Թայլեր Հեքլին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թայլեր Հեքլին (անգլ.՝ Tyler Hoechlin, սեպտեմբերի 11, 1987, Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով հայտնի է դարձել խաղալով Ջուդ Լոուի և Թոմ Հենքսի հետ «Ճանապարհ դեպի մահ» ֆիլմում։ Հեռուստատեսությունում հայտնի է «7-րդ երկինք» սերիալից, որտեղ մարմնավորել է Մարթին Բրյուերի կերպարը։ Խաղացել է «Պատանի գայլը» սերիալում՝ Դերեկ Հեյլի դերով մինչ 2015 թվականը։
Թայլեր Հեքլին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Արիզոնա նահանգի համալսարան և Santiago High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, բեյսբոլիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ծնողներ | հայր՝ Դոն Հեքլին |
Կարիերա խմբագրել
Բեյսբոլիստ խմբագրել
Հեքլինը սկսել է բեյսբոլ խաղալ 7 տարեկանից։ Նա խաղացել է Արիզոնա նահանգի համալսարանի և Նորվուդյան լիգայի «Battle Creek Bombers» թիմերում։ 2008 թվականին խաղացել է Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի «Anteaters» թիմում։
Դերասան խմբագրել
Թայլերը սկսել է իր դերասանական կարիերան 9 տարեկանց։ Շնորհիվ «Անիծված ճանապարհ» ֆիլմում Մայքլ Սալլիվան Կրտսերի դերի նա 2003 ովականին «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում ստանում է Մարտին Բրյուերի դերը։ 2004 թվականին ստանում է «Teen Choice Awards» մրցանակաբաշխությանը նոմինացվոմ է «Դերասան-առաջընթաց» կատեգորիայում։ 2007 թվականին խաղացել է Դեվիդ Դե Կոտոյի «Գրիզլիի զայրույթ» և 2008 թվականին «Արևադարձ» ֆիլմերում։ Նկարահանվել է «Կասլ», «Լինկոլն-Հեյտս», «Իմ թիմը» և «C.S.I.: Հանցագործության վայրը` Մայամի»։ 2011 թվականին «Բաց դարպասներ» ֆիլմում կատարում է գլխավոր դերը։ Այս պահին դերասանը շարունակում է նկարահանվել «Պատանի գայլը» հեռուստասերիալում, որտեղ կատարում է Դերեկ Հեյլի դերը։
Արտաքին հղումներ խմբագրել
- Tyler Hoechlin Internet Movie Database կայքում
- Թայլեր Հեքլին Թվիթթերում
- UC Irvine player biography Արխիվացված 2011-07-13 Wayback Machine
- Թայլեր Հեքլին
- Մրցանակները IMDb կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Հեքլին» հոդվածին։ |