Ազիզա Ազիմովա
Ազիզա Ազիմովա (տաջ.՝ Азиза Азимова, դեկտեմբերի 5, 1915[1], Տաջիկստան - 1997), բալետի տաջիկ խորհրդային արտիստուհի, դրամատիկ դերասանուհի, բալետմայստեր, Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)[2]:
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1915[1] |
---|---|
Ծննդավայր | Տաջիկստան |
Մահացել է | 1997 |
Մասնագիտություն | բալետի պարող և դերասանուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱզիզա Ազիմովան ծնվել է 1915 թվականին Սուրխիի (Տաջիկստանի հյուսիսային մասում) կիշլակում՝ աղքատի ընտանիքում։ 2 տարեկանում նրա մայրը մահացել է։ Հոր հետ տեղափոխվել է Բուխարայի Բոգոուտդին կիշլակ։ Որոշ ժամանակ անց աղքատության պատճառով հայրը ստիպված է եղել աղջկան 75 ռուբլով վաճառել բուխարացի թասակագործի։ Մինչև 8 տարեկանը Ազիզան թասակագործի ընտանիքում ապրել է «չուրիի» կարգավիճակով։ 1923 թվականին Բուխարայի լուսժողկոմի կողմից ուղարկվել է Մոսկվա՝ սովորելու։ Մոսկվայում սովորելու ժամանակ Ազիզա Ազիմովայի մեջ առաջին անգամ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել[3]։
Վերադառնալով Բուխարա՝ Ազիզան ընդունվել է մանկավարժական իգական տեխնիկումը և սկսել է հաճախել թատերական ստուդիա[3]։ 1930 թվականին ընդունվել է Տաշքենդի շրջիկ աշխատանքային թատրոնի թատերախումբ[2]։
Առաջին անգամ բեմ է բարձրացել Ստալինաբադի երաժշտա-դրամատիկական թատրոնում՝ որպես դրամատիկ դերասանուհի։ 1937 թվականին դարձել է Տաջիկստանի երաժշտական թատրոնի մենակատար[3]։
1950 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմայստերական ֆակուլտետը և Այնայի անվան թատրոնում բեմադրել «Կարմիր ծաղիկ» (1951), «Բժիշկ Այբոլիտ» (1952) բալետները։ Նա՝ որպես պարուհի և բալետմայստեր, մասնակցել է Տաջիկստանի պարային կոլեկտիվների տարբեր ստուգատեսների ու համերգների, ստեղծագործական խմբերի հյուրախաղերին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանյան երկրներում։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին Ազիմովան Տաջիկստանի Մ. Տուրսունզադեի անվան արվեստի պետական ինստիտուտի պարարվեստի բաժնում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
Գործունեություն
խմբագրելԴերեր Տաջիկստանի երաժշտա-դրամատիկական թատրոնում (Ստալինաբադ)
խմբագրել- «Մուբորիզա» − Շիրին[3]
- «Պլատոն Կրեչետ» (Ալեքսանդր Կոռնեյչուկ) − մայր
- «Տուրանդոտ Արքայադուստրը» (Կառլո Գոցցի) − Ադելմա
- «Հովվի դուստրը» − Սաոդատ
Բալետի պարտիաներ
խմբագրել- «Երկու վարդ» (լիբրետոն՝ Մ. Ռաբիևի, երաժշտությունը՝ Ա. Լենսկոյի) − Նոզգուլ[4][5]
- «Ապարդյուն նախազգուշություն» (Պետեր Լյուդվիգ Հերթել) − Լիզա
- «Բախչիսարայի շատրվան» (Բորիս Ասաֆև) − Մարիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://fayllar.org/p-rominent-t-ajik-f-igures-of-the.html?page=6
- ↑ 2,0 2,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Путь актрисы». «Известия» № 86 (7462) от 12 апреля 1941 года
- ↑ «Завтра открывается декада таджикского искусства». «Известия» № 85 (7461) от 11 апреля 1941 года
- ↑ «Общественный просмотр балета „Ду гуль“». «Известия» № 86 (7462) от 12 апреля 1941 года
Արտաքին հղումներ
խմբագրել- Ազիմովա Ազիզա(չաշխատող հղում)