Ադել Ասթեր
Ադել Ասթեր (անգլ.՝ Adele Astaire, ծննդյան անուն՝ Ադել Մարի Աուսթերլից (սեպտեմբերի 10, 1896[1][2][2][…], Օմահա, Նեբրասկա[3] - հունվարի 25, 1981[1][4][2][…], Թուսոն, Արիզոնա[3] և Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[5]), ամերիկացի պարուհի և դերասանուհի։ Ֆրեդ Ասթերի մեծ քույրը և էստրադայի նրա գործընկերը 27 տարի շարունակ[8]։
Ադել Ասթեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1896[1][2][2][…] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա[3] |
Մահացել է | հունվարի 25, 1981[1][4][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Թուսոն, Արիզոնա[3] կամ Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[5] |
Գերեզման | Oakwood Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պարուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ֆրեդ Աըստերլից[6][7], մայր՝ Էն Ասթեր[7] |
Ամուսին(ներ) | Lord Charles Arthur Francis Cavendish?[7] և Kingman Douglass?[7] |
Երեխա(ներ) | unnamed daughter Cavendish?[6] |
Կենսագրություն
խմբագրելԱդելի հայրը՝ Ֆրեդերիկ Էմանուել Աուսթերլիցը (1868-1924), եղել է ավստրիացի ներգաղթյալ, գերմանացի ներգաղթյալների լյութերական ընտանիքում ծննդյամբ հրեա։ Երեխաների գեղարվեստական ունակությունները Աուսթերլիցի ընտանիքին ստիպել են տեղափոխվել Օմահայից Նյու Յորք, որտեղ Ադելը եղբոր հետ սկսել է հաճախել թատերական դպրոց։ 1905 թվականին վոդևիլում ելույթի համար նրանք վերցրել են Ասթեր կեղծանունը[8]։ Ընտանեկան լեգենդը կեղծանունը կապում է հորեղբոր հետ, որին, իբրև թե, անվանել են Լ’Ասթեր։ Վոդևիլում նրանց ելույթները շարունակվել են փոփոխական հաջողություններով և ընդմիջումներով, մինչև նրանք 1917 թվականին հայտնվել են Բրոդվեյի «Երջանկությունից իրեն կորցրած» պիեսում։ 1920-ական թվականներին Ֆրեդը և Ադելը Բրովդեյում և Լոնդոնի բեմում այնպիսի ներկայացումներում են խաղացել, ինչպիսիք են՝ «Լեդի, եղիր բարի», «Զվարճալի դնչիկ» և «Ֆուրգոնը նվագախմբի հետ»՝ Ատլանտիկայի երկու կողմերում ստանալով հանրության ճանաչումը[8]։
1932 թվականին Ադել Ասթերը ամուսնացել է լորդ Չարլզ Քավենդիշի՝ Դևոնշիրի դքսի որդու հետ, որից հետո նրա և եղբոր դուետը քանդվել է։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Իռլանդիա, որտեղ ամուսնու հետ առանձնացել է Լիսմոր դղյակում։ Քավենդիշից Ասթերը լույս աշխարհ է բերել երեք երեխա՝ դստերը 1933 թվականին և 1935 թվականին՝ երկու երկվորյակ եղբայրներին, սակայն նրա բոլոր երեխաները ծնվելուց հետո մահացել են։ Ֆրեդ Ասթերի հաջողությունները կինոյում դրդել են Ադելին գնալ նրա հետքերով։ 1935 թվականին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ քննարկվում էին մյուզիքլում նրա նկարահանումների հավանականությունը, բայց արդյունքում նա հրաժարվել է այդ ծրագրերից և երբեք չի հայտնվել մեծ էկրանին։
1944 թվականին Ասթերի ամուսինը՝ Չարլզ Քավենդիշը, մահացել է ալկոհոլիզմից[9]։ Նրա մահից հետո Իրվինգ Բերլինը առաջարկել է Ասթերին վերադառնալ բեմ, բայց նա մերժել է[8]։ 1947 թվականին Ասթերը կրկին ամուսնացել է։ Նրա երկրորդ ամուսինը Քինգման Դագլասն էր, որի հետ ամուսնությունը տևել է մինչև Դագլասի մահը՝ 1971 թվականը։ Ադել Ասթերը մահացել է 1981 թվականի հունվարին Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի հոսպիտալում՝ ավելի վաղ տարած կաթվածի պատճառով[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #1022246100 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Bentley, Toni (2012 թ․ հունիսի 3). «Two-Step: 'The Astaires,' by Kathleen Riley». The New York Times Book Review. էջ BR32.
- ↑ "Two-Step: The Astaires" New York Times, 31 May 2012
- ↑ United Press International (1981 թ․ հունվարի 26). «Sister of Fred Astaire dies in hospital at 83». Milwaukee Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Associated Press (1981 թ․ հունվարի 26). «Private Funeral For Adele Astaire». Star-Banner.
Արտաքին հղումներ
խմբագրել- Адель Астер (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Ասթեր» հոդվածին։ |