergencies». Pediatric Clinics of North America. 53 (2): 215–242. doi:10.1016/j.pcl.2005.10.001. PMID 16574523.
- ↑ «www.nlm.nih.gov». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Acerra JR. «Pharyngitis». eMedicine. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 15,0 15,1 Bisno AL (2001 թ․ հունվար). «Acute pharyngitis». N Engl J Med. 344 (3): 205–11. doi:10.1056/NEJM200101183440308. PMID 11172144.
- ↑ Baltimore RS (2010 թ․ փետրվար). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
- ↑ 17,0 17,1 17,2 Choby BA (2009 թ․ մարտ). «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis». Am Fam Physician. 79 (5): 383–90. PMID 19275067. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Centor RM (2009 թ․ դեկտեմբերի 1). «Expand the pharyngitis paradigm for adolescents and young adults». Ann Intern Med. 151 (11): 812–5. doi:10.7326/0003-4819-151-11-200912010-00011. PMID 19949147.
- ↑ «UpToDate Inc». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. (registration required)
- ↑ Reynolds SC, Chow AW (Sep–Oct 2009). «Severe soft tissue infections of the head and neck: a primer for critical care physicians». Lung. 187 (5): 271–9. doi:10.1007/s00408-009-9153-7. PMID 19653038.
- ↑ Bansal A, Miskoff J, Lis RJ (2003 թ․ հունվար). «Otolaryngologic critical care». Crit Care Clin. 19 (1): 55–72. doi:10.1016/S0749-0704(02)00062-3. PMID 12688577.
- ↑ «Mirapex product insert» (PDF). Boehringer Ingelheim. 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Mosby's Medical Dictionary, 8th edition». Elsevier. 2009. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 Shulman ST, Bisno AL, Clegg HW, Gerber MA, Kaplan EL, Lee G, Martin JM, Van Beneden C (2012 թ․ սեպտեմբերի 9). «Clinical Practice Guideline for the Diagnosis and Management of Group A Streptococcal Pharyngitis: 2012 Update by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 55 (10): e86–102. doi:10.1093/cid/cis629. PMID 22965026.
- ↑ Del Mar C (1992). «Managing sore throat: a literature review. I. Making the diagnosis». Med J Aust. 156 (8): 572–5. PMID 1565052.
- ↑ Baltimore RS (2010 թ․ փետրվար). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Current Opinion in Pediatrics. 22 (Curr. Opin. Pediatr. 22 (1)): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
- ↑ Hayward G, Thompson M, Heneghan C, Perera R, Del Mar C, Glasziou P (2009). «Corticosteroids for pain relief in sore throat: systematic review and meta-analysis». BMJ. 339: b2976. doi:10.1136/bmj.b2976. PMC 2722696. PMID 19661138.
- ↑ «LIDOCAINE VISCOUS (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Kocher, JJ; Selby, TD (2014 թ․ հուլիսի 1). «Antibiotics for sore throat». American Family Physician. 90 (1): 23–4. PMID 25077497.
- ↑ Spinks, A; Glasziou, PP; Del Mar, CB (2013 թ․ նոյեմբերի 5). «Antibiotics for sore throat». The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD000023. doi:10.1002/14651858.CD000023.pub4. PMID 24190439.
- ↑ Urkin, J; Allenbogen, M; Friger, M; Vinker, S; Reuveni, H; Elahayani, A (2013 թ․ նոյեմբեր). «Acute pharyngitis: low adherence to guidelines highlights need for greater flexibility in managing paediatric cases». Acta Paediatrica. 102 (11): 1075–80. doi:10.1111/apa.12364. PMID 23879261.
- ↑ 32,0 32,1 «Sore throat: Self-care». Mayo Clinic. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարինգիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 104)։ |