Ազեր Հյուսեյն օղլու Ռզաև (ադրբ.՝ Azər Hüseyn oğlu Rzayev, հուլիսի 15, 1930(1930-07-15), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 14, 2015(2015-12-14)[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), պրոֆեսոր (1977), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), «Փառքի» շքանշանի (2000) և «Humay» մրցանակի (2002) դափնեկիր[2]։

Ազեր Ռզաև
Բնօրինակ անունադրբ.՝ Azər Rzayev
Ծնվել էհուլիսի 15, 1930(1930-07-15)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էդեկտեմբերի 14, 2015(2015-12-14)[1] (85 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանII Alley of Honor
Մասնագիտությունկոմպոզիտոր, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա (1953)
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հումայ մրցանակ և Honorary Diploma of President of Azerbaijan Republic
 Azer Rzayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ջահանգիր Ջահանգիրով, Թոֆիկ Կուլիև, Ազեր Ռզաև, Սեիդ Ռուսթամով, Սոլթան Հաջիբեկով, Նիյազի, Կարա Կարաև, 1965 թ.

Ազեր Ռզաևը ծնվել է 1930 թվականի հուլիսի 15-ին Բաքվում, Հուսեյն Ռզաևի և օպերային երգչուհի Հաղիղաթ Ռզաևայի ընտանիքում։ Նա առաջին կրթությունը ստացել է Ու.Հաջիբեկլիի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի 11-ամյա միջնակարգ երաժշտական դպրոցում։ Նա իր երաժշտական կրթությունը շարունակել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում և ավարտել այն 1953 թվականին։ 1953 թվականին սկսել է իր կարիերան երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի ուսուցչուհի և կոնսերվատորիայում՝ որպես կոնցերտմայստեր։

Նա 1954 թվականից եղել է Ադրբեջանի Կոմպոզիտորների միության անդամ, իսկ 1957 թվականից՝ Ադրբեջանի կոմպոզիտորների խորհրդի անդամ։ 1957 թվականից աշխատել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում՝ որպես ուսուցիչ, ավագ ուսուցիչ, այնուհետև՝ պրոֆեսոր։ 1965 թվականին եղել է Մ.Մագոմաևի անվան պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար, իսկ 1972-1987 թվականներին՝ Ադրբեջանի պետական օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն։

Ազեր Ռզաևը մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, Բաքվում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 460 — ISBN 5-85270-033-9
  • Абезгауз И. В., Азер Рзаев. — М., 1958.
  • Касымова С. Д., Азер Рзаев. — Баку, 1981.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազեր Ռզաև» հոդվածին։