Ազատագրված հիսուն երանգները

«Ազատագրված հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades Freed), Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասը, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։

Ազատագրված հիսուն երանգները
անգլ.՝ Fifty Shades Freed
ՀեղինակԷ. Լ. Ջեյմս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէրոտիկ վեպ, էրոտիկ սիրային պատմություն և BDSM literature?
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Կերպար(ներ)Անասթեյշա Սթիլ
Ստեղծման տարեթիվ2012
Նկարագրում էԱՄՆ
ՇարքՀիսուն երանգներ
ՆախորդԱվելի մուգ հիսուն երանգները (վեպ)
ՀաջորդGrey: Fifty Shades of Grey as Told by Christian?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչVintage Books և Էքսմո
Հրատարակման տարեթիվ2012
ԳՄՍՀ978-2-7096-4254-5
OCLC825040384
Կայքeljamesauthor.com/books/fifty-shades-freed/(անգլ.)

Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly[1]։

2018 թվականի դեկտեմբերի 22-ին The Hollywood Reporter ամսագրի փորձագետները ֆիլմը համարել են 2018 թվականի վատագույն ֆիլմերից երրորդը։

Սյուժե խմբագրել

Գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։

Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի (Seattle Independent Press) ղեկավարությունը որոշում է կայացրել նրան նշանակել գլխավոր խմբագիր։ Քրիստիանը Անային որպես հարսանեկան նվեր մատուցում է ամառանոց, որը նրան դուր էր եկել զբոսանավով ճամփորդելիս։

Սակայն շուտով ամուսինների վրա ամպեր են կուտակվում. նորաթուխ տիկին Գրեյի կյանքը վտանգված է, քանի որ հայտնվում են նրանց անցյալի թշնամիները, որը պատրաստվում է վրեժխնդիր լինել՝ օգտագործելով իր «հարուստ» երևակայությունը։

Էկրանավորում խմբագրել

Երրորդ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են երկրորդ ֆիլմի նկարահանումներին զուգահեռ։ Նկարահանվել է Վանկուվերում (Կանադա), Փարիզում և Նիսում, պանորամային նկարահանումներն անցկացվել են Սիեթլում (Վաշինգտոն նահանգ) և Ասպենում (Կոլորադո նահանգ)։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Big Names Dominated Bestsellers in 2012» (անգլերեն). Publishers Weekly. 2013 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել